ԷՄՄԱՆՈՒԵԼ ԼՈՐԻՍԻ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«էմմանուել լորիսի ճգնավորՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Էմմանուել Լորիսի Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայում: Այսօր նա միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է:
Էմմանուել Ճգնավորյանը ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 281-Ա որոշմամբ սատցել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը:
Radio Klassik Stephansdom-ը Ճգնավորյանին ճանաչել է որպես երաժշտության պերճախոս մեկնաբան: 2017-ից նշյալ ռադիոկայանում նա վարում էր իր "Der Klassik-Tjek" հաղորդումը: Հիշատակման է արժանի Ճգնավորյանի երաժշտական ընտանիքի դերը: Որպես կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմմանուելը երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ հասակից և իր արվեստում միավորել է երաժշտական և մշակութային աշխարհները: Այն փաստը, որ Էմմանուել Ճգնավորյանը բացառիկ նրբության և ինտելեկտուալ խորության տեր երաժիշտ է ակնհայտ է միջազգային կարևոր համերգասրահներում և նվագախմբերի հետ նրա ելույթներից:
2021/22թթ. համերգաշրջանում նա ղեկավարելու է Գրացի ֆիլհարմոնիկ, Tonkünstler Orchestra, Հեյլբրոննի Württembergisches Kammerorchester, Լինցի Bruckner Orchestra և այլ նվագախմբեր:
2014-ից դիրիժորության դասեր է առել հորից՝ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանից, միաժամանակ վարպետության դասեր առնելով Անգլիայում և Իտալիայում: Ապագայում նա մտադրված է զբաղվել զուտ դիրիժորությամբ:
Որպես մենակատար ջութակահար Ճգնավորյանը մոտ ապագայում հանդես է գալու Filarmonica della Scala (դիրիժոր՝ Ռիկարդո Շայի), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ (դիրիժոր՝ Յուրի Տեմիրկանով), Accademia Nazionale de Santa Cecilia (դիրիժոր՝ Սակարի Օրամո) և այլ նվագախմբերի հետ: Essen Philharmonic-ը 2021/22 համերգաշրջանում Էմմանուել Ճգնավորյանին է նվիրել «Արտիստի դիմանկարը» ծրագիրը, իսկ որպես մշտական հրավիրյալ արտիստ՝ "Artist in Association", Ճգնավորյանը հանդես է գալու Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի հետ:
Որպես Վիեննայի Musikverein-ի պատմության ամենաերիտասարդ "Artist in Residence" երաժիշտ, Էմմանուել Ճգնավորյանը իր անհատական համերգաշարն է ստեղծել 2019/20-ին հեղինակավոր սրահում:
Վերջին համերգաշրջաններում Ճգնավորյանը իրագործեց իր դեբյուտային ելույթները Վիեննայի Konzerthaus-ում ՝ Vienna Chamber Orchestra-ի, Tonkünstler Orchestra-ի, Camerata Salzburg-ի, Munich Symphony Orchestra-ի, Basel Symphony Orchestra-ի և այլ նվագախմբերի հետ:
Որպես European Concert Hall Organisation-ի «Ծագող աստղ», Վիեննայի Konzerthaus-ի կողմից «Մեծագույն տաղանդ» տիտղոսներին արժանացած երաժիշտ և Ցյուրիխի Orpheum Foundation-ի հովանավորյալ, Էմմանուել Ճգնավորյանը ելույթներ է ունեցել Եվրոպայի ամենահեղինակավոր համերգասրահներում:
Ճգնավորյանը մշտապես հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ. Gewandhaus Orchestra (դիրիժոր Ֆրանց Վեսլեր-Մյոստ) WDR Symphony Orchestra, Mahler Chamber Orchestra, London Symphony Orchestra, Ցյուրիխի Tonhalle Orchestra, Բեռլինի Deutsche Symphonie Orchester և այլ հայտնի նվագախմբեր:
Ճգնավորյանը հեղինակավոր միջազգային փառատոների հաճախակի հյուր է. Բուխարեստի Enescu Festival, Grafenegg Festival, Rheingau Music Festival, Mecklenburg-Vorpommern Festival և այլ փառատոներ:
Նշանակալի են ջութակահարի ելույթները Զալցբուրգի Mozart Week-ում և Էքս-ան-Պրովանսի Festival de Paques փառատոնում, որտեղ Էմմանուելը նվագեց Մոցարտի "Costa" ջութակով:
Berlin Classics ֆիրմայի հետ Էմմանուել Ճգնավորյանը 2020-ի փետրվարին թողարկել Է իր երկրորդ ալբոմը, որը ներառում էր Յան Սիբելիուսի և Լորիս Ճգնավորյանի ջութակի կոնցերտները՝ hr Symphonieorchester-ի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Պաբլո Գոնզալես): Էմմանուել Ճգնավորյանի դեբյուտային ալբոմը թողարկվել է Sony Classical ֆիրմայում և 2018-ին արժանացել է մեծ գնահատանքի և OPUS Klassik մրցանակի:
2021-ի մայիսին լույս է տեսել դիրիժոր Էմմանուել Ճգնավորյանի առաջին CD-ն՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադեի» ձայնագրությամբ (Tonkunstler Orchestra և նույնանուն ֆիրմա):
Նույն տարում, Berlin Classics ֆիրման թողարկել է «Բրամսի Ջութակի կոնցերտ և երգեր» ալբոմը, որտեղ Էմմանուել Ճգնավորյանը կրկին հանդես է եկել որպես ջութակահար՝ WDR Symphony Orchestra-ի, դիրիժոր Քրիստիան Մեսելարու, ինչպես նաև մեցցո սոպրանո Աննա Լուսիա Ռիխտերի և դաշնակահար Անդրեաս Հեֆլիգերի հետ:
Էմմանուել Ճգնավորյանը նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1698-ին կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Լոնդոնի Beare’s International Violin Society-ի հովանավորը:
Հաշվի առնելով երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առաջարկում ենք Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.02.2022 - 26.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3676
Տպել