Լրամշակման փուլում է
<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_________ 2017 թվականի N ______-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի <<ժ>> կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
<<___________>> N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ՝ ԲՀՊՏ) և դրանց բնական պաշարների օգտագործման համար ներկայացվող պահանջները և այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- ԲՀՊՏ-ների և դրանց բնական պաշարների օգտագործողներ կարող են հանդիսանալ պետությունը՝ ի դեմս լիազորված պետական մարմնի, համայնքները, ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ Օգտագործող):
- ԲՀՊՏ-ների օգտագործումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ՝ Լիազորված մարմին) կողմից տրված համաձայնության հիման վրա Օգտագործողի և ԲՀՊՏ-ի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրով կամ օգտագործման տոմսով:
- ԲՀՊՏ-ների օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ԲՀՊՏ-ների օգտագործման վճարների չափերը սահմանվում է Լիազորված մարմնի կողմից:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ և ԴՐԱՆՑ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԸ
- ԲՀՊՏ-ներում թույլատրվում են օգտագործման հետևյալ ձևերը.
- Պետական արգելոցներում՝
ա. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
բ. պետական արգելոցի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
գ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
դ. լիազորված պետական մարմնի սահմանած կարգով խոտհունձ և մեղվաբուծություն՝ պետական արգելոցի և դրա աշխատակիցների կարիքների համար հատկացված հողակտորներում.
2) Ազգային պարկի արգելոցային գոտում՝
ա. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
բ. ազգային պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
գ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
3) Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում՝
ա. քաղաքացիների հանգիստը,
բ. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),
գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
դ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
ե. սիրողական և մարզական ձկնորսությունը այդ նպատակով առանձնացված վայրերում,
զ. ռեկրեացիայի նպատակով հողերը օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրումը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը,
է. սանիտարական և խնամքի հատումները,
ը. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,
թ. սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները,
ժ. տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը այդ նպատակով առանձնացված վայրերում,
ժա. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.
4) Ազգային պարկի տնտեսական գոտում՝
ա. էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,
բ. տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը,
գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը,
դ. պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը,
ե. օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,
զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը,
է. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),
ը. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
թ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
ժ. սանիտարական և խնամքի հատումները,
ժա. տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով.
5) Պետական արգելավայրերում ինչպես նաև ազգային պարկերի արգելավայրային գոտիներում թույլատրվում է սույն գլխի 1-ից 4-րդ ենթակետերով սահմանված օգտագործման այն ձևերը, որոնք չեն հակասում տվյալ արգելավայրի կանոնադրությանը և չեն սպառնում խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
- Օգտագործողի և ԲՀՊՏ-ի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվում է պայմանագիր ԲՀՊՏ օգտագործման հետևյալ ձևերի համար՝
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունների, հաշվառման, գույքագրման և մոնիթորինգի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը և մոնիթորինգը իրականացնում են բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները,
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացման,
- սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման,
- էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրության,
- տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրության,
- օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործման:
- Սիրողական, մարզական և արդյունագործական ձկնորսություն իրականացվում է Լիազորված մարմնի և օգտագործողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1380-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշումների:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1578-Ն, N1563-Ն որոշումներով:
- ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՈՄՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Օգտագործման տոմսերը Օգտագործողին են տրվում ԲՀՊՏ օգտագործման հետևյալ ձևերի համար՝
- սանիտարական և խնամքի ծառահատումների,
- բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործման (հավաք) և արածեցման,
- ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման` բացառությամբ ազգային պարկերի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման,
- քաղաքացիների հանգստի` բացառությամբ ազգային պարկերի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների,
- ռեկրեացիոն սպասարկման ծառայության,
- վրանների տեղադրման դրանց համար առանձնացված վայրերում` բացառությամբ ազգային պարկերի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների.
- Ճանաչողական զբոսաշրջության, քաղաքացիների հանգստի և վրանների տեղադրման համար օգտագործման տոմս է տրամադրվում միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվում են պետական արգելոցներում, պետական արգելավայրերում, ազգային պարկերի արգելոցային կամ արգելավայրային գոտիներում:
- Օգտագործման տոմսերի տեսակներն են՝
- սանիտարական և խնամքի ծառահատումների,
- հավաքի և արածեցման,
- մուտքի:
- Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օգտագործման ձևի համար տրվում է սանիտարական և խնամքի ծառահատումների տոմս (Ձև 1), 2-րդ ենթակետով սահմանված օգտագործման ձևի համար՝ հավաքի և արածեցման տոմս (Ձև 2), 3-ից 7-րդ ենթակետերով սահմանված օգտագործման ձևերի համար՝ մուտքի տոմս (Ձև 3):
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում սանիտարական և խնամքի հատումների նկատմամբ կիարռվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշման պահանջները:
- Սույն կարգի 9-րդ կետում նշված օգտագործման տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնք ունեն տպագիր վեցնիշանոց համարակալում և կազմված են երեքական օրինակից:
- Օգտագործման տոմսերը բնության հատուկ պահպանվող տարածքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) կողմից սույն կարգի համաձայն լրացվում և տրամադրվում են օգտագործողներին:
- Յուրաքանչյուր տարածքի օգտագործման համար՝ ըստ օգտագործման ձևերի` օգտագործողին տրվում է առանձին տոմս:
- Լրացված օգտագործման տոմսի մեկ օրինակը տրվում է Օգտագործողին, որն այն պահպանում է մինչև տոմսում նշված ժամկետի ավարտը:
Երկրորդ օրինակը տրվում է տեղամասի պետին, ով հանձնում է այն Կազմակերպությանը:
Երրորդ օրինակը ներկայացվում է Լիազորված մարմնին:
Չօգտագործված նախկին տոմսերը ենթակա են ոչնչացման` համաձայն կազմված արձանագրությունների:
- Կազմակերպության մասնաճյուղը/տեղամասը տարեկան հաշվետվության հետ միասին Կազմակերպությանը ներկայացնում են նաև հաշվետվություն նշված տոմսերի մնացորդի, մուտքի և ելքի վերաբերյալ:
- Օգտագործման տոմսերի բոլոր օրինակները լրացվում են գրիչով և հերթականությամբ համարակալվում են Օգտագործման տոմսերի ձևաթղթերի մուտքագրման և հաշվառման գրքի (այսուհետ` Գիրք) համարով, որով օգտագործման է դուրս գրվում տոմսը: Գիրքը` կարված և կնքված վիճակով, Կազմակերպությանը տրամադրում է Լիազորված մարմինը:
- Օգտագործման տոմսերում նշումներ և ուղղումներ կատարվում են իրավասու անձանց կողմից երեք օրինակների վրա միաժամանակ և նույն բովանդակությամբ և հավաստվում` ստորագրությամբ:
- Կազմակերպության մասնաճյուղի/տեղամասի պետը օգտագործման տոմսերի դուրսգրումից հետո դրանք ներկայացնում է Կազմակերպության հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, որից հետո տոմսերը վերադարձվում են մասնաճյուղի/տեղամասի պետին:
- Օգտագործման տոմսերն` ըստ քանակի և համարանիշների, գրանցվում են Կազմակերպության մասնաճյուղի/տեղամասի Գրքում:
- Տվյալ տարվա վերջում Գրքում գրանցված, սակայն, չօգտագործված տոմսերի ձևերը հաշվառվում և փոխադրվում են հաջորդ տարի, որի վերաբերյալ կատարվում է առանձին նշում և ստորագրվում մասնաճյուղի/տեղամասի պետի, ավագ անտառագետի, հաշվապահի, ինչպես նաև պահպանման և բացթողման համար պատասխանատու անձանց կողմից:
- Օգտագործման տոմսերը լրացվում են ըստ հետևյալի .
- Օգտագործման տեսակը – նշվում է խնամքի, սանիտարական ծառահատումները,
- Հաշվառման եղանակը – հաշվառվում են առանձին ծառատեսակները,
- Հիման վրա – նշվում է անտառահատման տոմսի տրամադրման հիմքերը (մասնագիտական եզրակացությունը),
- Թույլատրվում է – նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալներ
- Տեքստային աղյուսակ – նշվում է անտառների խումբը, քառակուսին, հատվածը` ըստ զբաղեցրած տարածքների, մատղաշի պահպանման տարածքը և մեկ հեկտարի վրա մատղաշի քանակը` հազար հատով, կնքված ծառատեսակները և քանակը, բնափայտի ծավալը` խորանարդ մետրով, այդ թվում շինափայտը, վառելափայտը, ցախը,
- Մթերված անտառանյութի բնօգտագործման վճարը բյուջե մուծելու ժամկետը – նշվում է վճարման գումարի չափը և ժամկետը,
- Հատման ենթակա չեն – նշվում է հատման ոչ ենթակա սերմացու ծառերը, դրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը` հատով, որոնք չեն թույլատրվում անտառօգտագործողին հատել:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«.....» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՏՈՄՍ N______
«____» __________ 20 թ.
|
|
Հիման վրա ______________________________________________________________________
Թույլատրվում է ___________________________________________________________________
_____________________հատում 20__ թ.
Տեղամաս
|
Քառակուսիները NN |
Հատամասերը NN |
Տարած․ հեկտ․ |
Ապահովել մատղաշի պահպանումը |
Փայտանյութի մասսան խտային խմ․ |
Արժեքն ըստ սակագնի դրամով |
Ենթակա է վճարման դրամով |
|||||||
տարածության վրա հեկտ․ |
քանակը հատ |
շինափայտ |
վառելափայտ |
ջախ և ճյուղիկներ |
ընդամենը |
շինափայտ |
վառելափայտ |
ջախ և ճյուղիկներ |
ընդամենը |
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բնօգտագործման վճարի գումարի չափը (ՀՀ դրամ) և բյուջե մուծելու ժամկետները _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Հատման ենթակա չեն ______________________________________________________________ (սերմացու ծառերի, նրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը յուրաքանչյուր հատամասում) _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Մթերումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ. Մաքրման եղանակը _______________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ Հատուկ պայմաններ սանիտարական և խնամքի տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ «Կազմակերպության տնօրեն» __________________ Ավագ անտառագետ _________________ |
Մասնաճյուղի/տեղամասի ղեկավար ________________________
Անտառօգտագործողները պարտավոր են Կազմակերպության անտառներում անվերապահորեն պահպանել հակահրդեհային պաշտպանության կանոնները: Վերջիններս խախտելու, ինչպես նաև սանիտարական և խնամքի համար հատկացված տարածքի մաքրումից խուսափելու դեպքում լիազոր պետական մարմինն իրավունք ունի սահմանված կարգով արգելել սանիտարական և խնամքի հատման աշխատանքները և անտառօգտագործողների կողմից կատարվող այլ աշխատանքները:
Բնափայտի մթերման, անտառօգտագործման և հակահրդեհային պաշտպանության կանոնների վերաբերյալ ծանոթացվել է.
Աշխատանքներն իրականացնողի ստորագրությունը ______________
«Կազմակերպության» տնօրեն _________________
Անտառի վերականգնումը ապահովող միջոցառումներն ըստ անտառահատման վայրի զննման նյութերի.
Անտառի վերականգնումն ապահովող մատղաշը պահպանված է _________ հա
Պահանջվում է ստեղծել անտառմշակույթներ _______________________ հա
Բնական աճի աջակցում __________________________________________ հա
«Կազմակերպության» տնօրեն ___________________
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«.....» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՔԻ ԵՎ ԱՐԱԾԵՑՄԱՆ ՏՈՄՍ N______
________________________________________________________________ մասնաճյուղ/տեղամաս պահաբաժին _______________ քառակուսի ________________ ___________________ Անտառօգտագործողի տվյալները ____________________________________________________________ անուն, ազգանուն ____________________________________________________________________________ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը ___________________________________________________________________________ Թույլատրել _____________________________________________________________________ օգտագործման ձևը ___________________________________________ տարածք (հա)
___________________________________________ վճարը
Նշումներ հավաքի վերաբերյալ |
տեսակը |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
Միավորի արժեքը |
Արածեցում |
Ընդհանուր գումարի |
|
|||
գյուղա-տնտեսական |
գլխաքանակը |
մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ) |
ընդամենը անտառօգտա-գործման դիմաց գումարի չափը |
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հատուկ պայմաններ`
- Առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակների պահպանությանը: Անտառներում պահպանել հակահրդեհային կանոնները:
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«.....» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍ N______
________________________________________________________________ մասնաճյուղ/տեղամաս
Օգտագործողի տվյալները ____________________________________________________________ անուն, ազգանուն ____________________________________________________________________________ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը Նպատակը և ժամկետը__________________________________________________________________________ Թույլատրել _____________________________________________________________________ օգտագործման ձևը ___________________________________________ տարածք (հա)
___________________________________________ վճարը
|
-
Քննարկվել է
07.09.2017 - 27.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9516
Տպել