««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6 |
Սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ»: |
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով `
գազաբալոնային սարքավորումներ` բալոնների և դրանց արմատուրայի (բալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների պարբերական վկայագրում` բալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը` առանց լրացուցիչ արատորոշման::
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր իը կետով՝
իը) սահմանում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը.
Հոդված 3. Օրենքը լրացնել 22.2 հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 22.2. |
Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումը |
- Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա,
- Գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, ՀՀ կառավարության կողմից սահմանված նմուշի կտրոն (այսուհետ՝ կտրոն), որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու վերևի աջ անկյունում:
- Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
4.Գազաբալոնների լցավորումը կտրոնի բացակայության կամ ժամկետանց կտրոնի առկայության դեպքում արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների, որոնց լցավորումը պետք է իրականացվի միայն ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վերջիններիս ձևանմուշները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմնի կայքէջում:
- Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` գանձելով օրենքով սահմանված չափով պետական տուրք:
- Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, 3-րդ հոդվածով լրացվող 22.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ մասերը սույն օրենքի հրապարակումից վեց ամիս հետո, և 4-րդ մասը՝ օրենքի հրապարակումից մեկ տարի հետո:
Հոդված 5. Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 22.2-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ տիրապետողները սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 22.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում լիցենզավորված անձանցից ստանում են կտրոններ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը՝ վճարելով դրա համար սահմանված պետական տուրքի չափով:
Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքի 137.2-րդ (այսուհետ` Օրենսգիրք) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ուղևորափոխադրումներում ներգրավված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները առանց գազաբալոնների պարբերական վկայագրման ժամկետը նշող կտրոնի (այսուհետ՝ կտրոն) կամ ժամկետանց կտրոնի առկայությամբ շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ուղևորափոխադրող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.10-րդ հոդվածով.
«Հոդված 150.10. |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը |
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ՝ գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:
- Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ կտրոնի տրամադրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով:
- Գազալցակայանում կտրոնի բացակայությամբ կամ ժամկետանց կտրոնի առկայությամբ, իսկ այլ պետություններում գրանցված ավտորանսպորտային միջոցների դեպքում առանց համապատասխանության փաստաթղթերի ներկայացման գազաբալոնների լցավորումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի, իսկ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.13 հոդվածի 1-ին մասի 137.1-137.6 թվերից հետո լրացնել , 150.10 թվով:
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից մեկ տարի հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.2 կետով`
«28.2. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում և պարբերական վկայագրում իրականացնողներին հերթական վկայագրման ժամկետը նշող կտրոն տրամադրելու համար՝ |
|
յուրաքանչյուր կտրոնի համար բազային տուրքի50 տոկոսի չափով:»:
|
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.8-րդ ենթակետով.
«15.8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործունեության իրականացման համար՝ տարեկան
|
|
բազային տուրքի 300-ապատիկի չափով:»: |
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
-
Քննարկվել է
05.09.2017 - 28.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8707
Տպել