ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1․ Լրացնել 9․1-րդ և 9․2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված և հաստատված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև ազգային ստանդարտների տեսակները․»․
«9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.»։
2․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) տեխնիկական պայմաններ` կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ․»։
3․ 13-րդ կետում «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառով։
4․ 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաև պետական ամենամյա ծրագիրը և հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը։
5․ Լրացնել 18-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի համապատասխան մասնագետներից կազմված և Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվող խորհուրդ։»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1․ 1-ին կետում «ծառայությունների և գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության և գործընթացի» բառերով։
2․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման խթանումը.»։
3․ 5-րդ կետում «խոչընդոտների» բառից հետո լրացնել «նվազեցումը կամ» բառերը։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1․ 6-րդ կետում «(այդ թվում` եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային, (այդ թվում` եվրոպական և միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը փոխարինել «ուղեցույցների» բառով։
2․ 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.»։
3․ 9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «կամ դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:
Հոդված 4․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, այլ իրավական ակտերով և հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառերից հետո լրացնել «միջազգային» բառը։
Հոդված 6․ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «կառավարման խորհուրդը» բառերով։
Հոդված 7․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝
1․ 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մշակում և համակարգում է ստանդարտացման ոլորտում պետական քաղաքականությունը․
3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ստանդարտների մշակման ծառայությունների ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ամենամյա ցանկը․»։
2․ Լրացնել նոր 3․1 կետով հետևյալ բովանդակությամբ․
«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին կարգը»։
Հոդված 8․ Օրենքի 10-րդ հոդվածի՝
1․ 1-ին մասում «սահմանում է» բառը փոխարինել «ճանաչվում է» բառով
2․ 2-րդ մասում՝
1) 1-ին կետում «ստանդարտները» բառը փոխարինել «ստանդարտները, դրանց փոփոխությունները, ուղղումները․» բառերով.
2) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել «, փոփոխում և լուծարում է» բառերը.
- 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) ստեղծում, վարում և արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.».
4) 14-րդ կետում «ստանդարտների» բառից հետո լրացնել «, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն․».
5) 15-րդ կետում «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերը.
- լրացնել 18-րդ և 19-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«18) հաստատում, հրապարակում և լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.
19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.»։
Հոդված 9․ Օրենքի 11-րդ հոդվածում՝
1․ 1-ին և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից և 9 անդամներից` ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող 5 անձանցից և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:
- Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»։
2․ 8-րդ մասի՝
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը․»․
2) 3-րդ և 12-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10․ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ձևավորմանը» բառից հետո լրացնել «և ներկայացնում է առաջարկություններ» բառերը։
Հոդված 11․ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝
1․ 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «, և տեխնիկական պայմանները» բառերը:
Հոդված 12․ Օրենքի 14-րդ հոդվածի՝
1․ 2-րդ մասից հանել «, ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ» բառերը։
2․ 4-րդ մասից հանել «հավանության և վերահրատարակման» բառերը։
Հոդված 13․ Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» դասիչը:»
Հոդված 15․ Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:
Հոդված 16. Օրենքը լրացնել 15.3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 15․3․ Տեխնիկական պայմանները
- Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս՝ ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):
- Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»։
Հոդված 17․ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով․» բառերը․
Հոդված 18․ Օրենքի 19-րդ հոդվածի՝
1․ 1-ին մասի՝
- 1-ին կետում «ստանդարտացման ամենամյա պետական» բառերը փոխարինել «պետական ստանդարտացման ամենամյա» բառերով։
- 3-րդ կետում «մուծումը» բառը փոխարինել «վճարումը» բառով։
2․ 2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապատասխանության գնահատումից» բառով:
Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
16.02.2022 - 06.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3893
Տպել