Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «ժը» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժթ-իգ» կետերով.
«ժթ) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.
ի) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.
իա) թափոնի անձնագրի օրինակելի ձևի հաստատումը.
իբ) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևի հաստատումը.
իգ) Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի հաստատումը։».
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) մշակում և հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 131-րդ կետով.
<<131) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգի հաստատումը.>>:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ1» կետով.
«թ1) բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցի հաստատում.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «ժ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա-ժբ» կետերով.
«ժա) կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցի հաստատում.
ժբ) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեյտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
30.08.2017 - 19.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8671
Տպել