««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
- <<է>> կետը <<կարգը>> բառից հետո լրացնել <<և պարբերականությունը>> բառերով,
- <<թ>> կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի
- 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 3-րդ և 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել,
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<>:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի <<ժա>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննության արդյունքում ճանաչվել է անսարք:
Հոդված 4. Օրենքի 182-րդ հոդվածի 1-ին մասի <<բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը>> բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 331-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժգ>> և 332 հոդվածի <<ե>> կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1234. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը
- Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
- Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված տրանսպորտային միջոց վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
- Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամաբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:
- Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:
Հոդված 2. Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը 123.4 թվերից հետո լրացնել (բացառությամբ երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների) բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 2271 հոդվածի վերնագրում և տեքստում տրանսպորտի և կապի բառերը փոխարինել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 24413 հոդվածի 1-ին պարբերության օրենսգրքի բառից հետո լրացնել 1234 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 304 հոդվածի երրորդ պարբերության 123-131 թվերը փոխարինել 123-123.4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-131 բառերով:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 28.1 կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 36.1 հոդվածի 1-ին մասի տրանսպորտի և կապի բառերը փոխարինել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բառերով:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
-
Քննարկվել է
05.09.2017 - 28.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 10078
Տպել