-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1.Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է բազմազավակ ընտանիք հասկացությունը, կարգավիճակը և Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, սկզբունքները, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բազմազավակ ընտանիք` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի երեխա: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները.
2) բազմազավակ ծնողներ (ծնող)` օրենքով սահմանված կարգով ամուսնության մեջ գտնվող մայր և հայր, որոնք ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի երեխա կամ չորս և ավելի երեխա ծնած կամ որդեգրած և խնամող ընտանիքի միակ ծնող.
3) բազմազավակ ծնողին հավասարեցված անձ` առանց ծնողների մնացած (ծնողների (կամ միակ ծնողի) մահվան, ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ ճանաչվելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու, oրենքով սահմանված կարգով մահացած, անհայտ բացակայող ճանաչվելու, անհայտ լինելու, տևական ժամանակով առողջապահական կազմակերպությունում կամ ազատազրկման վայրերում գտնվելու, երեխաների նկատմամբ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում) չորս և ավելի երեխա խնամող այլ անձ.
4) բազմազավակ ընտանիքի երեխա` բազմազավակ ծնողի կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձի խնամքի տակ գտնվող, միևնույն բնակության վայրում հաշվառված և փաստացի բնակվող երեխա (ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող` մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը և միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորող` մինչև ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը).
5) բազմազավակ ընտանիքի անդամ` բազմազավակ ծնողը (ծնողները) կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձը և բազմազավակ ընտանիքի երեխաները:
Հոդված 3. Բազմազավակ ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
- Բազմազավակ ընտանիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակը
1.Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակն է`
- բավարարել բազմազավակ ընտանիքների առաջնահերթ պահանջմունքները` սույն օրենքով սահմանված աջակցության տեսակներին և գնահատված կարիքներին համապատասխան,
- նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը,
- կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը,
- բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
-
Քննարկվել է
05.09.2017 - 22.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
05.09.2017 12:27
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 20024
Տպել