Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1-ին հոդվածում՝

  • 2-րդ մասում Սույն հոդվածովբառերը փոխարինել Սույն հոդվածի 1-ին և 1․1-ին մասերով բառերով, իսկ «խախտում» բառը փոխարինել «խախտումներ» բառով,
  • 4-րդ մասում Սույն հոդվածի 2.2-րդ մասովբառերը փոխարինել Սույն հոդվածի 2.3-րդ մասով բառերով,
  • 3-րդ մասի 3-րդ կետում «2-րդ մասի» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով:
  • լրացնել նոր 1․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝

«1.1․ Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավել աղբի կուտակումը՝

        առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով»:

  • լրացնել նոր 11․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝

 «11.1․ Սույն հոդվածի 1․1-ին և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումները կարող են հայտնաբերվել ու ամրագրվել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով։»։

Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածում՝

1) 1-ին մասում «43.1-ին հոդվածի 1-ին, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1․1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերով,

2) 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում և 10-12-րդ մասերով» բառերով,

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում, 10-12-րդ մասերով» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

 «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 43.2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1․ Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2․ Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:        

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ լրացվող 43․2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 43.1.

 Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը

(վերնագիրը խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

 

  1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

1.1 Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս 3խմ և ավել աղբի կուտակումը՝

        առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով Սույն հոդվածի 1-ին և 11-ին մասերով նախատեսված խախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2.1. Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով Սույն հոդվածի 2.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

  1. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

  1. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝

առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

  1. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

  1. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

  1. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

  1. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

11.1 Սույն հոդվածի 11 և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումները կարող են հայտնաբերվել ու ամրագրվել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով և սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է խախտում կատարած պաշտոնատար, իրավաբանական կամ  ֆիզիկական անձը։

  1. 12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:

(43.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-166-Ն)

Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1 Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2 Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 2191.

Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 9-րդ մասերով 43.1-րդ հոդվածի 1-ին, 11-ին, 2-րդ, 9-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով 43.1-ին հոդվածի 2.1-8-րդ 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերելու դեպքում և 10-11-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 169.16-րդ,  189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

(219.1-ին լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 08.05.19 ՀՕ-30-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)

 

Հոդված 224.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

      (վերնագիրը խմբ. 07.02.12  ՀՕ-2-Ն)

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով 43.1-ին հոդվածի 3-4-րդ, 7-րդ ՀՀ ոստիկնության կողմից հայտնաբերելու դեպքում, 10-12-րդ մասերով,44.1, 44.2, 47.14, 53, 95, 110.1, 110.2, 111,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 182.3, 183, 184, 186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8, 190-193, 195.1-196, 199, 200 և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

  Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:

(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 18.05.09 ՀՕ-132-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, լրաց., փոփ. 30.11.11 ՀՕ-289-Ն, խմբ. 07.02.12  ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-101-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-173-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-204-Ն, 21.12.17 ՀՕ-11-Ն, 22.05.18 ՀՕ-331-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն)

Հոդված 242.

Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը

(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-185-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն)

 

Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը քննում են սույն օրենսգրքի 432-րդ, 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-րդ, 801 -87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 87.1-91-րդ հոդվածներով, 93-րդ, 94-րդ, 941-րդ, 157-րդ առաջին մասը, 169.4 -րդ և 169.19 -րդ հոդվածներով, 201.1-201.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, 27.11.06 ՀՕ-215-Ն,18.03.08 ՀՕ-8-Ն, 08.04.09 ՀՕ-98-Ն, 28.11.11 ՀՕ-283-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-107-Ն, 21.03.18 ՀՕ-185-Ն, 23.10.19 ՀՕ-195-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն, 04.03.20 ՀՕ-149-Ն)

 

 

  • Քննարկվել է

    16.03.2022 - 31.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5307

Տպել