Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի)՝ իր անմիջական ղեկավարին ուղղված զեկուցագրի հիման վրա, իսկ զեկուցագրի ներկայացման ժամկետ սահմանված չէ։ Նշած դրամական օգնության գումարները, յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում (հաշվարկվում) և վճարվում են պետական մարմինների տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին և դրա սահմաններում, իսկ յուրաքանչյուր տարվա բյուջեն նախատեսվում և հաստատվում է տվյալ բյուջետային տարվա ծախսերը (ստանձնած պարտավորությունները) կատարելու համար («Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1․2 հոդվածի 11-րդ մաս): Ըստ այդմ, յուրաքանչյուր տարվա բյուջետային ծախսերի պլանավորման և կատարման կանխատեսելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է պարտավորությունների ծագման (ստանձնման) ժամկետների սահմանումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել օրենսդրության հիման վրա ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարման անհնարինության։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողներին (քրեակատարողական, փրկարար ծառայության ծառայողներին), քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնության գումարների վճարման հետ կապված հարաբերությունների հստակեցման հանգամանքով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, հաշվի առնելով որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած է ճանաչվել:
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1119-Ն որոշմամբ դրամական օգնություն հատկացնելու համար սահմանել զեկուցագրերի ներկայացման վեցամսյա ժամկետ, նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 916-Ն որոշման № 3 հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին միանվագ դրամական օգնություններն արդեն իսկ տրվում են օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացված դիմումների հիման վրա։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անուղղակիորեն բխում է 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածի 6.10-րդ կետից:
- Ակնկալվող արդյունքը
Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
-
Քննարկվել է
01.03.2022 - 16.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4284
Տպել