Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալուև մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման N 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետից հանել «իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև» բառերը, իսկ «արտաքին գործերի նախարարությունը» բառերից հետո լրացնել «իսկ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան» բառերը․
  • Հավելվածի 2-րդ կետում «պետական սահմանի անցման կետերում» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան» բառերը․
  • Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«15․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթն անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից վերադարձվում է քաղաքացուն՝ օրենքով սահմանված կարգով իր ծագման պետություն, կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, վերադարձնելու համար:»։

  • Որոշման N 3 հավելվածի 1-ին կետում «արտաքին գործերի նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերը։
  • Որոշման N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«3․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS» բառերը, ապա` « N________ կոդ, code___», «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group viza until» «___ ______ 20 թ.» գրառումը (N 2 ձև):

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության ազգային պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ», «STATE REVENUE COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, ապա` « N________ կոդ, code___», «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group viza until» «___ ______ 20 թ.» գրառումը (N 2 ձև):»:

  • Որոշման N 3 հավելվածի 8-րդ կետից հետո լրացնել նոր 8․1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․1․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում պետական եկամուտների կոմիտեի կողմից օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն մերժվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ», «STATE REVENUE COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, ապա` «Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժվել է», «the entry to the Republic of Armenia is rejected», «___ _______ 20 թ.» գրառումը (N 7 ձև):»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3374

Տպել