Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
19 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անդրանիկ Աթոյան 19.03.2022 00:23:03 | Կարծումեմ, որ նման քայլի գնալ չի կարելի, քանի որ ինչպես Երևանում, այնպեսել մարզերում կան և պետական և ոչ պետական քոլեջներ և ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցանվում է 《քույրական գործ 》 մասնագիտությունը, մասնավորապես Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում և շատ այլ քոլեջներում։ Նման ֆակուլտետի բացումը էլ ավելի կծանրաբեռնի ԲՈՒՀ-երի ծանրաբեռնվածությունը, քանի որ օրինակ Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը դիմորդների պակաս չունի, իսկ առջևում նպատակ է դրել ավելացնել և մաքսիմալի հասցնել արտասահմանցի ուսանողների քանակը, իսկ հավելյալ ֆակուլտետի բացումը ավելի կծանրաբեռնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքը, միաժամանակ անգործ թողնելով այլ քոլեջների և ուսումնարանների դասախոսական կազմերին։ Ես կարող եմ առաջարկել, որ եթե կա աշխատաշուկայում բուժքույրերի և բուժակների պակաս, իրականացվի մի ծրագիր, ըստ որի բժշկական համալսարաններում սովորող ուսանողները սկսած 4-րդ կուրսից կստանան լիցենզիա աշխատելու 《քույրական գործ》 մասնագիտությամբ, միաժամանակ լուծելով և ուսման վարձի խնդիրը, և կլրացնեն աշխատաշուկան և ձեռք կբերեն մասնագիտական պրակտիկ գիտելիքներ, քանի որ նրանցից շատերն այդկերպ աշխատում են, ուղակի այն օրենքով չի կարգավորվում ։ Ինչպես նաև կառաջարկեմ Ձեզ, որպեսզի հնարավորության դեպքում վերականգնվի մանկաբուժական ֆակուլտետը , քանի որ նրա բացակայությունը էապես ազդում է հանրային առողջության վրա։ Շնորհակալություն | ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության համակարգում իրականացվող ներկայիս բարեփոխումներով, տվյալ դեպքում՝ ազգային, ինչպես նաև միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմով համալրելու անհրաժեշտությամբ: | Փոփոխություն չի կատարվել: |