ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2022 թվականի N----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N90-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը «բույսերի» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումքի» բառերով,
2) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետից «արտահանման և» բառերը հանել,
3) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման՝ N 1 հավելվածի 1.2 և N 2 հավելվածի 2.6 և 2.8 կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման, N 2 հավելվածի 2.1 և 2.3 կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման, N 2 հավելվածի 2.13-րդ կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.»,
4) որոշման N 1 հավելվածի «D» անվանացանկի՝
ա. 1-ին կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3827-ից (բացի 3827 12 000 0)»,
բ. 3-րդ և 5-րդ կետերը «8418 10 800-ից» բառերից հետո լրացնել «8418 10 900 0-ից» բառերով,
գ. 6-րդ կետում «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,
դ. 8-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3907 29 900-ից»,
ե. «E» անվանացանկում «2903 39 110 0» թիվը փոխարինել «2903 61 000 0» թվով,
5) որոշման N 2 հավելվածի ցանկի՝
ա. 1-ին կետում՝ «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 100 0-ից» բառերը՝ «8112 61 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո լրացնել «8112 31 000 0-ից 8112 41 000 1» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում՝ «8548 10-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով, իսկ «7001 00 100 0-ից» բառերից հետո լրացնել «8549 31 000 1-ից 8549 91 000 1-ից» բառերով,
գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «4401 40-ից» բառերը փոխարինել «4401 49 000 0-ից» բառերով, իսկ «4401 39 000 0-ից» բառերից հետո լրացնել «4401 41 000 0-ից» բառերով,
դ. 21-րդ կետում՝ «5703 20-ից 5703 30-ից» բառերը փոխարինել «5703 21 000-ից 5703 29 000-ից 5703 31 000-ից 5703 39 000-ից» բառերով,
ե. 22-րդ կետում՝ «3824 90 610 0-ից» բառերը փոխարինել «3824 99 610 0-ից» բառերով,
6) որոշման N 6 հավելվածի ցանկի՝
ա. 33-րդ կետում՝ «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով,
«8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո՝ «8112 41 000 1-ից» բառերով, «8112 52 000 0-ից» բառերից հետո՝ «8112 61 000 0-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,
բ. 36-րդ կետում՝ «8548 10 910 0-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով,
գ. 37-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8549 11 000 0-ից
8549 12 000 0-ից
8549 14 000 0-ից
8549 19 000 0-ից»,
7) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի,
8) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի,
9) որոշման N 9 հավելվածի՝
ա. Ձև N 2-ի և Ձև N 8-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նշանակման երկիրը»,
բ. Ձև N 4-ի և Ձև N 10-ի 7-րդ կետում «Արտահանման» բառը փոխարինել «Ուղարկող» բառով,
գ. Ձև N 5-ի և Ձև N 11-ի վերջին տողից «18.» թիվը հանել,
դ. Ձև N 11-ի վերջին տողից «заявителя» բառը հանել,
ե. Ձև N 12-ի վերջին տողից «Հայտատուի» բառը հանել,
10) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածներում «ԵՏՄ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 90-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻՑ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈԻՄՔԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Կենդանի վայրի կենդանիներ
Ապրանքի անվանումը |
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
1.1. Վայրի կենդանիներ |
01-րդ խմբից |
1.2. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից) |
0301-ից |
1.3.Կենդանի խեցգետնակերպեր զրահով, կամ առանց զրահ |
0306-ից |
1.4. Կենդանի կակղամորթեր խեցիով կամ առանց խեցի |
0307-ից |
1.5. Կենդանի ջրային անողնաշարավորներ, բացի խեցգետնակերպերից և կակղամորթերից |
0308-ից |
1.6. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ |
0407-ից |
1.7. Արտեմիայի (Artemia salina) ձու (թաղանթապատյան) |
0511 91 909 0-ից |
- Առանձին վայրի բույսեր
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
2.1. Մայրու ընկույզներ, կեղևով և առանց կեղևի |
0802 91 000 0802 92 000 0 0811 90 390 0-ից 0811 90 950 0-ից |
2.2. Ծովային և այլ ջրիմուռներ |
1212 21 000 0 1212 29 000 0 |
- Վայրի բույսերից դեղաբուսական հումք
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
3.1. Բույսերը և դրանց մասերը (ներառյալ սերմերը և պտուղները), որոնք հիմնականում օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ կամ նույնանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած |
1211-ից |
3.2. Բուսական հյութեր և լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ և նույնանման նպատակներով: |
1302-ից |
»։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված N 8 |
Ց Ա Ն Կ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
1. Ակոնիտ |
1211 90 860 8-ից |
2. Ակոնիտին |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
3. Ամիզիլ |
2922 19 700 0-ից |
4. Ացեկլիդին |
2933 39 980 0-ից |
5. Բարիում ցիանական |
2837 19 000 0-ից |
6. Բրուցին |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
7. Հիոսցիամին հիմք |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
8. Հիոսցիամին կամֆորատ |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
9. Հիոսցիամինի սուլֆատ |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
10. Գլիֆտոր |
2905 59-ից |
11. Կադմիում ցիանական |
2837 19 000 0-ից |
12.Կալցիում ցիանական |
2837 19 000 0-ից |
13. Կարբախոլին |
2924 19 000 9-ից |
14. Մերկապտոֆոս |
2930 90 950 8-ից |
15. Մեթիլսպիրտ (մեթանոլ) |
2905 11 000 0-ից |
16. Արսեն |
2804 80 000 0-ից |
17. Արսենական անհիդրիդ |
2811 29 100 0-ից |
18. Արսենային անհիդրիդ |
2811 29 900 0-ից |
19. Նատրիումի արսենատ |
2842 90 800 0-ից |
20. Նիկոտին |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
21. Նովարսենոլ |
2931 90 000 9-ից |
22. Պրոմերան |
2852 90 000 7-ից |
23. Սնդիկ մետաղական |
2805 40 100 0-ից 2805 40 900 0-ից |
24. Սնդիկի երկյոդիդ |
2852 10 000 8-ից |
25. Սնդիկի երկքլորիդ |
2852 10 000 8-ից |
26. Սնդիկի օքսիցիանիդ |
2852 10 000 8-ից |
27. Սնդիկի սալիցիլատ |
2852 10 000 8-ից |
28. Սնդիկի ցիանիդ |
2852 10 000 8-ից |
29. Արծաթ ցիանական |
2843 29 000 0-ից |
30. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
31. Ստրիխնինի նիտրատ |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
32. Շիկատակի ալկալոիդների հանրագումար |
2939 79 000 0-ից 2939 80 000 0-ից |
33. Թալիում չմշակված |
8112 51 000 0-ից |
34. Նիկելի քառակարբոնիլ |
2931 90 000 9-ից |
35. Տետրաէթիլկապար |
2931 10 000 0-ից |
36. Տետրամեթիլկապար |
2931 10 000 0-ից |
37. Ընձախոտ ջունգարական թարմ |
1211 90 860 8-ից |
38. Ֆենոլ |
2907 11 000 0-ից |
39. Ցինկի ֆոսֆիդ |
2853 90 900 0-ից |
40. Դեղին ֆոսֆոր |
2804 70 001 0-ից |
41. Արծաթի ֆտորիդ |
2843 29 000 0-ից |
42. Օ-քլորբենզիլիդենմալոնոերկնիտրիլ «*» |
2926 90 980 0-ից |
43. Ցինկ ցիանական |
2837 19 000 0-ից |
44. Ցինխոնին |
2939 20 000 0-ից |
45. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ |
1302 19 900 0-ից |
46. Էթիլմերկուրֆոսֆատ |
2852 10 000 8-ից |
47. Էթիլմերկուրքլորիդ |
2852 10 000 8-ից |
48. Օձի թույն |
3001 90 980 0-ից |
49. Մեղվի թույն մաքրված |
3001 90 980 0-ից |
50. Նատրիումի ցիանիդներ «*» |
2837 11 000 0-ից |
51. Կալիումի ցիանիդներ «*» |
2837 19 000 0-ից |
52. Պղնձի ցիանիդներ |
2837 19 000 0-ից |
1) սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով.
2) «*» բացառությամբ թունավոր նյութերի, որոնք հսկվում են նշված ապրանքների նշանակման երկիր հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի արտահանման հսկողության համակարգով։»։
-
Քննարկվել է
28.01.2022 - 12.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4527
Տպել