ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

Գ Լ Ու Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման նպատակը

  1. Սույն օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովմանը:

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը:

 

Հոդված 3. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին օրենսդրությունը

  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերաբերելի նորմերով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրով, Միության մաքսային օրենսգրքով, Մաքսային կարգավորման մասին օրենքով, օրենքով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև սահմանային հսկողության և վերահսկողության լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերելի նորմերով և այլ իրավական ակտերով։

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
  • Արտաքին տնտեսական գործունեության կարգավորում- մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման միջոցները, արգելքները,  սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանական միջոցները, սակագնային առանձնաշնորհումը, արտոնություննեերը, պետական աջակցության միջոցները, որոնք ազգային շահերից ելնելով սահմանվել են սույն օրենքով կամ միջազգային պայմանագրերով և դրանցից բխոխ այլ իրավական ակտերով․
  • արգելքներ և սահմանափակումներ՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող միջոցների համալիր՝ ներառյալ ոչ սակագնային կարգավորման միջոցները, ապրանքների արտաքին առևտրին առնչվող արգելքների և սահմանափակումների առանձնահատուկ տեսակները, արտահանման վերահսկողության միջոցները, տեխնիկական կանոնակարգման միջոցները, ինչպես նաև սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային, բուսասանիտարական և ճառագայթային անվտանգության պահանջները,
  • ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ տնտեսական բնույթի քանակական կամ այլ արգելքների և սահմանափակումների սահմանման միջոցով իրականացվող ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միջոցների համալիր.
  • Արտաքին տնտեսական գործունեություն- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն) արտաքին առևտրի միջոցով ձեռնարկատիրական գործունեության իրականացում․
  • Արտաքին առևտուր- արտքաին առևտուր է համարվում՝

ա. Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցի կողմից արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցին ապրանքի, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն)  մատակարարումը,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցի կողմից,

գ․ արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից  Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցին ապրանքի, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն)  մատակարարումը,

դ. սույն կետի «գ» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից,

ե. արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ մասնակցին ապրանքի մատակարարումը.

  • Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ- Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա հիմնված և ապրանքների անվանացանկ, որն օգտագործվում է Եվրասիական միության անդամ պետությունների հետ առևտրի, ինչպես նաև երրորդ երկրերի հետ արտաքին տնտեսական գործունեության մեջ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման համար․
  • ապրանք- հումք, արտադրանք (ներառյալ` էլեկտրաէներգիա), արժութային արժեքները կամ ցանկացած շարժական կամ այլ գույք, որը կարող է հանդիսանալ արտաքին տնտեսական գործունեության առարկա։ Ընդ որում, տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվում են միջազգային տրանսպորտային փոխադրումների իրականացման համար սույն օրենքի իմաստով ապրանք չեն հանդիսանում․
  • արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակից կամ ռեզիդենտ մասնակից- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձ կամ գրանցված անհատ ձեռնարկատեր, որոնց գտնվելու վայրը (պետական գրանցման/հաշվառման վայրը) Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք նույն տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր․
  • արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակից կամ ոչ ռեզիդենտ մասնակից- օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը կարգավորվում է օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև օտարերկրյա պետության քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իմաստով չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք․
  • Արտաքին տնտեսական գործարքը- գործարք, որի մի կողմը արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակից է․
  • Ազատ տնտեսական գոտի- «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով․
  • Թույլատվական փաստաթղթեր- լիցենզիաներ, հավաստագրեր, թույլտվություններ և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքին, Եվրասիական տնտեսական միության օրենսգրքին և միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքների բացթողման համար․
  • «Թույլատվական փաստաթղթերի համակարգ»- թույլատվական փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ հայտ ներկայացնել բոլոր այն պետական մարմիններին, որոնց կողմից տրվող թույլատվական փաստաթուղթն անհրաժեշտ է ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացը իրականացնելու համար․
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան»- համակարգ, որը հնարավորություն է տալիս արտաքին տնտեսական գործունեության ժամանակ պետական սահմանի անցման կետերում կամ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում մաքսային մարմինների գործառույթների և պետական սահմանի անցման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթներ իրականացնող մարմինների գործառույթների ինտեգրման միջոցով ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաեվ ֆիզիկական անձանց եվ տրանսպորտային միջոցների պետական սահմանի անցման գործընթացների կարգավորումն իրականացնել այնպես, որ պետական սահմանի անցման ժամանակ կամ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացն իրականացվի մեկ անգամ և մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով․
  • Ռիսկերի կառավարման համակարգեր- ռիսկերի գնահատման վրա հիմնված և ռիսկերի հայտնաբերման, պետական սահմանի անցման հսկողության իրականացման լիազորություն վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխարգելմանն ու դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը՝ նպատակ ունենալով ապահովել սույն օրենքով նախատեսված պետական մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պետության համար ակնկալվող վնասները նվազագույնի հասցնելը․
  • Պետական սահմանային անցման կետեր – պետական սահմանին գտնվող մաքսային մարմինների մաքսային կետեր և սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր․
  • Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն- երկրի ներսում հատուկ առանձնացված վայր, որտեղ իրականացվում է մաքսային ձևակերպումներին առնչվող անհրաժեշտ բոլոր գործառույթները, այդ թվում՝ ապրանքների հսկողություն և հայտարարագրում, ոչ սակագնային հսկողության իրականացում և թույլատվական փաստաթղթերի տրամադրում, մաքսային միջնորդական ծառայությունների տրամադրում, ապրանքների ժամանակավոր պահպանման և պահեստավորման հետ կապված ծառայությունների տրամադրում և այլն․
  • Ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցում- մարդատար տրանսպորտային միջոցով, կամ այլ տրանսպորտային միջոցով (բացառությամբ բեռնատար տրանսպորտային միջոցի) պետական սահմանի անցում ֆիզիկական անձի կողմից առանց ապրանքների արտահանման, ներմուծման կամ փոխադրման իրականացման․
  • Պատվիրակված գործառույթի իրականացում- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված գործառույթների սույն օրենքով նախատեսված դեպքերում պատվիրակումը պետական մեկ այլ մարմնի, որն իրականացվում է պատվիրակվող մարմնի կողմից պատվիրակող մարմնի գործունեության ոլորտի օրենսդրությանը համապատասխան․
  • Պատվիրակվող մարմին- պետական մարմին, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է մեկ այլ մարմնին բնորոշ գործառույթ․
  • Պատվիրակող մարմին- պետական մարմին, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում իր կողմից իրականացման ենթակա գործառույթ պատվիրակում է մեկ այլ պետական մարմնի․
  • Մաքսային վճարների միասնական հաշիվ`մաքսային օրենսդրութամբ սահմանված դեպքերում մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ անկախ մաքսայաին հսկողություն իրականացնող մաքսային մարմնից.
  • Երրորդ երկրներ- Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ։

 

Հոդված 5. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հիմնական սկզբունքները

 

  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) պարզություն և հստակություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացները կարգավորող իրավական ակտերը պետք է լինեն պարզ, հստակ և իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ.

2) հավասարություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր անձանց նկատմամբ.

3) թափանցիկություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացները պետք է լինեն թափանցիկ՝ հիմնված էլեկտրոնային համակարգերի կիրառման վրա.

4) արդիականություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացների կարգավորումը պետք է հիմնված լինի կառավարման (այդ թվում՝ էլեկտրոնային) արդի համակարգերի և մոտեցումների վրա.

5) մրցունակություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացների կարգավորումը առևտրի դյուրինացման, առևտրաշրջանառության ծավալների աճի և փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման, նպաստավոր գործարար միջավայրի ձևավորման տեսակետից պետք է լինի մրցունակ.

6) արդյունավետություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացների կարգավորման համակարգը պետք է հնարավորություն ընձեռի, որ գործընթացներն իրականացվեն հնարավորինս փոքր ռեսուրսներով:

 

 

Հոդված 6. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հիմնադրույթները

  1. Արտաքին տնտեսական գործունեությունն իրականացնելիս հաշվի են առնվում ինչպես Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի շրջանակներում սահմանված կարգավորումները, այնպես էլ օտարերկրյա պետությունների հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին միջազգային պայմանագրերը, միջազգային այլ պայմանագրերն ու համաձայնագրերը։ Այդ նպատակով, Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում գործում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված միասնական մաքսային սակագինը և օտարերկրյա պետությունների հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ։
  2. Եվրասիական տնտեսաան միութան անդամ հանդիսացող պետությունների տարածքներով ապրանքները տեղափոխվոմ են առանց մաքսային հայտարարագրման և առանց պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։
  3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ ապրանքների փոխադարձ առևտրում Հայատանի Հանրապետությունը չի կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական հսկողության միջոցներ՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։
  4. Սույն հոդվածի 4-րդ մասով նշված հիմքերով՝ առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառությունը կարող է սահմանափակվել։
  5. Սույն հոդվածի 6-րդ մասերում նշված դեպքերում սահմանափակումները կիրառվում են կառավարության որոշմամբ։
  6. Երրորդ երկների հետ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ կարող է կիրառվել Առևտրի համաշխարհային կազմակերպության Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իմաստով առավել բարենպաստության ռեժիմ, եթե առավել բարենպաստության ռեժիմի կիրառումը նախատեսված է միջազգային պայմանագրերով:
  7. Երրորդ երկրների հետ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ կարող է կիրառվել Առևտրի համաշխարհային կազմակերպության Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իմաստով ապրանքների ազատ առևտրի ռեժիմ երրորդ երկրի հետ կնքված միջազգային պայմանագրի հիման վրա։
  8. Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով կարող է սահմանվել սակագնային առանձնաշնորհումներ։ Սակագնային առանձնաշնորհումը ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատում կամ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ձևավորող երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում կամ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումն է։
  9. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75 տոկոսի չափով:
  10. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր:
  11. Սույն հոդվածի 9-10-րդ մասերով նախատեսված դրույքաչափերը կիրառում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Հոդված 7. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը

  1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը օգտագործվում է ապրանքների դասակարգման և դրա հիման վրա մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման, ներմուծման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու և մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով:
  2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը կարող է օգտագործվել ապրանքների հարկման նպատակներով:
  3. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկը կիրառվում է ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների, այնպես էլ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ։

 

Հոդված 8. Արտաքին տնտեսական գործարքի ձևը

 

  1. Արտաքին տնտեսական գործարքը կնքվում է գրավոր։ Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

 

ԳԼՈՒԽ 2

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 9. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները

 

  1. Արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորվում է հետևյալ միջոցներով՝

1) մաքսասակագնային,

2) սակագնային առանձաշնորհում

3) ոչ սակագնային,

4) ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներ և սահմանափակումներ,

5) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ,

6) պետական աջակցություն։

  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը սույն հոդվածով չնախատեսված այլ միջոցներով, այդ թվում պետական իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջամտությունը և սույն օրենքով չնախատեսված սահմանափակումների կիրառումն արգելվում է։

 

Հոդված 10. Մաքսասակագնային կարգավորում

 

  1. Մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար միասնական սակագնի սահմանման, սակագնային արտոնության տրամադրման կամ սակագնային քվոտավորման միջոցով։
  2. Մաքսասակագնային կարգավորման միջոց է հանդիսանում նաև սակագնային առանձնաշնորհումը։ Սակագնային առանձնաշնորհումը կիրառվում է զարգացող երկրների ծագման կամ առավել թույլ զարգացած երկների ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ։
  3. Սույն հոդվածով նախատեսված սակագնային արտոնությունների, սակագնային քվոտավորման և սակագնային առանձնաշնորհման կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Հոդված 11. Ոչ սակագնային կարգավորում

 

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոցներն են`

1) ապրանքների ներմուծման կամ արտահանման արգելք,

2) ապրանքների ներմուծման կամ արտահանման քանակական սահմանափակումներ,

3) ապրանքների ներմուծման կամ արտահանման բացառիկ իրավունք,

4) ապրանքների ներմուծման կամ արտահանման ավտոմատ լիցենզավորում (հսկում),

5) ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրական կարգ:

 

Հոդված 12. Ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումները

 

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումներն են տեխնիկական կանոնակարգման միջոցները, արտահանման վերահսկողության միջոցները, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումները։

 

Հոդված 13. Ներքին շուկայի պաշտպանության միջոցները

 

  1. Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն են՝

1) հատուկ պաշտպանական,

2) հակագնագցման և

3) փոխհատուցման միջոցները։

  1. Միջազգային պայմանագրերի հիման վրա կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սույն հոդվածի 2-րդ մասով նշված ներքին շուկայի պաշտպանության միջոցներից տարբերվող այլ պաշտպանական միջոցներ։

 

Հոդված 14. Պետական աջակցությունը

  1. Պետական աջակցությունը արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակիցներին պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցության տրամադրումն է բյուջետային ծրագրերի իրականացման, բյուջետային վարկի կամ բյուջետային երաշխիքի, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման միջոցով։
  2. Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակից հանդիսացող օրինապահ տնտեսվարողների, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների համար կարող են սահմանվել նաև մաքսային վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։
  3. Oրինապահ տնտեսվարող համարելու չափանիշները սահմանում է Կառավարությունը:

 

ԲԱԺԻՆ II

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 15 Տտնտեսական գործունեության ազատությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ

 

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների ռեզիդենտների հետ տնտեսական գործունեությունն ու առևտուրն իրականացվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատության սկզբունքի հիման վրա։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի, տնտեսական գործունեության մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, բացառությամբ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) պետության պաշտպանության և անվտանգության ապահովման համար։

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ժամանակ սանիտարահամաճարակային, անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողության ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների տեղափոխման դեպքում այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխվող տեխնիկական կանոնակարգման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվում են տեխնիկական կանոնակարգման միջոցներ։
  3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային անվտանգության միջոցառումներ կամ այլ սահմանափակումներ կարող են կիրառվել նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով։

 

Հոդված 16 Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումները

 

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտաքին առևտրի շրջանակներում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող հետևյալ սահմանափակումները՝

1) տեխնիկական կանոնակարգման միջոցներ

2) Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ։

  1. Մարդու կյանքի, առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովման ապրանքերի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ փոխադրաման համար պարտադիր է հաստատված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման փաստաթղթի (սերտիֆիկատի) առկայություն։ Շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատումն իրականացվում է մինչև դրա շրջանառության մեջ դրվելը։
  2. Սանիտարահամաճարակային հսկողության ենթակա՝ հսկողության վերցված և պետական գրանցման ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ փոխադրելու համար պարտադիր է նշված ապրանքների պետական գրանցումը։ Պետական գրանցման ենթակա են արտադրանքի առանձին տեսակները, որոնք շրջանառության ժամանակ կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու կյանքի ու առողջության վրա։ Նշված ապրանքների անվտանգությունը հաստատվում է պետական գրանցման առկայության փաստով։ Պետական գրանցումը հավաստվում է պետական գրանցման վկայականով։
  3. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք փոխադրման համար պարտադիր է անասնաբուժական սերտիֆիկատի առկայությունը։ Անասնաբուժոական սերտիֆիկատը հավաստում է փոխադրվող ապրանքների անվտանգությունը՝ անասնաբուժասանիտարական առումով կամ այդպիսի ապրանքների արտադրության վայրերի վարչական տարածքների ապահով վիճակը՝ կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ։
  4. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) յուրաքանչյուր խմբաքանակ, որը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան դասվում է բուսասանիտարական բարձր ռիսկայնություն ունեցող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբին Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն փոխադրելիս պարտադիր է բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությունը։ Բուսասանիտարական սերտիֆիկատը միջազգային նմուշի փաստաթուղթ է, որն ուղեկցում է կարանտինային հսկողության վերցված ապրանքը, և որով հավաստվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) համապատասխանությունը բուսասանիտարական պահանջներին։
  5. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ իրականացվում է անվտանգության նորմերի և կանոնների, ինչպես նաև փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաստատում է Կառավարությունը:
  6. Սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման, ինպրես նաև պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի (սերտիֆիկատների) տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրությամբ։
  7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեխնիկական կանոնակարգման, այդ թվոմ տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման փաստաթղթի (սերտիֆիկատի) տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ։

 

Հոդված 17 Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ տեղափոխվող ապրանքների և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերը

 

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ տեղափոխվող ապրանքների և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի վճարների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հարկերի և վճարների հաշվարկման, վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով։

 

 

ԲԱԺԻՆ III

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 18 Երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման ընդհանուր կանոնները

 

  1. Երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության, ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացի կարգավորումն իրականացվում է մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման միջոցների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքների ու սահմանափակումների, ինչպես նաև պետական աջակցության միջոցառումների կիրառման միջոցով։
  2. Երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը։

 

ԳԼՈՒԽ 4

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

 

Հոդված 19 Երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորում

 

  1. Մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է երրորդ երկրների հետ առևտրում միասնական սակագնի սահմանման, սակագնային արտոնության տրամադրման կամ սակագնային քվոտավորման միջոցով։
  2. Երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է նաև սույն օրենքով նախատեսված սակագնային առանձնաշնորհման միջոցով։
  3. Երրորդ երկրների հետ առևտրում կիրառվող մաքսային վճարներն են՝

1) ներմուծման մաքսատուրքը.

2) արտահանման մաքսատուրքը.

3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

4) ակցիզը (ակցիզները), որը գանձվում է (որոնք գանձվում են) Հայաստանաի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

5) մաքսավճարները:

  1. Մաքսային սակագնի շրջանակներում կիրառվում են մաքսատուրքերի դրույքաչափերի հետևյալ տեսակները՝

1) ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով,

2) յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ),

3) խառը՝ երբ զուգակցվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները:

  1. Մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից։
  2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կառավարության կողմից կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը։ Սեզոնային մաքսատուրքերը կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։
  3. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-4-րդ կետերով նախատեսված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով։
  4. Մաքսավճարները պարտադիր վճարներ են, որոնք մաքսային մարմինների կողմից գանձվում են ապրանքների բացթողման, ապրանքների մաքսային ուղեկցման հետ կապված գործողություններն իրենց կողմից իրականացման, Եվրասիական տնտեսական միության օրենսգրքով և Մաքսային կարգավորման մասին օրենքով սահմանված այլ գործողությունների իրականացման համար:
  5. Մաքսավճարների տեսակները, դրույքաչափերը, վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, վերադարձման (հաշվանցման) և բռնագանձման կարգը, մաքսավճարների արտոնությունները ինչպես նաև այն դեպքերը, երբ մաքսավճարները ենթակա չեն վճարման, սահմանվում են սահմանվում են Մաքսային կարգավորման մասին օրենքով։

 

Հոդված 20 Սակագնային արտոնությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ կառավարության որոշմամբ կարող են կիրառվել սակագնային արտոնություններ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով:
  2. Սակագնային արտոնությունները չեն կարող անհատական բնույթ կրել և կիրառվում են անկախ ապրանքների ծագման երկրից:
  3. Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող հետևյալ ապրանքների նկատմամբ՝

1) ապրանքներ՝ որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում․

2) ապրանքներ, որոնք ներմուծվում են տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում՝ Կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն.

3) ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության նավերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (վարձված) նավերի՝ խորջրյա գոտիներում արդյունագործական ձկնորսության համար.

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արժույթ, երրորդ երկրների արժույթ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի), ինչպես նաև արժեթղթերի արժույթ.

5) մարդասիրական օգնության շրջանակներում կամ տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.

6) երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների կողմից բարեգործական նպատակներով ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ՝ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար)։

  1. Երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ, այդ թվում՝ մաքսատուրքի նվազեցման ձեվով, կարող են տրամադրվել նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ երկրի հետ կնքվող միջազգային պայմանագրերով, կամ Կառավարության որոշմամաբ սահմանված այլ դեպքերում։
  2. Սակագնային արտոնությունների, սակագնային արտոնություններ, այդ թվում՝ մաքսատուրքի նվազեցման ձեվով, տրամադրման դեպքերն ու պայմանները, ինչպես նաև արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ։

 

Հոդված 21 Սակագնային քվոտաները

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ կառավարության որոշմամբ կարող է սահմանել սակագնային քվոտաներ, եթե նույնանման ապրանքներ արտադրվում կամ աճեցվում են Հայաստանի Հանրապետույթյան տարածքում:
  2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ են համարվում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-24-րդ խմբերում դասակարգվող ապրանքներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մաննիտը, D-գլյուցիտը (սորբիտ), եթերայուղերը, կազեինը, ալբումինները, դոնդողանյութը, դեքստրինները, վերափոխված օսլաները, սորբիտը, մորթիները, կաշին, մուշտակամորթ հումքը, մետաքս-հումքը, մետաքսե թափոնները, կենդանիների բուրդը, բամբակ-հումքը, բամբակի թափոնները, բամբակի մանրաթելը՝ սանդրքած, վուշ-հումքը և կանեփաթել-հումքը։
  3. Սակագնային քվոտան Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ծագող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծումը կարգավորող միջոց է, որով նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքերի տարբերակված դրույքաչափեր՝ որոշակի ժամանակահատվածում սահմանված քանակությամբ (բնաիրային կամ դրամական արտահայտությամբ) և այդ քանակից ավելի ներմուծվող ապրանքների դեպքում։
  4. Երրորդ երկրներից ծագող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակի համար սակագնային քվոտայի ծավալը սահմանվում է Կառավարության կողմից և չի կարող գերազանցել Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքի սպառման ծավալի և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալի միջև եղած տարբերությունը։
  5. Սակագնային քվոտա սահմանվել չի կարող եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալը հավասար է Եվրասիական տնտեսական միության տարածքում այդ ապրանքի սպառման ծավալին կամ գերազանցում է այդ ապրանքի սպառման ծավալը։
  6. Սակագնային քվոտան կիրառվում է կառավարության որոշմամբ։

 

ԳԼՈՒԽ 5

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22 Ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանումն ու կիրառումը

 

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոցները սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտուր իրականացնելիս ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Կառավարության կողմից։
  3. Այն ապրանքները, որոնց առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու որոշում է ընդունվել, ներառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ենթակա ապրանքների ցանկերում, որոնք հաստատվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 23 Ապրանքների արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները

 

  1. Արտաքին առևտրի շրջանակներում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները կիրառվում են հետևյալ բացառիկ դեպքերում՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում պարենային կամ ներքին շուկայի համար զգալի նշանակություն ունեցող այլ ապրանքների խիստ պակասը կանխելու կամ նվազեցնելու համար.

2) արտքաին առևտրում ապրանքների դասակարգման, տեսակավորման և վաճառքի չափանիշների ու կանոնների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված.

3) ջրային կենսաբանական պաշարների նկատմամբ՝ ցանկացած տեսքով դրանք ներմուծելու դեպքում, եթե անհրաժեշտ է.

ա․ սահմանափակել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը.

բ․ սահմանափակել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող այն նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում.

գ․ շուկայից հանել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող նույնանման ապրանքի ժամանակավոր ավելցուկը՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով.

դ․ շուկայից հանել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող այն ապրանքի ժամանակավոր ավելցուկը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Միությունում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով։

 

  1. Ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները կիրառվում են Կառավարության որոշմամբ։ Քանակական սահմանափակումներ սահմանելիս կիրառվում են արտահանման կամ ներմուծման քվոտաներ:
  2. Քանակական սահմանափակումները կիրառվում են՝

1) արտահանման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքից,

2) ներմուծման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են երրորդ երկրներից։

  1. Քանակական սահմանափակումներ չեն կարող կիրառվել որևէ երրորդ երկրի տարածքից ապրանքի ներմուծման կամ որևէ երրորդ երկրի համար նախատեսված ապրանքի արտահանման ժամանակ, եթե այդ քանակական սահմանափակումները չեն կիրառվում բոլոր երրորդ երկրներից ներմուծման կամ բոլոր երրորդ երկրներ արտահանման դեպքում:
  2. Այն ապրանքները, որոնց առնչությամբ սահմանվել են արտահանման կամ ներմուծման արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, ներառվում են երրորդ երկրների հետ առևտրում արտահանման կամ ներմուծման համար արգելվածք կամ քանակական սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերում, որոնք հաստատվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 24. Ապրանքների ներմուծման կամ արտահանման բացառիկ իրավունք

 

  1. Արտաքին առևտրային գործունեության իրականացումը կարող է սահմանափակվել բացառիկ իրավունք շնորհելու միջոցով։
  2. Բացառիկ իրավունքը արտաքին առևտրային գործունեության մասնակիցների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանում կամ ներմուծում իրականացնելու իրավունք է, որը տրվում է բացառիկ լիցենզիայի հիման վրա։
  3. Բացառիկ լիցենզիան արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման կամ ներմուծման բացառիկ իրավունք է տալիս։
  4. Այն ապրանքները, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար շնորհվում է բացառիկ իրավունք, ինչպես նաև այդպիսի բացառիկ իրավունք ստացող՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին որոշելու, ինչպես նաև բացառիկ լիցենզիայի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից։
  5. Արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցների ցանկը, որոնց շնորհվել է բացառիկ իրավունք՝ Կառավարության որոշման հիման վրա, ենթակա է հրապարակման։

 

Հոդված 25. Ավտոմատ լիցենզավորումը (հսկողությունը)

 

  1. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով կառավարությունն իրավունք ունի սահմանելու ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)։
  2. Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) սահմանվոմ է եթե հնարավոր չէ այլ եղանակներով հետևելու ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման քանակական ցուցանիշներին ու դրանց փոփոխություններին։ Ավտոմատ լիցենզավորման սահմանման վերաբերյալ կառավարության որոշումը պետք է պարունակի հիմնավորում սույն մասով սահմանված անհնարինության մասին:
  3. Ապրանքների առանձին տեսակների ցանկը, որոնց նկատմամբ սահմանվում է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), ինչպես նաև ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ցանկում ներառված ապրանքների արտահանումը կամ ներմուծումը իրականացվում է լիազորված մարմնի կողմից Կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրված թույլտվության առկայության դեպքում։

 

Հոդված 26 Ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրման կարգը

 

  1. Ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրման կարգը կիրառվում է սույն օրենքով սահմանված լիցենզավորման սահմանման միջոցով։
  2. Թույլատրման կարգի սահմանման, կիրառման և վերացման վերաբերյալ որոշումն ընդունվում է Կառավարության կողմից։

 

Հոդված 27. Ժամանակավոր միջոցների կիրառումը

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացառիկ դեպքերում կարող է կիրառել նաև ժամանակավոր միջոցներ երրորդ երկներ արտաքին առևտրի հետ կապված հարաբերություոններում՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման համար։
  2. Այդպիսի միջոցի գործողության ժամկետը սահմանվում է Կառավարության կողմից։
  3. Ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
  4. Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է ժամանակավոր միջոց կարող են արտահանվել կամ ներմուծվել սույն օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության պարագայում։

 

ԳԼՈՒԽ 6

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԻՔՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 28. Ընդհանուր դրույթներ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ

 

  1. Հայաստանի Հանրապետության ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող և երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ։
  2. Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն են՝

1) հատուկ պաշտպանական,

2) հակագնագցման և

3) փոխհատուցման միջոցները։

  1. Միջազգային պայմանագրերի հիման վրա կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սույն հոդվածի 2-րդ մասով նշված ներքին շուկայի պաշտպանության միջոցներից տարբերվող այլ պաշտպանական միջոցներ։
  2. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու, միջոցը փոփոխելու կամ չեղարկելու որոշումն ընդունվում է Կառավարության կողմից:
  3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառման որոշումն ընդունվում է էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության վրա, որը կցվում է հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը։
  4. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ուսումնասիրությանը ներկայացվող պահանջները և կարգը սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 29. Հատուկ պաշտպանական միջոցները

 

  1. Հատուկ պաշտպանական միջոցը Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծումը սահմանափակելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ ներմուծման քվոտա, հատուկ քվոտա կամ հատուկ տուրք, այդ թվում՝ նախնական հատուկ տուրք սահմանելու միջոցով։
  2. Հատուկ պաշտպանական միջոցը կարող է ապրանքի նկատմամբ կիրառվել, եթե լիազոր մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ ապրանքի ներմուծումն իրականացվում է այնպիսի աճող ծավալներով և այնպիսի պայմաններով, որոնք էական վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս հասցնելու վտանգ:
  3. Հատուկ քվոտան ապրանքի ներմուծման որոշակի ծավալի սահմանում է, որի շրջանակներում ապրանքը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության տարածք առանց հատուկ տուրքի վճարման, իսկ այն գերազանցելու դեպքում՝ հատուկ տուրքի վճարմամբ։
  4. Հատուկ տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  5. Եթե հատուկ պաշտպանական միջոցի կիրառումն ուշացնելն այնպիսի էական վնաս կհասցնի տնտեսության ճյուղին, որը հետագայում դժվար կլինի վերականգնել, կառավարությունը, նախքան համապատասխան ուսումնասիրության ավարտը, կարող է 200 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշում կայացնել՝ հիմք ընդունելով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի նախնական եզրակացությունը։ Տվյալ դեպքում նշված եզրակացությամբ պետք է անդրադարձ կատարվի այն հանգամանքին, որ առկա են ակնհայտ ապացույցներ, որ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման ավելացած ծավալը հասցրել է կամ հատուկ պաշտպանական միջոցի կիրառումն ուշացնելու արդյունքում կարող է էական վնաս հասցնել անդամ պետությունների տնտեսության ճյուղին։ Ուսումնասիրությունը պետք է շարունակվի վերջնական եզրակացությունն ստանալու նպատակով։
  6. Եթե ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ հատուկ պաշտպանական միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հատուկ տուրքի գումարները ենթակա են վճարողին վերադարձման կառավարության կողմից սահմանված կարգով։
  7. Եթե ուսումնասիրության արդյունքներով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում է ընդունվում, ապա նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետն ընդգրկվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետի մեջ։
  8. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական հատուկ տուրքի գումարները ենթակա են վճարողին վերադարձման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  9. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափը գերազանցող դրույքաչափ, ապա հատուկ տուրքի և նախնական հատուկ տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  10. Նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից սկսած 6 ամսից ոչ ուշ։
  11. Սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով նախատեսված տնտեսության ճյուղին հասցված էական վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը ուսումնասիրության ընթացքում գնահատում է այն օբյեկտիվ գործոնները, որոնք կարող են արտահայտված լինել քանակական ցուցանիշներով և որոնք ազդեցություն են թողնում տնտեսության ճյուղի տնտեսական վիճակի վրա, այդ թվում՝

1) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման աճի՝ բացարձակ ցուցանիշներով և հարաբերական ցուցանիշներով արտահայտված տեմպերը և ծավալը՝ նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության կամ սպառման ընդհանուր ծավալի հետ համեմատած.

2) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի մասնաբաժինը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում տվյալ ապրանքի և նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի վաճառքի ընդհանուր ծավալի մեջ.

3) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի գների մակարդակը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի գների մակարդակի հետ համեմատությամբ.

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի՝ անդամ պետությունների շուկայում վաճառքի ծավալի փոփոխությունը.

5) նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության ծավալի, արտադրողականության, արտադրական կարողությունների օգտագործման, շահույթների և վնասների չափի, ինչպես նաև զբաղվածության մակարդակի փոփոխությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղում։

  1. 11. Հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է այն չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են` տնտեսության ճյուղին հասցված էական վնասը կանխարգելելու կամ վերացնելու, ինչպես նաև անդամ տնտեսության ճյուղը՝ փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը հեշտացնելու համար։
  2. Եթե հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման քվոտայի չափը չպետք է պակաս լինի ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման միջին տարեկան ծավալից (քանակական կամ արժեքային արտահայտությամբ) նախորդող ժամանակահատվածի կտրվածքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է սահմանել ներմուծման քվոտայի ավելի փոքր չափ՝ տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդ վնասը հասցնելու վտանգը վերացնելու համար։
  3. Ներմուծման քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման կարգը հաստատվում է Կառավարության որոշմամբ։

 

Հոդված 30. Հատուկ պաշտպանական միջոցների գործողության ժամկետն ու հատուկ պաշտպանական միջոցների կիրռաման վերանայումը

 

  1. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառման գործողության առավելագույն ժամկետը 4 տարի է, որը կարող է կառավարության որոշմամբ երկարաձգվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում։
  2. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա եզրակացվել է, որ նման երկարաձգումն անհրաժեշտ է տնտեսության ճյուղին հասցված էական վնասը կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը վերացնելու համար և առկա են ապացույցներ այն մասին, որ տնտեսության համապատասխան ճյուղում ձեռնարկվում են այդ ճյուղը փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը խթանող միջոցառումներ:
  3. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետի երկարաձգման մասին Կառավարության կողմից որոշում ընդունվելու դեպքում տվյալ միջոցը չի կարող լինել ավելի սահմանափակող, քան այդ որոշումն ընդունելու օրվա դրությամբ գործող հատուկ պաշտպանական միջոցը:
  4. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետը՝ ներառյալ նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետը և այն ժամկետը, որով երկարաձգվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողությունը, չպետք է գերազանցի 8 տարին:
  5. Այն ապրանքի նկատմամբ, որի համար ավելի վաղ արդեն կիրառվել է հատուկ պաշտպանական միջոց, չի կարող կրկնակի անգամ կիրառվել հատուկ պաշտպանական միջոցը՝ նախորդ հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետին հավասար ժամանակահատվածի ընթացքում: Ընդ որում, այն ժամկետը, որի ընթացքում հատուկ պաշտպանական միջոցը չի կիրառվում, չի կարող 2 տարուց պակաս լինել:
  6. Հատուկ պաշտպանական միջոցը, որի գործողության ժամկետը կազմում է 180-ից ոչ ավելի օրացուցային օր, անկախ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթից, կարող է կրկին կիրառվել միևնույն ապրանքի նկատմամբ, եթե նախորդ հատուկ պաշտպանական միջոցի սահմանման օրվանից անցել է ոչ պակաս, քան 1 տարի, և նոր հատուկ պաշտպանական միջոց սահմանելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում այդ ապրանքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցը 2 անգամից ավելի չի կիրառվել:

 

Հոդված 31. Հակագնագցման միջոցները

 

  1. Հակագնագցման միջոցերը կարող է կիրառվել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի նկատմամբ, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն դանդաղեցնում է տնտեսության ճյուղի ստեղծումը կամ զարգացումը։
  2. Հակագնագցման (հակադեմփինգային) միջոցը գնագցող ներմուծմանը հակազդելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ հակագնագցման տուրք, այդ թվում՝ նախնական հակագնագցման տուրք սահմանելու կամ երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողի կողմից ընդունված կամավոր գնային պարտավորությունները հաստատելու միջոցով։
  3. Հակագնագցման տուրքը գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  4. Հակագնագցման տուրքի չափը պետք է բավարար լինի` տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի հաշվարկված գնագցման չափը:
  5. Կառավարության որոշմամբ կարող է հաշվարկված գնագցման չափից ավելի փոքր չափով հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշում ընդունվել այն դեպքում, եթե այդ չափը բավարար է տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  6. Եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մաիմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրությունն իրականացնելու ընթացքում կազմվել է նախնական եզրակացություն, որի համաձայն հակագնագցման միջոցի կիրառումն ուշացնելն այնպիսի էական վնաս կհասցնի տնտեսության ճյուղին, որը հետագայում դժվար կլինի վերականգնել կառավարության որոշմամբ կարող է կիրառվել նախնական հակագնագցման տուրքը։
  7. Նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը պետք է բավարար լինի տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի նախապես հաշվարկված գնագցման չափը:
  8. Եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը հավասար է նախապես հաշվարկված գնագցման չափին, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության առավելագույն ժամկետը 4 ամիս է։ Ընդ որում նշված ժամկետը կառավարության որոշմամբ կարող է երկարձգվել մինչև 6 ամսով՝ հաշվի առնելով տվյալ ապրանքի արտահանման ծավալները։
  9. Եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը փոքր է նախապես հաշվարկված գնագցման չափից, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության առավելագույն ժամկետը 6 ամիս է։ Ընդ որում նշված ժամկետը կառավարության որոշմամբ կարող է երկարձգվել մինչև 9 ամսով՝ հաշվի առնելով տվյալ ապրանքի արտահանման ծավալները։
  10. Եթե ուսումնասիրության արդյունքներով եզրակացվում է, որ հակագնագցման միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  11. Եթե ուսումնասիրության արդյունքներով չի ընդունվում հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  12. Եթե ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները, սկսած հակագնագցման միջոցը կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  13. Եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական գնագցման տուրքի գումարները, ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  14. Նախնական հակագնագցման տուրքի գումարները, որոնք գերազանցում են հակագնագցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հակագնագցման տուրքի գումարը, պետք է վերադարձվեն վճարողին էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  15. Եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ, ապա հակագնագցման տուրքի և նախնական հակագնագցման տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  16. Նախնական հակագնագցման տուրքը կիրառվում է՝ ուսումնասիրությունը շարունակելու պայմանով։
  17. Նախնական հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 7 ամսից ոչ ուշ։
  18. Հակագնագցման տուրքի սահմանման առանձնահատկությունները և կիրառման պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 32. Ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքը երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողի կողմից գնային պարտավորության ստանձնումը

 

  1. 1. Ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել առանց նախնական հակագնագցման տուրք կամ հակագնագցման տուրք սահմանելու, այն դեպքում, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինն ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքը երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողից ստանում է գնային պարտավորություն ստանձնելու մասին գրավոր տեղեկություն՝ այդ ապրանքի գները վերանայելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ապրանքի՝ դրա սովորական արժեքից ցածր գներով արտահանումը դադարեցնելու մասին։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորության համաձայն` ապրանքի գների մակարդակը չպետք է լինի ավելի բարձր, քան անհրաժեշտ է` գնագցման չափը վերացնելու համար։
  3. Գնային պարտավորությունը հավանության է արժանանում էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից։
  4. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին որոշումը էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը չի ընդունում, եթե հանգում է այն եզրակացության, որ դրանք հավանության արժանացնելն անընդունելի է տնտեսության ճյուղին պատճառվող վնասի վերացման տեսանկունից։
  5. Եթե ուսումնասիրության արդյունքներով եզրակացվում է գնագցող ներմուծման կամ դրանով պայմանավորված` տնտեսության ճյուղին վնաս հասցնելու բացակայության մասին եզրակացությանը, ապա գնային պարտավորություններ ստանձնած արտահանողն ինքնաբերաբար ազատվում է այդպիսի պարտավորություններից։

 

Հոդված 33. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը և դրա վերանայումը

 

  1. Հակագնագցման միջոցը կիրառվում է Կառավարության որոշմամբ այնպիսի չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են գնագցող ներմուծման հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  2. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին՝ այդ միջոցի կիրառումն սկսելու ամսաթվից կամ կրկնակի ուսումնասիրությունն ավարտելու ամսաթվից սկսած, որն անցկացվել է փոփոխված հանգամանքների պատճառով և, միաժամանակ, վերաբերել է գնագցող ներմուծման և դրա հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասի վերլուծությանը, կամ որն անցկացվել է հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով:
  3. Կրկնակի ուսումնասիրությունը պետք է սկսվի նախքան հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալը և ավարտվի դրա սկսելու ամսաթվից սկսած 12 ամսվա ընթացքում: Նախքան կրկնակի ուսումնասիրության ավարտը` հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ: Այն ժամկետի ընթացքում, որով երկարաձգվում է համապատասխան հակագնագցման միջոցի կիրառումը, նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարվում են հակագնագցման տուրքեր` հակագնագցման տուրքերի այնպիսի դրույքաչափերով, որոնք սահմանվել են այն հակագնագցման միջոցը կիրառելու մասով, որի գործողության ժամկետը կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված երկարաձգվում է:
  4. Այն դեպքում, եթե հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, որ հակագնագցման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրքի գումարները հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Հակագնագցման միջոցի կիրառման առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 34. Հակագնագցման միջոցի շրջանցումը

 

  1. Հակագնագցման միջոցի շրջանցումը ապրանքի մատակարարման եղանակի փոփոխումն է հակագնագցման տուրք վճարելուց կամ արտահանողի կողմից ստանձնած գնային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով։
  2. Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվում է կրկնակի ուսումնասիրություն։
  3. Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի՝ այն սկսվելու ամսաթվից հետո 9 ամսվա ընթացքում։
  4. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության ժամանակահատվածի համար կառավարությունը կարող է նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրք սահմանել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում արտահանող երրորդ երկրից կամ այլ արտահանող երրորդ երկրից։
  5. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով չի որոշում, որ հակագնագցման միջոցը շրջանցվել է, ապա հակագնագցման տուրքի գումարները, որոնք վճարվել են սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հակագնագցման միջոցը շրջանցվել է, ապա հակագնագցման միջոցը Կառավարության կողմից կարող է տարածվել գնագցող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությու են ներմուծվում արտահանող երրորդ երկրից։ Սույն կետում նշված հակագնագցման միջոց սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման տուրքերի գումարները ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

 

Հոդված 35Փոխհատուցման միջոցները

 

  1. Փոխհատուցման միջոցը կարող է կիրառվել ներմուծվող այն ապրանքի նկատմամբ, որի արտադրության, արտահանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ կիրառվել է արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիա այն դեպքում, երբ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականցված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ այդպիսի ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն կասեցնում է անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծումը։
  2. Սույն հոդվածի իմաստով սուբսիդկան երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ցանկացած ձեվով իրականացված ֆինանսական օժանդակությունն է, որը սուբսիդիա ստացողին տալիս է լրացուցիչ առավելություններ, և որը ցուցաբերվում է արտահանող երրորդ երկրի տարածքում, այդ թվում՝ հետևյալ ձևերով

1) դրամական միջոցների ուղղակի փոխանցման (այդ թվում՝ դոտացիաների, փոխառությունների և բաժնետոմսերի գնման տեսքով) կամ այդպիսի միջոցներ փոխանցելու պարտավորությունների ձևով (այդ թվում` փոխառությունների դիմաց տրված երաշխիքների տեսքով),

2) միջոցներ դուրս գրելու կամ այն միջոցների գանձումից լրիվ կամ մասնակիորեն հրաժարվելու ձևով, որոնք պետք է մուտքագրվեին արտահանող երրորդ երկրի եկամուտների մասով (այդ թվում՝ հարկային վարկերի տրամադրման միջոցով)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արտահանվող ապրանքն ազատվում է ներքին սպառման համար նախատեսված նույնանման ապրանքի համար գանձվող հարկերից կամ տուրքերից, կամ այդ հարկերի կամ տուրքերի՝ փաստացի վճարված գումարները չգերազանցող չափով նվազեցման կամ վերադարձման դեպքերի,

3) ապրանքները կամ ծառայությունները արտոնյալ պայմաններով կամ անհատույց տրամադրելու ձևով՝ բացառությամբ այն ապրանքների կամ ծառայությունների, որոնք նախատեսված են ընդհանուր ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար, այսինքն՝ այն ենթակառուցվածքի, որը կապված չէ կոնկրետ արտադրողի և (կամ) արտահանողի հետ,

4) ապրանքներն արտոնյալ պայմաններով ձեռքբերելու ձևով.

5) ցանկացած ձևով արտահայտված եկամտային կամ գնային օժանդակություն, որը սուբսիդիա ստացողին տալիս է լրացուցիչ առավելություններ, որոնց արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղի է ունենում արտահանող երրորդ երկրից ապրանքի արտահանման ծավալի ավելացում կամ այդ երրորդ երկիր նույնանման ապրանքի ներմուծման ծավալի կրճատում։

  1. Փոխհատուցման միջոցը տնտեսության ճյուղի վրա` արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիաների (լրավճարների) ունեցած ազդեցությունը չեզոքացնելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ փոխհատուցման տուրք (այդ թվում՝ նախնական փոխհատուցման տուրք) սահմանելու միջոցով։
  2. Փոխհատուցման տուրքը գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  3. Եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից նախքան ուսումնասիրության ավարտն ստացված տեղեկությունները վկայում են սուբսիդավորվող ներմուծման և դրանով պայմանավորված՝ տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայության մասին, կառավարությունը կարող է ընդունել մինչև 4 ամիս ժամկետով նախնական փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով փոխհատուցման միջոցի կիրառման մասին` տնտեսության ճյուղին` ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում սուբսիդավորվող ներմուծման հետևանքով հասցվող վնասը կանխելու նպատակով:
  4. Նախնական փոխհատուցման տուրքը սահմանվում է սուբսիդավորվող և արտահանվող ապրանքի մեկ միավորի համար արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիայի՝ նախապես հաշվարկված մեծությանը հավասար չափով։
  5. Եթե ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ փոխհատուցման միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Եեթե ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է փոխհատուցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները, սկսած փոխհատուցման միջոցի կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են հաշվանցման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  7. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է փոխհատուցման տուրքի՝ նախնական փոխհատուցման տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները, ենթակա են հաշվանցման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  8. Նախնական փոխհատուցման տուրքի գումարները, որոնք գերազանցում են փոխհատուցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված փոխհատուցման տուրքի գումարը, պետք է վերադարձվեն վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով
  9. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է փոխհատուցման տուրքի՝ նախնական փոխհատուցման տուրքի դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ, ապա փոխհատուցման տուրքի և նախնական փոխհատուցման տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  10. Նախնական փոխհատուցման տուրքը կիրառվում է՝ ուսումնասիրությունը միաժամանակ շարունակելու պայմանով։
  11. Նախնական փոխհատուցման տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 7 ամսից ոչ ուշ։
  12. Փոխհատուցման միջոցների կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու կանոները սահմանվում են կառավարության որոշմամբ։

  

Հոդված 36. Սուբսիդավորող երրորդ երկրի կամ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կողմից կամավոր պարտավորությունների ստանձնումը

 

  1. Ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ առանց փոխհատուցման տուրք սահմանելու, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը որոշում է ընդունում հետևյալ կամավոր պարտավորություններից որևէ մեկին հավանություն տալու մասին՝

1) արտահանող երրորդ երկիրը համաձայնում է չեղյալ համարել կամ կրճատել սուբսիդավորումը կամ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ սուբսիդավորման հետևանքները վերացնելու նպատակով,

2) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողը համաձայնում է վերանայել իր կողմից այդ ապրանքի համար սահմանված գները:

 

 

Հոդված 37. Փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը և դրա վերանայումը

 

  1. Փոխհատուցման միջոցը կիրառվում է Կառավարության որոշմամբ այնպիսի չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են սուբսիդավորվող ներմուծման հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  2. Փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին` այդ միջոցի կիրառումն սկսելու ամսաթվից կամ կրկնակի ուսումնասիրությունն ավարտելու ամսաթվից սկսած, որն անցկացվել է փոփոխված հանգամանքների պատճառով և, միաժամանակ, վերաբերել է սուբսիդավորվող ներմուծման և դրա հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասի վերլուծությանը, կամ որն անցկացվել է փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով:
  3. Նախքան սույն հոդվածին համապատասխան անցկացվող կրկնակի ուսումնասիրության ավարտը` փոխհատուցման միջոցի կիրառումը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ: Այն ժամկետի ընթացքում, որով երկարաձգվում է համապատասխան փոխհատուցման միջոցի կիրառումը, նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարվում են փոխհատուցման տուրքեր՝ փոխհատուցման տուրքերի այնպիսի դրույքաչափերով, որոնք սահմանվել են այն փոխհատուցման միջոցը կիրառելու մասով, որի գործողության ժամկետը կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված երկարաձգվում է։
  4. Եթե փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, որ փոխհատուցման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, ապա նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող փոխհատուցման տուրքի գումարները փոխհատուցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրություն կատարելու առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 38. Փոխհատուցման միջոցի շրջանցումը 

 

  1. Փոխհատուցման միջոցի շրջանցումը ապրանքի մատակարարման եղանակի փոփոխումն է փոխհատուցման տուրք վճարելուց կամ ստանձնած կամավոր պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով։
  2. Փոխհատուցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվում է կրկնակի ուսումնասիրություն։
  3. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության ժամանակահատվածի համար կառավարությունը կարող է նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող փոխհատուցման տուրք սահմանել սուբսիդավորվող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների համար, որոնք ներմուծվում են արտահանող երրորդ երկրից կամ այլ երրորդ երկրից։
  4. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը չի որոշում, որ փոխհատուցման միջոցը շրջանցվել է, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոխհատուցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ փոխհատուցման միջոցը շրջանցվել է, ապա փոխհատուցման միջոցը կարող է տարածվել սուբսիդավորվող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների վրա, որոնք ներմուծվում արտահանող երրորդ երկրից կամ այլ արտահանող երրորդ երկրից։ Սույն կետում նշված փոխհատուցման միջոց սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարված փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են հաշվեգրման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Փոխհատուցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի՝ այն սկսելու ամսաթվից հետո 9 ամսվա ընթացքում։

 

 ԳԼՈՒԽ 7

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 39. Լիցենզավորման, թույլտվությունների և հավաստագրման կիրառումը

 

  1. Lիցենզավորումը, թույլտվություններն ու հավաստագրումը կիրառվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման նկատմամբ, եթե այդ ապրանքների նկատմամբ սահմանված են ներմուծման կամ արտահանման`

1) քանակական սահմանափակումներ,

2) բացառիկ իրավունք,

3) թույլատրման կարգ,

4) սակագնային քվոտա,

5) ներմուծման քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց։

  1. Lիցենզավորումը, թույլտվություններն ու հավաստագրումը իրականացվում է էկոնոմիկայի բնագավառի լիազորված մարմնի կողմից արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա, թույլտվություն կամ հավաստագիր տրամադրելու միջոցով։
  2. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիաները, թույլտվություններն ու հավաստագրերը ճանաչվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից։
  3. Էկոնոմիկայի բնագավառի լիազորված մարմնի կողմից տրամադրվում են լիցենզիաների հետևյալ տեսակները.

1) մեկանգամյա լիցենզիա,

2) հիմնական լիցենզիա,

3) բացառիկ լիցենզիա:

  1. Հիմնական և բացառիկ լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Կառավարության կողմից սահմանված դեպքերում։

 6․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։

7․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու կամ ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու  պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

 

ԳԼՈՒԽ 8

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 40. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացումը

 

  1. Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ ոլորտի լիազոր մարմնի կողմից իրականացվում են սանիտարահամաճարաբանական միջոցառումներ մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) ներմուծումը թույլ չտալու համար։
  2. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների տեղափոխման համար անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների և անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր, կենդանական ծագում ունեցող ապրանքների (արտադրանքի) թույլ չտալու համար:
  3. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների ներմուծման կամ արտահանման համար պահանջվում է թույլտվության տրամադրում։ Նշված թույլտվությունը տրամադրվում է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից՝ ոլորտային օրենսդրությանը համապատասխան։
  4. Բույսերի կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի և կարանտինային հսկողության վերցված ապրանքների) արտահանման կամ ներմուծման համար սահմանվում է պետական վերահսկողություն։
  5. Բուսասանիտարիայի ոլորտի լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում կարանտինային օբյեկտների ներմուծումը կանխելու համար։
  6. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) յուրաքանչյուր խմբաքանակ, որը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան դասվում է բուսասանիտարական բարձր ռիսկայնություն ունեցող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբին և ներմուծվում է միայն արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական սերտիֆիկատի ուղեկցությամբ։
  7. Սույն հոդվածով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների, պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև ներմուծման կամ արտահանման սերտիֆիկատների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ։

 

ԲԱԺԻՆ IV

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Հոդված 41. Ազատ տնտեսական գոտիներ

  1. Ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով կարող են ստեղծվել ազատ տնտեսական գոտիներ։
  2. Ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։
  3. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 42. Արտահանումը զարգացնելուն ուղղված այլ միջոցներ

 

  1. Եվրասիական տնտեսական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջազգային պայմանագրերին, նորմերին ու կանոններին համապատասխան, կառավարության որոշմամբ կարող է կիրառել երրորդ երկրների շուկաներ ապրանքների արտահանումը զարգացնելուն ուղղված՝ արտահանման ապահովագրության, վարկավորման, լիզինգի կիրառման, երրորդ երկրներում ցուցահանդեսատոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեության, գովազդային կամ արտադրանքի առաջմղման այլ միջոցառումներ։

 

Հոդված 43. Առևտրային և մաքսային ներկայացուցիչներ

  1. Արտահանման խթանման նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով օտարերկրա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին կից կարող են գործել առևտրային և մաքսային ներկայացուցիչներ (կցորդներ)։ Առևտրային և մաքսային ներկայացուցիչներն և կցորդները նշանակվում են վարչապետի որոշմամբ։

 

ԲԱԺԻՆ V

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 10

 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

 

Հոդված 44. Պետական սահմանային անցման կետերում ֆիզիկական անձանց և մարդատար տրանսպորտային միջոցների կողմից պետական սահմանի անցման նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

 

  1. Պետական սահմանային անցման կետերում ապրանքների ներմուծումը, արտահանումը, փոխադրումը և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցումը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով կազմակերպելու նպատակով ստեղծվում են առանձին հոսքուղիներ։ Դրանք են՝

1) Ֆիզիկական անձանց և մարդատար տրանսպորտային միջոցների պետական սահմանի անցնման գործընթացի կազմակերպման հոսքուղի․

2) ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, այդ թվում՝ բեռնատար տրանսպորտային միջոցների պետական սահմանի անցնման գործընթացի կազմակերպման հոսքուղի։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հոսքուղու կառավարումն ու պետական սահմանի անցման հետ կապված գործընթացների կազմակերպումն իրականացնում են ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի սահմանապահ զորքերը։
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կառավարումն ու պետական սահմանի անցման հետ կապված գործընթացների կազմակերպումն իրականացնում են մաքսային մարմինները։
  3. Պետականսահմանով ֆիզիկական անձանց, մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ վերահսկողությունը և ֆիզիկական անձանց, մարդատար տրանսպորտային միջոցների պետական սահմանով բացթողումն իրականացվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով հատուկ նախատեսված հոսքուղիով սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։
  4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում սահմանապահ զորքերի զինծառայողներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

1) փաստաթղթերի ստուգում ֆիզիկական անձի ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով,

2) պետական սահմանը հատող մարդատար տրանսպորտային միջոցի զննություն,

3) օտարերկրյա ապրանք հանդիսացող մարդատար տրանսպորտային միջոցների «ժամանակավոր ներմուծում» և «վերարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակարպման մաքսային հայտարարագրերի գրանցում,

4) Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրում․

5) ֆիզիկական անձի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման կատարում․

6) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված մարդատար տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնաատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ հասցեատիրոջը հանձնում՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը:

  1. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գործառույթն իրականացնելիս սահմանապահ զորքերը հանդպես են գալիս որպես պատվիրակվող մարմին և իրականացնում են մաքսային մարմնի՝ որպես պատվիրակող մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ։ Մաքսային մարմնի կողմից պատվիրակված գործառույթի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառիպետական լիազորված մարմնի և մաքսային մարմնի ղեկավարի համատեղ հրամանով։
  2. Սույն հոդվածի 5-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված գործառույթներն իրականացնելիս սահմանապահ զորքերը հանդպես են գալիս որպես պատվիրակվող մարմին և իրականացնում են ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի՝ որպես պատվիրակող մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ։ Ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից պատվիրակված գործառույթի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի համատեղ հրամանով։
  3. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ժամանակ օրենքով նախատեսված մաքսային վճարները վճարվում են մաքսային վճարների միասնական հաշվին։

 

Հոդված 45 Սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի մուտքը կամ ելքը թույլատրելը

 

  1. Սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից սույն օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացումից հետո թույլատրվում է ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ ելքը Հայաստանի Հանրապետությունից, եթե առկա չեն սույն օրենքի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները։
  2. Սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից սույն օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացումից հետո ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ ելքը Հայաստանի Հանրապետությունից չի թույլատրվում, եթե հայտնի է դարձել, որ առկա են մաքսային հայտարարագրման ապրանքներ։ Սույն մասով նախատեսված դեպքում ֆիզիկական անձը և համապատասխան տրանսպորտային միջոցը սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից ուղորդվում են մաքսային մարմիններ։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմինները հետագա գործառույթներն իրականացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

 

Հոդված 46 Պետական սահմանային անցման կետերում ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման գործընթացի կարգավորման նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

 

  1. Պետականսահմանով ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով մաքսային մարմինների կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված հոսքուղու միջոցով։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում մաքսային մարմիններն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

1) բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդ հանդիսացող ֆիզիկական անձի փաստաթղթերի ստուգումը ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով,

2) բեռնատար տրանսպորտային միջոցի զննում,

3) բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդ հանդիսացող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրում․

4) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնաատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ հասցեատիրոջը հանձնում՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը.

5) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման կամ փոխադրման դեպքում իրականացնում է օրենքով նախատեսված վերահսկողություն․

6) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման դեպքում իրականացնում է օրենքով նախատեսված վերահսկողություն․

7) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման դեպքում իրականացնում է օրենքով նախատեսված վերահսկողություն

8) ապրանքների տեղափոխման, օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանման, ժամանակավոր պահպանության, մաքսային ընթացակարգերով ձեվակերպումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման ապահովում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթն իրականացնելիս մաքսային մարմինները հանդպես են գալիս որպես պատվիրակվող մարմին և իրականացնում են սահմանապահ զորքերի՝ որպես պատվիրակող մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ։ Սահմանապահ զորքերի կողմից պատվիրակված գործառույթի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ղեկավարի և ազգային անվտանգության բնագավառիպետական լիազորված մարմնի ղեկավարի համատեղ հրամանով։
  2. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-4-րդ կետերով նախատեսված գործառույթներն իրականացնելիս մաքսային մարմինները հանդպես են գալիս որպես պատվիրակվող մարմին և իրականացնում են ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի՝ որպես պատվիրակող մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ։ Ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից պատվիրակված գործառույթի իրականացման կարգը սահմանվում է մաքսային մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-7-րդ կետերով նախատեսված գործառույթներն իրականացնելիս մաքսային մարմինները հանդպես են գալիս որպես պատվիրակվող մարմին և իրականացնում են սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմնի՝ որպես պատվիրակող մարմնի կողմից պատվիրակված գործառույթներ։ են սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից պատվիրակված գործառույթի իրականացման կարգը սահմանվում է մաքսային մարմնի ղեկավարի և են սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով։
  4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ժամանակ օրենքով նախատեսված մաքսային վճարները վճարվում են մաքսային վճարների միասնական հաշվին։

 

ԳԼՈՒԽ 11

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

 

 

 Հոդված 47 Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում իրականացվող գործառույթները

  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում իրականացվող գորառույթների համակարգումն իրականացնում են մաքսային մարմինները։
  2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվում են հետևյալ հիմնական ծառայությունները՝
  • մաքսային հսկողությանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հայտարարագրմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի գործողությունների եզրափակմանը, կասեցմանը, դադարեցմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային և այլ օրենսդրությամբ նախատեսված փորձաքննությունների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամդրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • Տրանսպորտային միջոցների գրանցմանը և հաշվառմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային կանոնների խախտման դեպքերով վարչական վարույթների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությանն առնչվող գործառնություններ.
  • տրանսպորտային միջոցների ապահովագրության առնչվող գործառնություններ:
  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով տրամադրվում են հետևյալ ապրանքների արտահանման և ներմուծման թույլատվական փաստաթղթեր՝

1) Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում,

2) Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում,

3) Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում,

4) Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում,

5) Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

6) Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է,

7) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում:

8) Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

9) Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

10) Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

11) Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով

12) Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում:

13) Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

14) Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է

15) Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

16) Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

17) Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

18) Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

19) Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ են

20) Տեղեկատվություն ընդերքի մասին` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

21) Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ:

22) Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ:

23) Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք:

24) Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում

25) Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար:

26) սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտներ, որոնց արտահանումը, ներմուծումը և տարանցիկ փոխադրումը իրականացվում է եզրակացության հիման վրա,

27) Անասնաբուժական հսկման ենթակա բեռներ, որոնց ներմուծման կամ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման,  արտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ անհրաժեշտ է անասնաբուժական սերտիֆիկատի առկայություն,

28) Բուսասանիտարական հսկման ենթակա բեռներ, որոնց ներմուծման, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման, արտահանման, կամ տարանցիկ փոխադրման ժամանակ անհրաժեշտ է բուսասանիտարական հավաստագիր, առևտրային և տրանսպորտային փաստաթղթեր, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ

29) Սննդամթերք (ոչ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության), որոնց ներմուծման, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման, արտահանման, տարանցիկ փոխադրման  ժամանակ անհրաժեշտ է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթուղթ, անվտանգության սերտիֆիկատ, բեռի զննման արձանագրություն

30) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխում (ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման), որոնց ժամանակ անհրաժեշտ է թույլատվական փաստաթղթերի առկայություն

31) Երկակի նշանակության ապրանքներ, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից տրված եզրակացություն,

32) Ռազմական նշանակության ապրանքներ, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից տրված եզրակացություն

33) Ռադիացիոն հսկողության ենթակա ապրանքներ, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է ռադիոակտիվ ֆոնով բեռի ներմուծման լիցենզիա։

  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոննորում ապահովվում է նաև ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման իրականացումը։
  2. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածքում կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ բնույթի ծառայությունների մատուցում։
  3. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար որևէ գործառույթի իրականացւոմը ենթադրում է ապրանքի ֆիզիկական զննում, ապա տվյալ գործառույթը կազմակերխվում է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում։
  4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների կազմակերպման և սպասարկման կենտրոններում պետական մարմինների պարտադիր տեղակայման և նշված մարմինների միջև աշխատանքների կազմակերպման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  5. Սույն հոդվածով նախատեսված մաքսային մարմնի և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործառույթներ ունեցող այլ մարմինների միջև գործառույթների բաշխման և իրականացման հարաբերույթյունները կարգավորվում են կառավարության որոշմամբ։
  6. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ժամանակ օրենքով նախատեսված մաքսային վճարները վճարվում են մաքսային վճարների միասնական հաշվին։

 

Հոդված 48 Արտագին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծումը, կարգավիճակը, սպասարկման կենտրոններին ներկայացվող պահանջները

 

  1. Արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերը դյուրացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու նպատակով կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ։
  2. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնները կարող են ստեղծվել պետության մասնակցությամբ կազմակերպություն հիմնադրման կամ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով մասնավոր գործըներոջ ներգրավման միջոցով։
  3. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում կենտրոնացված կերպով կազմակերպվում են բոլոր այն գործառույթների իրականացումն ու ծառայությունների մատուցումը, որոնք անհրաժեշտ են ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացի ամբողջական իրականացման համար։ Ընդ որում, այն գործառույթների իրականացումն ու ծառայությունների մատուցումը, որոնք չեն պահանջում մաքսային ձեվակերպումների ենթակա ապրանքների հետ ֆիզիկական գործողությունների կատարում պարտադիր իրականացվում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալի միջոցով։
  4. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններին ներկայացող նվազագույն պահանջներն են՝

1) սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն ապրանքների ժամանակավոր պահպանության ընդունման, այդ թվում՝ պահպանության հատուկ պայմաններ ապահովող պահեստներով, որոնք հնարավորություն կտան ապրանքների պատշաճ պահպանումն իրականացնել մինչև մաքսային հետագա ձևակերպումների ավարտը․

2) սպասարկման կենտրոններում պետք է ապահովվի մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնաթափում տրանսպորտային միջոցներից, տրանսպորտային միջոցի փոփոխություն, բեռնային գործողություններ;

3) սպասարկման կենտրոններում պետք է հնարավորություն նախատեսվի ապրանքների հայտարարագրում, այդ թվում՝ հայտարարագրի լրացման, ներկայացման, գրանցման կամ ապրանքների բացթողման նպատակով մաքսային այլ գործառնությունների իրականացման համար,

4) սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն ապրանքներից նմուշառում իրականացնելու, փորձաքննություն իրականացնելու ենթակառուցվածքներով,

5) սպասարկման կենտրոններում պետք է ապահովվի մաքսային վճարների ապահովման կիրառումը, մաքսային վճարների հաշվարկ և գանձում։

6) սպասարկան կենտրոնում են ապահովվում փաստաթղթերի ստուգումոը, ապրանքների տեսազննումը  (այդ թվում՝ տեխնիկական միջոցներով), նույնականացում, կշռում և այլն;

7) սպասարկման կենտրոններում ապահովվում է մաքսային կանոնների խախտման դեպքերում վարչական վարույթների իրականացում։

8) սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության այլ գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքով։

  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններին ներկայացող պահանջները, հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվազագույն պահանջները, հաստատում է ՀՀ կառավարությունը։

 

 

ԳԼՈՒԽ 12

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

    Հոդված 49. Ռիկսերի կառավարման համակարգերի օգտագործումը

  1. Ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացների արդյունավետ կարգավորման համար սույն օրենքով նախատեսված սահմանային հսկողությունը և վերահսկողությունը կազմակերպվում են բացառապես սահմանային հսկողություն և վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով նախատեսված ռիսկի կառավարման էլեկտրոնային համակարգերի հիման վրա։
  2. Պետական սահմանային անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվող հսկողական և փորձաքննության գործառնությունների համակարգման նպատակով հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով համապատասխան ցուցման առկայության դեպքում մաքսային մարմինները համապատասխան տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում են պետական մարմիններին և կազմակերպություններին, իսկ պետական սահմանային անցման կետերում զննման, նմուշառման, կամ հսկողական այլ գործառնությունների կիրառման անհրաժեշտության պարագայում համապատասխան գործողություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից և տվյալները ներկայացվում լիազոր պետական մարմիններին և կազմակերպություններին։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքների կազմաերպման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ։

 

ԳԼՈՒԽ 13

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 12. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 04.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5840

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ