«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ վիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով:
- Առաջարկվող կարգավորմանբնույթը
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» 63-րդ հոդվածով ամբողջական սահմանված չէ փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 Հավելվածից բխող պահանջները, մասնավորապես՝ փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճանապարհորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար, հետևաբար փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաև որպես ԻԿԱՕ անդամ երկիր՝ կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված և ՀՀ կողմից ընդունված ստանդարտների պահանջները:
Հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանտվությանը վերաբերվող ստանդարտների պահանջները՝ նախագծով առաջարկվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի 117-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով տուգանքի նշանակում փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության և միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված պահանջների չկատարման համար:
3.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն՝
- փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներ և կապահովվի ժամանած ուղևորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից,
- նշված պահանջները չկատարելու համար տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը:
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ:
Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված գլխով սահմանված դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղևորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
07.02.2022 - 23.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3478
Տպել