«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի Հ0-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22֊րդ հոդվածի 7-րդ մասում «կայքում» բառից հետո լրացնել «և նույն ժամկետում ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով։» բառերով։
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում, 49-րդ հոդվածի 2-րդ մասում, 77-րդ հոդվածի 1-ին մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով։
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «կայքում» բառից հետո լրացնել «և նույն ժամկետում ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով։» բառերով։
Հոդված 4. Օրենքի 106-րդ հոդվածի 1֊ին մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը։
-
Քննարկվել է
11.03.2022 - 27.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3489
Տպել