«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այն անձինք, որոնց հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա կարգավորվող գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն ՀՀ դրամը (առանց ԱԱՀ-ի), համարվում են կարգավորման պարտադիր վճար վճարողներ։
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը, իսկ հանրային ծառայության յուրաքանչյուր կարգավորվող ոլորտի իրացման շրջանառությունը հաշվարկվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր վճարողի հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա իրացման շրջանառությունը՝ առանց ԱԱՀ-ի։
Ուստի, վերոնշյալ տեղեկատվության հավաքագրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարել, որով կսահմանվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև:
- Կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև:
- Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներ:
- Ակնկալվող արդյունքը
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տեղեկատվական բազայի ձևավորում:
-
Քննարկվել է
10.02.2022 - 27.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4089
Տպել