«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին N 546-Ն որոշման (Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում մաքսային հսկողության ընտրված ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.
2) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 20-րդ կետում ընտրված մաքսային հսկողության ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.
3) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 29-րդ կետում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 287 բառերը փոխարինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 բառերով.
4) Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետից հետո լրացնել նոր 1․1. և 1․2. կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
1․1. Սույն կարգին համապատասխան ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ստացած անձինք հասանելիություն են ստանում ՄՄԱՏՀ-ում ներդրված համակարգերում առկա՝ տվյալ անձանց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը։
1․2․ Սույն կարգին համապատասխան ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգ մուտք գործելու վրա։։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
08.02.2022 - 23.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3851
Տպել