Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գայանե Գևորգյան 14.03.2022 11:33:55 | Շնորհակալություն, որ մասնագիտությունների ցանկը թարմացվել է, բայց ո՞րն է այդ թարմացման նպատակը, գտնել և խրախուսել այնպիսի նոր մասնագիտություններ, որոնք մեր տնտեսությանը կօգնեն ոտքի կանգնել, կստեղծեն մրցունակ մասնագետներ, և թույլ կտան տարբեր բակալավրի կրթություն ունեցող ուսանողներին նորովի կառուցել իրենց կարիերան։ Ուստի կարծում եմ, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ևս պետք է ներառել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված հարկային արտոնությունից օգտվող մասնագիտությունների նոր, փոփոխված ցանկի մեջ։ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է 2017թվականից և հաջողությամբ պատրաստում է տվյալագետներ մեր տնտեսության տարբեր ոլորտների համար՝ լինի պետական, թե մասնավոր հատվածները։ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողների գերակշիռ մասը ՏՏ ոլորտի աշխատաշուկա են համալրում արդեն ուսումնառության առաջին կիսամյակից հետո ,քանի որ ծրագիրը այնպես է մշակված, որ ուսանողները հենց սկզբից ստանում են կիրառական գիտելիքներ, որոնք օգնում են մրցունակ մասնագետ դառնալ ( Picsart Armenia, Synopsys Armenia, DataArt Armenia, Digitain Armenia, Krisp…ցանկը դեռ երկար կարելի է շարունակել) ։ Բնականաբար ուսանողները միշտ զարմանում են, որ ՏՏ ոլորտը մեր պետության համար գերակա ոլորտ լինելով հանդերձ, տվյալագիտության միայն այս ծրագիրին (մյուս նմանատիպ մասնագիտությունները հաջողությամբ օգտվում են այս հարկային արտոնությունից) թույլ չի թույլատրվում օգտվել ուսանողներին իրենց վճարած եկամտային հարկը արդյունավետ և իրենց կրթության վրա ծախսելու հնարավորությունից։ Կարծում եմ, որ դա անարդար է, այս տարիների ընթացքում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը թեև գործում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, բայց հաջողությամբ պատրաստում է մրցունակ մասնագետներ հենց ՏՏ ոլորտի համար։ Այսինքն, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը կարևոր և արդյունավետ օղակ է բուհ-բիզնես-աշխատաշուկա շղթայում և այն հարկային արտոնություն շնորհող տվյալ ծրագրում ներառելը, թույլ կտա ներգրավվել ավելի մեծ քանակով դիմորդների, որոնք էլ հետագայում որպես մասնագետներ մեծ ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա։ | ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված է, որ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտություններից որևէ մեկով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը: Վերոհիշյալ միջոցառումը միտված է մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «031101.19.7 - Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագիրը ներառված է «031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «0311 Տնտեսագիտություն» ենթաոլորտի «031101.00.7 – Տնտեսագիտություն» մասնագիտության մեջ, իսկ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում «031101.00.7 – Տնտեսագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրայում առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների թիվը կազմում է 258, որոնք առաջիկա 2 տարիներում կլրացնեն աշխատաշուկայում առկա տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկը, նպատակահարմար չէ առաջարկվող մասնագիտությունը ներառել ցանկում: | Փոփոխություն չի կատարվել: |
2 | Գայանե Գևորգյան 14.03.2022 11:33:55 | Առաջարկում եմ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ևս ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N1035-ն որոշման նոր հաստատված ցանկի մեջ։ | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
3 | Արթուր Ավագյան 14.03.2022 15:29:17 | Բարև Ձեզ: Ես Արթուրն եմ: Այժմ սովորում եմ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վերջին կուրսում: Տվյալ ծրագրի շրջանակներում ստացել եմ արդի աշխարհի ամենապահանջված մասնագիտություններից մեկի՝ Տվյալագիտության և Մեքենայական ուսուցման խորը գիտելիքներ: Ծրագրի շրջանակներում ոլորտի լավագույն մասնագետների կողմից դասերը անց են կացվում խորությամբ և ժամանակակից մեթոդների հիման վրա, որը ցավոք քիչ է հանդիպում Հայաստանյան այլ բուհերում և մագիստրոսական ծրագրերում: Ծրագրի դասընթացները կազմակերպվում են մաքսիմալ կիրառական մակարդակի վրա: Տվյալ մագիստոսական ծրագիրն ավարտած ուսանողները ունենում են աշխատանքի լայն հնարավորություն՝ թե պետական, թե մասնավոր հատվածներում, և թե գիտության ոլորտում: Գնալով ՀՀ աշխատաշուկայում տվյալագետները ավելի ու ավելի են դառնում պահանջված, ինչը էլ ավելի է բարձրացնում տվյալ մագիստոական ծրագրի դերն ու նշանակությունը երկրի լավ ապագայի համար: Մագիստրոսական ծրագրի ղեկավար պարոն Ռուբեն Գևորգյանը անում է ամեն ինչ, որպեսզի տվյալ ծրագիրը դառնա էլ ավելի մրցունակ ոչ միայն ՀՀ շուկայում, այլ նաև միջազգային հարթակներում: Տվյալ մագիստրոսական ծրագիրը համագործակցում է ՏՏ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող NVIDIA կազմակերպության հետ, որի շրջանակներում ուսանողները գիտելիքի մի որոշ մաս նաև ստանում են արտասահմանյան գործընկերների կողմից մշակված ծրագրերի միջոցով: Տվյալ մագիստրոսական ծրագիրը համագործակցում է ՀՀ շուկայում հայտնի ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության և PMI SCIENCE ARMENIA գիտահետազոտական ընկերության հետ: Համագործակցության շրջանակներում ուսանողների կողմից կատարավում են վերլուծական և գիտական աշխատանքներ: Ծանոթացա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ծրագրերի ցանկի հետ, որոնք ներառված էին «Եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ սովորողների ոսւման վարձավճարի փոխհատուցման» նախագծում, և ցավոք նկատեցի, որ այնտեղ առկա չէ «Տվյալագիտությունը բիզեսում» մագիստրոսական ծրագիրը: Խնդրում եմ վերանայել տրված ցանկը և ներառել այս մագիստրոսական ծրագիրը, որի միջոցով կարող ենք ավելացնել հայաստանյան գիտական ներուժը և այն օգտագործել ի շահ մեր պետության: Շնորհակալություն Հարգանքով՝ Արթուր Ավագյան +374641815 avagyan.artur97@gmail.com | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
4 | Armen Vardanyan 15.03.2022 14:47:22 | ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հետ շատ լավ ծանոթ եմ, ինքս ավարտել եմ սոցիոլոգիայի ֆակուլտետը, աշխատանքս ինձ դուր չի գալիս, նախկին շրջանավարտներից մեկը խորհուրդ տվեց, սովորել հենց «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում և ստանալ նոր մասնագիտություն և համալրել ՏՏ ոլորտի աշխատաշուկան։ Անկեղծ, սկզբից շատ թերահավատորեն վերաբերվեցի այդ գաղափարին, մասնակցեցի մի քանի դասերի, այնուհետև իմացա, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը և դասախոսներից մի քանիսը ակտիվ համագործակցում են Nvidia-ի հետ, մասնակցեցի նրանց կողմից կազմակերպված Մեքենայական ուսուցման, Նեյրոնային ցանցերի դասընթացներին, շատ տպավորված էի, երիտասարդ, գիտակ, տաղանդավոր դասախոսների թիմ, որը հստակ գիտի այսօրվա աշխատաշուկայի բոլոր պահանջները։ Ինձ խուրհուրդ տվող շրջանավարտը հպարտությամբ նշեց, որ ծրագրի ուսանողների 90%-ը աշխատում են հենց տվյալագիտության ոլորտում։ Այս տարի ես էլ որոշել եմ դիմել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին և շատ տհաճ անակնկալ էր ինձ համար, որ այս ծրագիրը չի օգտվում այդ եկամտահարկի փոխհատուցման ծրագրից, տվյալագիտության ոլորտի բոլոր մագիստրոսական ծրագրերը անխտիր ունեն այդ արտոնությունը,իսկ մարդիկ լավ, մրցունակ կրթություն են տրամադրում, ապա ինչու՞ իրենք էլ չեն կարող օգտվել այդ խրախուսանքից, ամենակարևոր խնդիրը, իրենք վստահաբար լուծել են, այն է երկու տարում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք հասարակության մեջ բարիք են ստեղծում, այլ ոչ թե թղթի կտոր են ունենում։ Ես գտնում եմ, որ դա սխալ է, աշխատող դիմորդների համար դա լուրջ ֆինանսական աջակցություն է, և «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին ևս պետք է թույլ տալ օգտվել դրանից։ | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
5 | Աննա Մարուխյան 20.03.2022 18:08:43 | Հարգելի Կառավարություն, Շնորհակալություն ՀՀ-ում բարձրագույն կրթությունը խթանելու նպատակով՝ այս նախագծի ներդրման համար։ Նախագծում ներառված կրթական ծրագրերին ծանոթանալով՝ հասկանալի դարձավ, որ ծրագրում ներառված են ՀՀ-ում առաջնային պահանջարկ ունեցող, ինչպես նաև երկրի համար կարևորագույն ոլորրտները զարգացնելու համար անհրաժեշտ մասնագիտությունները։ Այնուհարնդերձ, որոշակի կրթական ծրագրեր, որոնց դերը չափազանց կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման մեջ, բաց են թողնված նախագծից։ Նման կրթական ծրագրերից առաջնահերթ կնշեմ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։ Այս ծրագիրը հանրապետությունում առաջին մագիստրոսական ծրագիրն է, որն ակադեմիական կրթության հնարավորություն է ընձեռել այդչափ պահանջված մասնագիտացմամբ։ «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրիրն ունի շատ կարևոր մի առանձնահատկություն, այն պատրաստում է մասնագետներ, ովքեր ներկայացնում են միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում և բիզնես վերլուծություն։ ՏԳԲ մագիստրոսական ծրագիրը համագործակցում է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի հետ և լիովին համապատասխանեցված է Սան Խոսեի պետական համալսարանի մագիստրոսական ծրագրին, ինչն էլ մեծապես նպաստում է, որ ծրագրի շրջանավարտները աշխատանքի են անցնում ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում։ Ուսանողների գիտելիքները բավարարում են աշխատաշուկայի ամենախիստ պահանջները։ Ծրագրում դասավանդում են ՏՏ ոլորտի արհեստավարժ և բանիմաց մասնագետներ։ Ծրագիրը ներառում է վիճակագրության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական և խորը ուսուցման (Deep Learning), տվյալների վերլուծության խորացված դասընթացներ։ Ինչպես նաև շատ հարակից մասնագիտացումներ։ Այս ամենի արդյունքում ծրագրի շրջանավարտները դառնում են ոլորտի զարգացմանը նպաստող մասնագետներ։ Ցավալի է, որ կառավարության կողմից անտեսվում է այսչափ մրցունակ ծրագրում ուսանողների ներգրավվածության խթանումը։ Ուստի, առաջարկում եմ վերանայել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և ներառել Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետի «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը նախագծի շահառու կրթական ծրագրերի ցանկում։ Շնորհակալություն | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
6 | Մարիամ Սարգսյան 20.03.2022 21:40:13 | Լինելով ԵՊՀ―ի՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝ Տվյալների գիտությունը բիզնեսում մագիստրոսական ծրագրի ուսանող, առաջարկում եմ վերջինս նույնպես ներառել եկամտահարկով փոխհատուցվող ֆակուլտետների ցանկում։ ՏԳԲ-ն միակ տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է, որը լինելով չափազանց մրցունակ, միակն է, որ չունի հնարավորություն օգտվելու այդ հնարավորություննից։ Անձամբ վճարելով բարձր եկամտահարկ անարդար եմ համարում չօգտվելու այս ծրագրից։ Ֆակուլտետը առանձնանում է իր պրակտիկ գիտելիքներով և երիտասարդ ու բանիմաց դասախոսական կազմով։ | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
7 | Maria Hovhannisyan 20.03.2022 22:25:54 | Ես՝ Մարիա Հովհաննիսյանը, սովորում եմ ԵՊՀ֊ի "Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրում, որը հանրապետությունում առաջին տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է։ Եվ այն միակ տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է, որը լինելով չափազանց մրցունակ, միակն է, որ չունի հնարավորություն օգտվելու եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասնագիտությունների ցանկի մեջ։ Ես ունենալով մասնագիտական աշխատանք , կցանկանայի օգտվել այս հնարավորությունից։ Թեև ՏԳԲ-ն ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում է, սակայն բոլոր շրջանավարտները աշխատանքի են անցնում ՏՏ ոլորտի առաջադեմ կազմակերպություններում։ Խնդրում եմ վերանայել այս ՏԳԲ֊ի ներառումը այս ցանկի մեջ։ Շնորհակալություն։ | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
8 | Նելլի Զուրաբյան 20.03.2022 23:42:51 | Խնդրում եմ վերանայել եկամտահարկի փոխհատուցմամբ ուսման վարձի վճարման հնարավորությունները ԵՊՀ "Տվյալագիտությունը Բիզնեսում" մագիստրոսական ծրագրի համար, որի շնորհիվ ՀՀ աշխատաշուկայում ունենում ենք մեծ պահանջարկ ունեցող լավ մասնագետներ, իսկ աշխատաշուկայի համար անհրաժեշտ քանակի մասնագետներ պատրաստելու համար պետք է կրթության խրախուսում։ | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |
9 | Սյուզաննա Սերոբյան 20.03.2022 23:50:42 | ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «տվյալների գիտությունը բիզնեսում» բաժինը ևս անհրաժեշտ է ներառել այս ցանկում: Սա այն բաժիններից է, որտեղ ավարտելուց հետո ուսնողները նորարարություն բերելու մեր տնտեսություն: Տվյալագիտությունը մերօրյա նավթն է հանդիսնում, իսկ բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, անհրաժեշտ է խրախուսել այս մասնագիտությունը ստցողներին: Նշեմ նաև, որ այս ծրագրով սովորած ուսանողները բոլորը աշխատում են ըստ մասնագիտության՝ բուհի ծրագիրը կենսունակ է: | Տես՝ Գայանե Գևորգյան (gayane72@hotmail.com) օգտատիրոջ պատասխանը: | Փոփոխություն չի կատարվել |