Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակի հստակեցման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին, որի կապակցությամբ առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել ապահովել այդ համապատասխանեցումը, հստակ սահմանել ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը, առավել մանրամասնել հիվանդությունների ծանրության ու օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճանները և դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, ներդնել այդ գործընթացում առաջավոր փորձը, հստակեցնել քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Որոշման նախագիծը մշակվել է առողջապահության համակարգի առաջավոր մասնագետների հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքներով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության և օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճաններն ու դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ, 9-րդ ու 10-րդ կետերի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ ՀՀ զինված ուժերում բարեփոխումների, բարոյահոգեբանական պատշաճ վիճակի, զինծառայողների առողջության պահպանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.12.2019թ. N 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 4-րդ բաժնի 2-րդ գլխի 2.1-ին կետի պահանջների, ի դեմս՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ:

 

 

  • Քննարկվել է

    18.03.2022 - 03.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5485

Տպել