Հիշել նախագիծը

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի․

  • 1-ին մասում՝

ա․ «հավատարմագրման ազգային մարմնի» բառերից հետո լրացնել (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) բառը:

բ․ «հավակնող» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների» բառերը։

գ․ հանել ֆիզիկական ու բառերը։

  • 2-րդ մասում հանել «փորձարկում, տրամաչափարկում, տեխնիկական հսկողություն, սերտիֆիկացում և» և «այլ» բառերը։

            Հոդված 2․ Օրենքի ամբողջ տեքստում համապատասխանության գնահատման մարմին բառերն իր հոլովաձևերով փոխարինել ՀԳՄ հապավմամբ՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «հավատարմագրման ազգային մարմին» բառերն իր հոլովաձևերով փոխարինել ԱՐՄՆԱԲ բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.

  • 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հավատարմագրում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ ՀԳՄ) համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին՝ համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.

  • Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միակ մարմին, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություններ.».

      2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            4) հավատարմագրման ոլորտ՝ համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը․

  • 6-րդ կետում «համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ» բառերը փոխարինել «ՀԳՄ-ի կողմից դիմում՝ իր հավատարմագրման կարգավիճակի վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ» բառերով.
  • 7-րդ կետում «գործընթացին,» բառից հետո լրացնել «ծառայությանը,» բառը:
  • 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) համապատասխանության գնահատման մարմին` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է հանդիսանալ հավատարմագրման օբյեկտ.

6) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

7) 10-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) հավատարմագրման ընդլայնում՝ հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում․

12) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում` միջազգային և (կամ) տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում՝ սահմանված պահանջներին և, կիրառելիության դեպքում, լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.».

8) 13-րդ կետում «դադարեցման գործընթաց» բառերը փոխարինել «դադարեցում» բառով:

9) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) հավատարմագրման կասեցում՝ հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում․

 

15) հավատարմագրման դադարեցում՝ հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում․»։

10) 16-րդ կետում «գնահատման» բառից հետո լրացնել «ենթակա» բառը:

11) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«18) հսկողություն՝ համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն և դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա ընդհանուր պահանջներին․»։

12) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «19) սերտիֆիկացում՝ համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով՝ բացառությամբ հավատարմագրման․»։

  • 20-րդ կետում «նշանակել է» բառից հետո լրացնել «միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ» բառերը:
  • 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «21) տեխնիկական փորձագետ՝ տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և հավատարմագրման մարմնի կողմից նշանակված անձ, ով աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ փորձ և ինքնուրույն չի իրականացնում գնահատում․»։

  • 21-րդ կետից հետո լրացնել նոր 21․1 կետ՝ հետևյալ խմբագրությամբ․

21.1) գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի(ների) և (կամ) այլ նորմատիվ փաստաթղթերի և սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը որոշելու համար իրականացվող գործընթաց․

  • 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) պարբերական գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետևում, որը հիմք է հանդիսանում համապատասխանության վերաբերյալ հայտարարության վավերականության/գործողության ժամկետի պահպանման համար․»:

  • 22-րդ կետից հետո լրացնել նոր 22․1 և 22.2․ կետեր՝ հետևյալ խմբագրությամբ.

22․1) արտահերթ գնահատում` գործընթաց, որը համաձայն հավատարմագրման կարգի իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, ինչը կարող է ազդել ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.»:

 22․2) բողոք՝ որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում՝ հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, և որի համար ակնկալվում է պատասխան.»:

  • 23-րդ կետում «արտադրանքի, » բառից հետո լրացնել «գործընթացի, ծառայության,» բառերը.
  • 24-րդ կետում «իրազեկություն`» բառից հետո լրացնել «նախատեսված արդյունքներին հասնելու համար» բառերը։
  • 24-րդ կետից հետո լրացնել նոր 25 կետով.

«25) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից՝ իրեն նույնականացնելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 2-րդ կետում հանել «սպառողների» բառը։
  • 4-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «և (կամ) տարածաշրջանային» բառերը:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝

  • 7-րդ կետում «արհեստավարժություն.» բառը փոխարինել «իրազեկություն.» բառով:
  • 9-րդ կետում «և»-ից հետո լրացնել (կամ) շաղկապը։

           Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 1 կետն ուժը կորցրած ճանաչել։
  • 2-րդ կետում հավատարմագրման տեխնիկական կոմիտեները» բառերը փոխարինել հավատարմագրման խորհուրդը, կոմիտեները և հանձնաժողովները բառերով։

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 1-ին կետում «մշակում» բառից հետո լրացնել «և համակարգում» բառերը։
  • 1-րդ կետում «անդամավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով։
  • 1-ից հետո լրացնել նոր 5.2 և 5.3 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

 «5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.

5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.»:

  • 1-ին մասը լրացնել նոր 6․1), 6․2) և 6․3) կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․

6․1) հաստատում է հավատարմագրված ՀԳՄ-ներին ազգային և Եվրասիական տնտեսական միության ՀԳՄ-ների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու և հանելու կարգը.

6․2) սահմանում է կանոնակարգման ոլորտի համապատասխանության գնահատման փաստաթղթերի կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը․

6․3) հաստատում է Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը․

6․4) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ների հավատարմագրման կարգը։»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

           2․ Հավատարմագրման ազգային մարմնի անվանումն է «Հավատարմագրման ազգային մարմին»: Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ունի իրավաբանական անձի կարգավիճակ և շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։։

  • 4-րդ մասի՝

ա․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) կառուցվածքով անկախ է և չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.»:

բ․ 2-րդ կետում «անաչառությունը․» բառից հետո լրացնել «, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին և չի մրցակցում վերջինների հետ» բառերը։

գ․ 8-րդ կետում «համապատասխանության» բառը փոխարինել «իրազեկության» բառով։

դ․ 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «9) մշակում, ներդնում և կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում՝ հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի և իրազեկության մոնիթորինգի, հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվեն պատշաճ ձևով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու և հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:

3) 4-րդ մասը լրացնել նոր 11․1)-ից 11․18) կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․

11.1) ուսումնասիրում և վերլուծում է ՀԳՄ-ների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերը, որի արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու, հավատարմագրումն ընդլայնելու, կրճատելու, պահպանելու, ինչպես նաև կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, վերահավատարմագրելու վերաբերյալ որոշումներ, ինչպես նաև հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում ընդունում է հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ որոշում․

11․2) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.

11․3) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.

11․4) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատման, վերահավատարմագրման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.

11․5) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

11․6) կասեցնում, վերականգնում և դադարեցնում է համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որի կարգը սահմանվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից․

11․7) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման կրճատման, կասեցման կամ դադարեցման դիմումի ներկայացման դեպքում հավատարմագրման կարգով սահմանված ժամկետում ընդունում է համապատասխան որոշում․

11․8) ընդունում է որոշումներ հավատարմագրված ՀԳՄ-ներին ազգային և Եվրասիական տնտեսական միության ՀԳՄ-ների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ.

11․9) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր.

11․10) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը՝ անհրաժեշտության դեպքում ներառելով իրավական երաշխիքներ հավատարմագրման կամ հավատարմագրման մերժման որոշումների վերաբերյալ.

11.11) ստեղծում է Խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը․

11․12) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր․

11․13) տրամադրում է տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ շահագրգիռ կողմերին.

11.14) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային համագործակցության շրջանակներում և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

11․15) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների բլանկների տպագրությունը և դրանք ՀԳՄ-ներին տրամադրումն ու հաշվառումը.

11․16) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և ՀԳՄ-ների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.

11․17) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը․

11․18) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև գործառույթներ` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև ունի տվյալ փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

4)Լրացնել նոր 5-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ․

           «5. Սույն հոդվածի 4-րդ մասի 11.2), 11.8) և 11.9) կետերով սահմանված համապատասխան որոշումների կայացման դեպքում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվում են հանձնաժողովներ, կոմիտեներ»։

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 2-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10. Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման), բժշկական լաբորատորիաները․»:

  • 2-րդ կետում «արտադրանքի» բառից հետո լրացնել «, գործընթացի և ծառայությունների» բառերը։
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում՝ չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.»:

  • 5-րդ կետը լրացնել նոր 5․1), 5.2) և 5.3) կետերով հետևյալ խմբագրությամբ․

«5.1) որակավորման ստուգում իրականացնողները.

5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.

5.3) շրջակա միջավայրի տեղեկատվության ստուգում և վավերացում իրականացնող մարմինները.»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը և ժամկետը.

  1. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան։
  2. ՀԳՄ-ների հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի:»։

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կիրառում են հավատարմագրման նշանը և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.

2) դիմում են ԱՐՄՆԱԲ-ին` հավատարմագրվելու, հավատարմագրումը ընդլայնելու, կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, հավատարմագրման ոլորտը արդիականացնելու, ինչպես նաև վերահավատարմագրվելու նպատակով.»:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի.

  • 2-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով սահմանված վճարները» բառերով,
  • 4-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «և հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում.» բառերով:
  • Լրացնել նոր 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

            «8) հավատարմագրման համար դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին՝ հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների պահանջները:»:

  Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

  Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածի.

  • 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը՝ կիրառելով հավատարմագրման նշանը, կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը։

Հոդված 17. Օրենքը լրացնել նոր 17.1 հոդվածով.

«Հոդված 17.1 Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցումը և դադարեցումը

  1. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք է հանդիսանում՝

1)      ՀԳՄ-ի դիմումը,

2) պարբերական, արտահերթ գնահատման, գործունեությանը հետևելու ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը,

3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների հավատարմագրման կարգով սահմանված հավատարմագրման չափանիշների, այդ թվում՝ հավատարմագրման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերով սահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների խախտումը,

4) ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:

  1. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում կամ հավատարմագրման պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՀԳՄ-ը չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերահավատարմագրման հայտ:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան 4 ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո պահանջները բավարարելու դեպքում հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն:

4․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 4 ամիս՝ ելնելով ՀԳՄ-ի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատումների միջոցով:

  1. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`

1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա,

2) սույն օրենքի 17.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով դիմում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,

3) պարբերական կամ արտահերթ գնահատման կամ գործունեությանը հետևելու գործընթացներից հրաժարվելու դեպքում,

4) ԱՐՄՆԱԲ-ին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.

5) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.

6) ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում.

6․ Պարբերական, արտահերթ գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում ՀԱՄ-ի կողմից հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումը ընդունելուց առնվազն վեց ամիս հետո:

6.1 Պարբերական, արտահերթ գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների հայտնաբերումից հետո ՀԳՄ-ի կողմից ՀԱՄ-ին ներկայացված դիմումի հիման վրա հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումը ընդունելուց առնվազն վեց ամիս հետո:

Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում`

  • 1-ին մասում «հավատարմագրման վկայագրերի» բառերը փոխարինել «տրված հավատարմագրումների» բառերով:
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ԱՐՄՆԱԲ-ը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային և (կամ) միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:»։

  • Լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.

«5. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ճանաչում է հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի տրված հավատարմագրումները:»:

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը անդամակցում և համագործակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը և համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տրված հավատարմագրումների ճանաչում:»:

  • Լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ խմբագրությամբ․

«3․ ԱՐՄՆԱԲ-ը չպետք է մրցակցի այլ հավատարմագրման մարմինների հետ:»:

Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

         «1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա ՀԳՄ-ներին հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անդրսահմանային պահանջներին համապատասխան։»։

Հոդված 21. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:»:

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Օրենքի 22-րդ հոդվածի`

  • 1-ին մասի 2-րդ կետում «անդամավճարներից» բառը փոխարինել «վճարներից» բառով,
  • 1-ին մասի 5-րդ կետում «օրենքով» բառից հետո լրացնել «և հավատարմագրման միջազգային ստանդարտներով» բառերով:
  • Լրացնել նոր 1.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

          «1.1 Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ ԱՐՄՆԱԲ-ի ընդհանուր ֆինանսավորումը բավարար է իր գործունեությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:»:

  • 2-րդ մասում «Մինչև երեք հավատարմագրման» բառերը փոխարինել «Հավատարմագրման» բառով:

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 24 Անցումային դրույթներ

1․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը հավատարմագրված ՀԳՄ-ների համար անցումային շրջան է սահմանվում մինչև առաջին պարբերական գնահատումը: Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին հավատարմագրման հայտ ներկայացնող ՀԳՄ-ն պետք է համապատասխանի սույն օրենքի դրույթներին:

2․ ՀԳՄ-ն վճարում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․1) կետով սահմանված տարեկան վճար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո Լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5․2), 5․3) և 3-րդ մասի 6․3), 6․4) կետերով սահմանված իրավակարգավորումները։

4․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո Լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 6․1) և 6․2) կետերով սահմանված իրավակարգավորումները:

5․ Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված Լիազորված պետական կառավարման մարմնի հրամանների ուժի մեջ մտնելու պահից։

 

  • Քննարկվել է

    16.02.2022 - 06.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3769

Տպել