Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

-----------  2022 թվականի N ------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

2) բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման,

3) սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում նախատեսված տեղերը հատկացվում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած ուսանողներին:

3. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9912

Տպել

Առաջարկներ`

Դիաննա Ստեփանյան

23.02.2022

Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում, անվճար բաժնում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը:

Դիաննա Ստեփանյան

23.02.2022

Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը:

Baba Yaga

23.02.2022

Предлагаю упразднить бесплатные места для ехегнадзорских студентов.Аргументирую свою точку зрения. Очень долго нужно времени, чтоб добраться от Ехегнадзора до Еревана. Они не заслуживают бесплатного образования.

Տեսնել ավելին