Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 04.02.2022 18:55:23 | Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897` հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների (տեղեկատվություն տնօրինողներ) պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար։ Հոդվածը, ինչպես արդարացիորեն արձանագրվում է Նախագծի հիմնավորումներով, սահմանում է չափազանց մեղմ պատասխանատվություն, սակայն դրանից բացի պետք է արձանագրենք, որ այն ունի մի շարք այլ թերություններ, մասնավորապես․ 1/ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում միայն հայցված տեղեկատվությունը չտրամադրելու համար և պատասխանատվություն չի նախատեսում այդ տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, ինչպես նաև սահմանված ժամկետում չտրամադրելու համար, 2/ պատասխանատվություն չի նախատեսում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), 3/ պատասխանատվություն չի նախատեսում օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար, ինչը նվազ կարևոր չէ, քան հայցված տեղեկատվությունը տրամադրելը։ Գտնում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքը՝ վերը նշված եղանակներով խախտելու համար պատասխանատվություն չնախատեսելը որևէ կերպ արդարացված չէ, քանի որ չկա դրա համար որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմք։ Այս տեսանկյունից հատկանշական է և նախորդ պնդումը հիմնավորող է այն, որ ի տարբերություն քննարկվող զանցակազմի, ՎԻՎ օրենսգրքի 18910 հոդվածով նախատեսված զանցակազմի դեպքում օրենսդիրը նախատեսել է պատասխանատվություն, ոչ միայն պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու համար, այլ նաև համապատասխան տեղեկությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև ոչ լրիվ ծավալով տրամադրելու կամ աղավաղված տեսքով տրամադրելու կամ կեղծ տվյալ տրամադրելու համար, ընդ որում՝ նշված հոդվածով ավելի մեծ դրամական պատասխանատվություն է նախատեսված (100.000 ՀՀ դրամ) համեմատ և գործող 1897 հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության (10.000-50.000 ՀՀ դրամ) և Նախագծի փոփոխություններով սահմանված պատասխանատվության (30.000-70.000 ՀՀ դրամ)։ Վերոգրյալի հետ մեկտեղ, գտնում ենք, որ տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվության խստացման միասնական քաղաքականության ապահովման տեսանկյունից տրամաբանական և անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել ոչ միայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածում, այլ նաև ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներում, որոնք պատասխանատվություն են նախատեսում վթարի փաստը թաքցնելու, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելու, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելու, միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար։ Ինչպես բխում է նշված հոդվածների դիսպոզիցիաներից, դրանք կարգավորում են միջուկային և ճառագայթային անվտանգությանն առնչվող տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման համար: Ուստի նշված տեղեկատվությունը թաքցնելն ու աղավաղելը պարունակում է խիստ վտանգավոր հետևանքների վրա հասնելու մեծ ռիսկ, և ակնհայտ է, որ նշված հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը նույնկերպ համաչափ չէ և չի կարող ապահովել այս բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակի իրականացումը: Հետևաբար, ինչպես և ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածի դեպքում, անհրաժեշտ է խստացնել նշված իրավախախտումների համար պատասխանատվությունն ու մեծացնել սահմանված պատժաչափերը, ընդ որում, պայմանավորված պաշտպանվող իրավահարաբերության առավել կարևորությամբ, դրանք պետք է լինեն ավելի խիստ, քան այլ տեսակի տեղեկատվության տրամադրման պարտականությունները խախտելու համար / հոդված 1897 /: Առաջարկություններ․ Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք լրացնել Նախագիծը և․ 1) ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածով սահմանել պատասխանատվություն նաև տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար։ 2) Էապես խստացնել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներով սահմանված պատժաչափերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թումանյան» փաստաբանական գրասենյակ | ||
2 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 04.02.2022 18:55:38 | Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897` հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների (տեղեկատվություն տնօրինողներ) պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար։ Հոդվածը, ինչպես արդարացիորեն արձանագրվում է Նախագծի հիմնավորումներով, սահմանում է չափազանց մեղմ պատասխանատվություն, սակայն դրանից բացի պետք է արձանագրենք, որ այն ունի մի շարք այլ թերություններ, մասնավորապես․ 1/ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում միայն հայցված տեղեկատվությունը չտրամադրելու համար և պատասխանատվություն չի նախատեսում այդ տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, ինչպես նաև սահմանված ժամկետում չտրամադրելու համար, 2/ պատասխանատվություն չի նախատեսում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), 3/ պատասխանատվություն չի նախատեսում օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար, ինչը նվազ կարևոր չէ, քան հայցված տեղեկատվությունը տրամադրելը։ Գտնում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքը՝ վերը նշված եղանակներով խախտելու համար պատասխանատվություն չնախատեսելը որևէ կերպ արդարացված չէ, քանի որ չկա դրա համար որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմք։ Այս տեսանկյունից հատկանշական է և նախորդ պնդումը հիմնավորող է այն, որ ի տարբերություն քննարկվող զանցակազմի, ՎԻՎ օրենսգրքի 18910 հոդվածով նախատեսված զանցակազմի դեպքում օրենսդիրը նախատեսել է պատասխանատվություն, ոչ միայն պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու համար, այլ նաև համապատասխան տեղեկությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև ոչ լրիվ ծավալով տրամադրելու կամ աղավաղված տեսքով տրամադրելու կամ կեղծ տվյալ տրամադրելու համար, ընդ որում՝ նշված հոդվածով ավելի մեծ դրամական պատասխանատվություն է նախատեսված (100.000 ՀՀ դրամ) համեմատ և գործող 1897 հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության (10.000-50.000 ՀՀ դրամ) և Նախագծի փոփոխություններով սահմանված պատասխանատվության (30.000-70.000 ՀՀ դրամ)։ Վերոգրյալի հետ մեկտեղ, գտնում ենք, որ տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվության խստացման միասնական քաղաքականության ապահովման տեսանկյունից տրամաբանական և անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել ոչ միայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածում, այլ նաև ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներում, որոնք պատասխանատվություն են նախատեսում վթարի փաստը թաքցնելու, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելու, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելու, միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար։ Ինչպես բխում է նշված հոդվածների դիսպոզիցիաներից, դրանք կարգավորում են միջուկային և ճառագայթային անվտանգությանն առնչվող տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման համար: Ուստի նշված տեղեկատվությունը թաքցնելն ու աղավաղելը պարունակում է խիստ վտանգավոր հետևանքների վրա հասնելու մեծ ռիսկ, և ակնհայտ է, որ նշված հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը նույնկերպ համաչափ չէ և չի կարող ապահովել այս բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակի իրականացումը: Հետևաբար, ինչպես և ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածի դեպքում, անհրաժեշտ է խստացնել նշված իրավախախտումների համար պատասխանատվությունն ու մեծացնել սահմանված պատժաչափերը, ընդ որում, պայմանավորված պաշտպանվող իրավահարաբերության առավել կարևորությամբ, դրանք պետք է լինեն ավելի խիստ, քան այլ տեսակի տեղեկատվության տրամադրման պարտականությունները խախտելու համար / հոդված 1897 /: Առաջարկություններ․ Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք լրացնել Նախագիծը և․ 1) ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածով սահմանել պատասխանատվություն նաև տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար։ 2) Էապես խստացնել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներով սահմանված պատժաչափերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թումանյան» փաստաբանական գրասենյակ | Չի ընդունվել | Անդրադառնալով տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկին՝ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189.7 հոդվածում կիրառվում է «տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելը» արտահայտությունը: Ապօրինաբար չտրամադրելը ենթադրում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղեկություն չտրամադրելը: Հետևաբար` վերոնշյալ մարմինների կողմից օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելը կարող է դրսևորվել մի շարք ձևերով` ոչ լրիվ ծավալով տրամադրելու, իրականությանը չհամապատասխանող (կեղծ) տեղեկատվություն տրամադրելու, տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու ձևերով: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ Օրենսգրքի 189.10-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի դեպքում օրենսդրի կողմից ավելի խիստ պատասխանատվություն նախատեսելը պայմանավորված է առաջին հերթին զանցակազմի բնույթով, մասնավորապես, քննարկվող դեպքում խոսքը վերաբերում է պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ տեղեկություն չտրամադրելուն (ինչ ձևով էլ այն դրսևորվի), այսինքն, քննարկվող դեպքում տեղեկություն չտրամադրելը խոչընդոտում է պետական մարմնի կողմից իրեն վերապահված լիազորությունների պատշաճ իրականացմանը, պարտականությունների կատարմանը, ինչով էլ պայմանվորված՝ քննարկվող զանցակազմն ունի ավելի բարձր հանրային վտանգավորություն: Օրենսգրքի 97.5 և 97.6 հոդվածներով սահմանված պատժաչափերը խստացնելու, ինչպես նաև օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարկ է նշել, որ վերոնշյալ առաջարկները չեն կարող քննարկվել «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում (հաշվի առնելով նախագծի հանրային քննարկման, ինչպես նաև շրջանառման համար սահմանված ժամկետները), այն պետք է քննարկել վերոնշյալ նախագծից առանձին: Միաժամանակ, անհրաժեշտ է ներկայացնել նաև առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ առկա խնդիրները և առաջարկվող լուծումը վեր հանելու և քննարկելու համար: |