ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-ի 2022 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետում «2021 թ. դեկտեմբեր (շարունակական)» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ (շարունակական)» բառերով.
3) 7-րդ կետում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, նույն կետում «185 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում:» բառերով.
4) 8-րդ կետում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
5) 9-րդ կետում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետում «2023 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2022-2026 թվականների դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (շարունակական))» բառերով.
2) 4-րդ կետի 3-րդ սյունակում «ARPAC համակարգից հրաժարվում,» բառերը հանել.
3) 6-րդ կետում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 185 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում:» բառերով.
4) 7-րդ կետի 5-րդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2023» թվով.
5) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 14-րդ կետում «2023 թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (շարունակական)» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն.Փաշինյան
-
Քննարկվել է
16.03.2022 - 31.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 4169
Տպել