Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից և ՀՀ վարչապետի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1316-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից: |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները բխում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի դրույթներից: 2021 թվականին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի համաձայն 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: Հետևաբար, մինչ օրենքի ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել դրա պահանջներին: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ենթաօրենսդրական իրավական ակտի համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։ |
-
Քննարկվել է
15.02.2022 - 03.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3602
Տպել