«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների փոփոխման հիմքերը, դրանց փոփոխման պայմաններն և կարգը, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, գումարները կարող են հետաձգվել կամ տարաժամկետ վճարվել Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներով` մեկ կամ վեց ամիս, նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ,
2) հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով մաքսային մարմնի կողմից պետք է ընդունվի համապատասխան որոշում` Կառավարության սահմանած կարգով,
3) վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու դեպքում պետք է վճարվի տոկոսներ` Մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մաքսատուրքի մասով գանձվող տոկոսների չափով: Ընդ որում, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարվելու են տոկոսներ: Տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, և պետք է վճարվեն ներմուծման հարկերը վճարելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ,
4) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի գծով մաքսային մարմիններին վճարելու դեպքում այդ գումարները ենթակա կլինեն օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման):
-
Քննարկվել է
25.01.2022 - 09.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3637
Տպել