«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:
Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը: Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը գործող այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու և նրանցում լրացումներ կատարելու նպատակով մշակվել են նաև հարակից ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`
- բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները,
- պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները,
- պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
- քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը,
- քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
-
Քննարկվել է
21.03.2022 - 05.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 4648
Տպել