«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 22-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով,
2) 2-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
3) 3-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով, իսկ «պետական մարմինների ղեկավարները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները» բառերով,
2)2-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
3) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով,
4) 4-րդ մասում «հանրապետական գործադիր մարմիններից» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» և «պետական մարմիններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» և «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:
Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
-
Քննարկվել է
07.09.2017 - 07.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9585
Տպել