Հիշել նախագիծը

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 2022 թվականի համար Աբովյան համայնքում տեղական վճարների  դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների  և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի հիման վրա։  
Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:        
Աբովյան համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարների դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2022 թվականի համար նույնպես առաջարկվում է 2021 թվականի համար սահմանված տեղական վճարների դրույքաչափերը հիմնականում  թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով, սակայն, օրենսդրական փոփոխությունները: Առաջարկվում է 1-8 կետերի համար  նաև բոլոր բնակավայրերի համար օգտագործել        Աբովյան քաղաքի համար սահմանված վճարները։      
2022 թվականի համար Աբովյան համայնքում առաջարկվում է սահմանել հետևյալ տեղական վճարները.        
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ,   
2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը,   վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ,   
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված  աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ,       
4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 դրամ։    
Սույն  հիմնավորման 1-4 կետերում ներկայացված վճարների չափը հաշվարկելու համար հաշվի է առնվել տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների մատուցման համար ներդրված ռեսուրսները և կատարված ծախսերը (տեղազննությունների կատարում, չափագրական աշխատանքների իրականացում, ներկայացված փաստաթղթերի, նախագծերի, հատակագծերի ուսումնասիրություն, դրանց մասնագիտական քննարկումների կազմակերպում, եզրակացությունների կազմում, տեխնիկատնտեսական, կոմունիկացիոն, տրանսպորտային ծախսեր, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի կողմից համայնքի պատվերով կատարած աշխատանքների ծախսեր, հողամասերի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսեր)։
5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ: 
Այս  վճարի չափը հաշվարկելու համար հաշվի է առնվել մրցույթների և աճուրդների կազմակերպման ժամանակ համայնքի մատուցած ծառայությունների համար ներդրված ռեսուրսները և կատարված ծախսերը (մրցույթների և աճուրդների կազմակերպամն համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում, մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն, եզրակացությունների, արձանագրությունների կազմում, փաստաթղթերի պատճենահանման,  մրցույթների և աճուրդների կազմակերպամն վայրի տեխնիկատնտեսական, կոմունիկացիոն ապահովման ծախսեր):     
6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1000 դրամ:       
Առաջարկվող վճարի չափը նախատեսվում է տոնավաճառների  (վերնիսաժների) կազմակերպման վայրի պահպանման ծախսերը փոխհատուցելու համար (էլեկտրաէներգիա, ջուր, սանմաքրում, աղբահանություն):  
 7. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի  ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց  մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման  վճար՝ ամսական 10 դրամ: 
Այս վճարի չափը սահմանելու համար հաշվի է առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշմամբ նախատեսված պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը (ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում, ծխաօդատար ուղիների մաքրում, վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում):      
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» և  «Համատիրությունների մասին» օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման համար բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և համատիրությունների կողմից վճարներ սահմանելիս, սովորաբար, որպես ելակետային թիվ ընդունվում  է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի չափը:                   
8. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 դրամ: Այս վճարի չափը հաշվարկվել է արխիվային փաստաթղթերի պատճենահանման և տրամադրման  ժամանակ կատարված աշխատանքային և նյութատնտեսական ռեսուրսների ծախսերը:       
9. Առաջարկվում է սահմանել համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը և արտոնությունները։ «Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը» բոլոր բնակավայրերում սահմանվում է 2021 թվականի համար սահմանված վճարը, իսկ «Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի» համար  վճարը սահմանվել է որպես մեկ միասնական՝ հաշվի առնելով Աբովյան քաղաքի համար սահմանված 2021 թվականի դրույքաչափը՝
Աբովյան քաղաքում աղբահանության դիմաց գանձվող վճարի դրույքաչափերը սահմանելիս հաշվարկվել է 1 խորանարդ մետր աղբի հավաքման, տեղափոխման և տեղակայման վրա կատարվող ծախսը, որի ինքնարժեքը կազմել է 400 դրամ, սակայն հաշվի առնելով համայնքի բնակչության վճարունակության մակարդակը,  համայնքի դեմոգրաֆիական պատկերը, առաջարկվում է աղբահանության վճարը յուրաքանչյուր բնակչի համար սահմանել 250 դրամ: Բնակավայրերի հաշվարկը իրական կարող ենք ներկայացնել 2022 թվականը ամփոփելուց հետո։        
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարը առաջարկվում է սահմանել օրենքով նախատեսված դրույքաչափերի ներքին շեմի չափով, քանի որ համայնքում առևտրատնտեսական գործունեության ծավալը մեծ չէ, չկա նաև զարգացած հյուրանոցային տնտեսություն: Իսկ կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետա-զոտական և նմանատիպ կառույցները ունեն մեծ տարածքներ, բայց շատ աղբ չեն արտադրում: Նախատեսվում է նաև         այն շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն համայնքի կողմից հաստատված դրույքաչափերի և եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված դրույքաչափով։ Անդրադարձել ենք նաև այն  շինություններին (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում և  եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին։ Իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված դրույքաչափով։        Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կլինեն անհամաձայնություններ, որի մասին պետք է գրավոր տեղյակ պահեն համայնքի ղեկավարին, այդ դեպքում պայմանագիրը կկնքվի կամ ըստ աղբի ծավալի, կամ ըստ խորանարդ մետրի։         
Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով,  ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող բնակիչների համար առաջարկվում է սահմանել աղբահանության վճարի դրույքաչափի 50%-ի չափով նվազեցման արտոնություն հետևյալ սոցիալական խմբերի համար`  
 1) Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողներ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիք (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներ).  
2) Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և արցախյան պատերազմի մասնակիցներ:
Նախատեսված արտոնությունը կարող է կիրառվել աղբահանության վճարի դրույքաչափի մնացած 50 %-ը վճարելու պայմանով:    
 10. Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  օրենքի 10-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ  կետի`  տեղական  ինքնակառավարման   մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին շինարարական  և   խոշոր եզրաչափի  աղբի  հավաքման  և  փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման  համար  թույլտվության   վճար,  որը  «Աղբահանության   և  սանիտարական  մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի0համաձայն չի0կարող գերազանցել hամապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից նախատեսված դրույքաչափի 20 %–ը, ինչը հաշվի առնելով  առաջարկվում է սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար  տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը՝                           

N

Թույլտվության վճարի տեսակը

Դրույքաչափերը
(դրամ)

1.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

600

( վեց հարյուր )

2.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

2 000

( երկու հազար )

  1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 8000 դրամ:
    Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է համայնքի բյուջեից՝  ելնելով երեխաների թվից: Աբովյանի համայնքապետարանի ենթակայության թվով 9 մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի և գույքի (տնտեսական, գրենական) ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ  ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը կազմել է 25 000 դրամ:        
     Ելնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակից և հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, առաջարկվում է սահմանել մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 8000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 30-35 %-ը: Քանի որ, Աբովյան համայնքին մոտ գտնվող որոշ համայնքներում չկան գործող մանկապարտեզներ, այդ համայնքների որոշ բնակիչներ դիմում են իրենց երեխաներին Աբովյանի մանկապարտեզներ ընդունելու խնդրանքով: Ելնելով հարևան համայնքների հետ համագործակցության և փոխօգնության սկզբունքից, ինչպես նաև բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով, որոշվել է թույլատրել ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների հաճախումն Աբովյանի մանկապարտեզներ, սակայն առաջարկվում է նրանց համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման  գումարի դրույքաչափը սահմանել կրկնակի (որը ևս ամբողջությամբ չի փոխհատուցում մեկ երեխայի համար ծախսվող գումարը)։        
    Մայակովսկու  «Զեփյուռ» մանկապարտեզ համայնքային ոչ առեվտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի համար սահմանել ամսական  7 000 (յոթ հազար) դրամ։       
    Կամարիսի   «Կակաչ»  մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առեվտրային կազմակերպության, Գեղաշենի «Հեքիաթ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Վերին Պտղնի համայնքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ մանկապարտեզներ)  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի համար սահմանել ամսական  5 000 (հինգ հազար) դրամ։     
    12.  Առաջարկվում է սահմանել «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի  չափը 2021 թվականի սեպտեմբերի 01-ից նոր ընդունվող երեխաների համար սահմանել 4000 դրամ՝ բոլոր բաժինների համար, իսկ նախկինում ընդունված և հաճախող երեխաների համար կգործի նախկին դրուքաչաչափերը՝

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական  դրույքաչափը
 (դրամ)

1

Դաշնամուր

4 000  ( չորս հազար )

2

Վոկալ

3 000  ( երեք հազար )

3

Լարային նվագարաններ (թավջութակ, ջութակ, կիթառ )

2 000  ( երկու հազար )

4

Ազգային  նվագարաններ (քանոն, շվի, դուդուկ, թառ, ուդ, դհոլ  )

2 000  ( երկու հազար )

5

Փողային  նվագարաներ

2 000   ( երկու հազար )

Երաժշտական դպրոցի ծառայություններից օգտվողների համար մինչ 2022 թվականը՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի տարբեր դրույքաչափեր սահմանելու առաջարկը պայմանավորված է եղել նրանով, որ  վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է, հետևաբար դրանց համար ավելի ցածր դրույքաչափ սահմանելով, հնարավոր է եղել խթանել այդ գործիքների նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Քանի որ պետության կողմից ազգային, լարային և փողային նվագարանների համար կատարվում է  նաև սուբսիդավորում, վերջին տարիներին նկատվել է հետաքրքրություն վերը նշված բաժինների նկատմամբ: Քանի որ Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծով սահմանված է տեղական վճարների արտոնությունների ճկուն համակարգ համայնքի բնակիչների որոշ սոցիալական խմբերի համար, այդ պատճառով առաջարկվում է  վարձավճարը 2021 թվականի ընդունելությունից սկսած բոլոր բաժինների  համար սահմանել 4000 դրամ, հիմք ընդունելով, որ համայնքի կողմից մատուցված ծառայությունների ծավալը բոլոր բաժինների  համար նույնն են՝ համաձայն ուսումնական պլանի:       
13. Առաջարկվում է «Աբովյանի գեղարվեստի  դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի ընդունելությունից սկսած՝  սահմանել համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 4000 դրամ, իսկ նախկինում ընդունված և հաճախող երեխաների համար կգործի նախկին դրուքաչաչափերը՝ 3 000 դրամը։ Քանի որ  դպրոցն առաջնորդվում է երաժշտության և արվեստի դպրոցների համար նախատեսված նույն ուսումնական պլանով, այսինքն՝ համայնքի կողմից մատուցվում է  նույն ծավալի ծառայություններ,  այն  մոտավորապես կկազմի   փաստացի կատարած ծախսերի              30 – 35  % -ը։  
14. Գեղաշենի «Մշակույթի տուն»  հաստատություն  համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի  համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։
15.    «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ)  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի  համար սահմանել՝

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական  չափը (դրամ)

1

1-3 դասարան (երաժշտական բաժին)

1 500  (հազար հինգ հարյուր)

2

4-7 դասարան (երաժշտական բաժին)

2 000  (երկու հազար)

3

Վոկալ

1 000  (հազար)

4

Պար

4 000  (չորս հազար)

5

Ֆուտբոլ

0 (զրո)

6

Վոլեյբոլ

0 (զրո)

7

Ժող. գործիքներ

0 (զրո)

  1. «Կամարիսի մշակույթի տուն» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի  համար սահմանել՝  

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական  չափը (դրամ)

1

Դաշնամուր

3 000  ( երեք հազար )

2

Պար

3 000  ( երեք հազար )

3

Դհոլ

3 000  ( երեք հազար )

4

Շախմատ

3 000  ( երեք հազար )


 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն՝ տեղական վճարների արտոնություններ են տեղական վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով,  վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական  վճարի վճարուﬕց ազատումը:           
Ելնելով համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության սկզբունքներից, առաջարկվում է «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ, ինչպես նաև ավագանու որոշման նախագծով սահմանել տեղական վճարների այլ արտոնությունների ճկուն համակարգ համայնքի բնակիչների որոշ սոցիալական խմբերի համար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը: 
Քանի որ, տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

                  

                  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                          Է. ԲԱԲԱՅԱՆ

  • Քննարկվել է

    18.03.2022 - 04.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4205

Տպել