<<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
< > ---- ի 2017 թվականի N.....Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
--------------------ի N ------- Ն որոշման
2 0 1 8 - 202 0 Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվում է Ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին տեսակների համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունը:
- Ծրագիրը գործում է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 15-ը, Ծրագրում անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու համար:
- Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների ներկայացմամբ` բավարար հիմնավորման դեպքում:
- ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ
ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Սույն Ծրագրի գործողությունը տարածվում է`
1) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված գույքի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի.
3) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի).
4) սեփականության իրավունքով պետությանը պատկանող ոչ նյութական ակտիվների, այդ թվում` մտավոր սեփականության օբյեկտների և դրանց նկատմամբ իրավունքների.
5) պետությանը պատկանող գույքային իրավունքների (բացառությամբ պետությանը պատկանող պահանջի իրավունքի).
6) ինչպես նաև՝ այն գույքի վրա, որի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է պետության սեփականության իրավունքը:
- Սույն Ծրագրի գործողությունը չի տարածվում`
- պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենք, շինություններով զբաղեցված և դրա սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հիմնադրված կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վրա.
- պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար.
- «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով պետությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի վրա.
- հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունների վրա:
- Առևտրային կազմակերպություններում մինչև 50 տոկոս բաժնետոմսերը (բաժնեմասերը) պետական սեփականություն հանդիսանալու դեպքում այդպիսի կազմակերպություններում իրականացվող միջոցառումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համապատասխան կազմակերպական-իրավական տեսակի առևտրային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Ծրագրի նպատակներն են`
- պետական գույքի կառավարման բնագավառում միասնական քաղաքականության վարումը
- չաշխատող պետական գույքի վերագործարկումը խթանող գործիքակազմի ներդրումը.
- պետական գույքի արդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացումը.
- պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը.
- պետական գույքի կազմի ու նախընտրելի կառուցվածքի ձևավորումը և օպտիմալացումը.
- պետական գույքի օտարման և մասնավորեցման բնագավառում իրականացվող քաղաքականության արմատական բարեփոխումը.
- պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի արագ և արդյունավետ իրականացումը.
- պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցմատյանի վարման համակարգի կատարելագործումը.
- պետական գույքի արդյունավետ օգտագործման ճանապարհով տնտեսության իրական հատվածում ներդրումների ներգրավման ապահովումը:
- Ծրագրով սահմանված նպատակների իրագործման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
- պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգի արդիականացում, մասնավորապես, տեղեկությունների փաստաթղթային հավաքագրման համակարգի փոխարեն էլեկտրոնային ինտեգրացված համակարգի մշակում և ներդրում,
- պետական գույքի մասնավորեցման բնագավառում առավել արդյունավետ մասնավորեցման ձևերի կիրառում, մասնավորապես, ֆոնդային բորսայի միջոցով պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի կազմակերպում,
- պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված սոցիալական ուղղվածություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացում այնպիսի նոր մոտեցումների և ձևերի կիրառում, որոնց շնորհիվ կապահովվեն մասնավորեցվող կազմակերպությունների պրոֆիլի և անձնակազմի պահպանումը, սպասարկման որակի բարելավումը և այլն,
- պետական գույքի օտարման գործընթացում առավել արդյունավետ և գործուն վաճառքի եղանակների և մոտեցումների կիրառում, մասնավորապես, ներդրումային բարձր գրավչություն ունեցող գույքի որպես <գործարար միավորի վաճառքի> մոտեցմամբ և առանց նախապես հայտարարված առաջարկի աճուրդային եղանակով կազմակերպում և իրականացում,
- տնտեսական շրջանառությունից դուրս մնացած ոչ գրավիչ պետական գույքի վաճառքի գնի տարաժամկետ վճարման ձևաչափի կիրառում,
- պետական ծախսերի կրճատման և հանրությանը մատուցված ծառայությունների մատուցման որակի բարելավման համար պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորությունների ուսումնասիրում և առաջարկությունների ներկայացում,
- պետական գույքի օտարման, երկարաժմկետ և կարճաժամկետ վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցում և նվազագույն վարչարարության ապահովում,
- հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու պրակտիկայի լայնորեն կիրառում,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործող համակարգի արմատական բարեփոխում,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության որոշման գործիքակազմի մշակում և ներդրում, ինչպես նաև այդ կազմակերպությունների գործունեության արդյունքների գնահատում և գործադիր տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների աշխատանքի խրախուսման նոր ձևերի ու գործիքակազմի կիրառում:
- պետական գույքի տարանջատում՝ ըստ հետևյալ կառուցվածքային խմբերի`
ա. առաջնային նշանակության գույք, որի միջոցով իրագործվում են պետության ռազմավարական, սահմանադրական և օրենսդրական գործառույթները,
բ. առևտրային նշանակության գույք, որի միջոցով ուղղակիորեն լուծվում են տնտեսական աճի խնդիրները:
III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն Ծրագրի իրականացման հիմքում դրված են պետական գույքի կառավարման հետևյալ սկզբունքները՝
- պետական գույքի` կառավարման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) կառավարման նպատակի (նպատակների) սահմանում և ամրագրում.
- կառավարման արդյունավետության շարունակական ապահովում, որը պարտադիր է պետական մարմինների գործունեության գնահատման ժամանակ.
- պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում կառավարիչների, գործադիր տնօրենի, պետության լիազոր ներկայացուցչի աշխատանքների գնահատման համակարգի հստակ սահմանում.
- կառավարման ոլորտում մասնակիցների շահերի ներդաշնակության ապահովում.
- պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպություններում միջազգային լավագույն փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման գործիքակազմի ներդրում.
- պետական-մասնավոր համագործակցության պարզեցված պայմանների ներդրում
- Պետական գույքի կառավարման ընդհանուր գերակայություններն են`
- գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ապահովումը.
- գույքի արժեքի և որակական հատկանիշների պահպանումը.
- առաջնային նշանակության գերակայությունը. եթե միևնույն գույքն ունի երկակի նշանակություն, այն դասվում է առաջնային նշանակության գույքի խմբին.
- առաջնային նշանակության գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման.
- պետական գույքի նշանակությունը ենթակա է պարբերական վերանայման (օրինակ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ).
- պետական գույքի համալրման նախապատվելի եղանակը պետական գնումներն են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում գույքի ձեռքբերումը՝ նախնական համարժեք փոխանակությամբ:
- Պետական գույքի կառավարման գերակայություններն են` կախված գույքի նշանակությունից`
1) առաջնային նշանակության պետական գույքի կառավարման համար`
ա. պետության սահմանադրական և օրենսդրական գործառույթների, վարչական և ռազմավարական նպատակների կատարման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ հիմնական պահանջներին նրանց լիակատար համապատասխանությունը,
բ. այս պահանջները բավարարող տարբերակներից առավել մատչելի և ռեսուրսախնայողի ընտրությունը.
2) առևտրային նշանակության պետական գույքի կառավարման համար` օգտագործման այլընտրանքային տարբերակներից նախապատվությունը տրվում է այն տարբերակներին, որոնք առավել նպաստում են տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը, շուկայական մրցակցության խթանմանը, արտահանման խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, պետության այլ գործառույթների կատարմանը:
- ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) հստակեցնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը, մասնավորապես`
ա. լուծարել <Պետական գույքի մասնավորեցման 2018-2020 թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` մասնավորեցման ծրագիր) չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները` համաձայն սույն Ծրագրի հավելված 1-ի N1 ցանկի:
բ. վերակազմակերպել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները` համաձայն սույն Ծրագրի հավելված 1-ի N2 ցանկի.
2) կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական մոնիթորինգի համակարգը և բարձրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման որակը, մասնավորապես`
ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների տնտեսական գործուեության հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները, ելնելով այդ կազմակերպությունների եռամյա գործարար ծրագրերի ցուցանիշներից.
բ. սահմանել հսկողություն պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների համար սույն ծրագրով սահմանված ծրագրային ցուցանիշների կատարման նկատմամբ,
գ. Վերադաս կառավարման մարմնի նախաձեռնությամբմշակել և իրականացնել վնասով ու ցածր շահութաբերությամբ աշխատող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական առողջացման ծրագրեր` դրանց սնանկացումը թույլ չտալու համար,
ե. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկում (մոնիտորինգ)
զ. սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգի համաձայն իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության աուդիտ.
3) ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման առաջավոր մեթոդներն ու ձևերը, մասնավորապես`
ա. կազմակերպել ուսուցում (ներառյալ օրենսդրության, կառավարման մեթոդների իրազեկում) և որակավորման բարձրացման դասընթացներ՝ պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) համար,
բ. սահմանել պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված աշխատակիցների (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) աշխատանքի խրախուսման այնպիսիձևերն ու մեխանիզմները, որոնք պետք է կախված լինեն նրանց գործունեության արդյունքներից.
4) բարձրացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց իրավունքով տրամադրված գույքի օգտագործման արդյունավետությունը, այդ նպատակով`
ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետյան որոշման և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատման ցուցանիշները,
բ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի (անշարժ և շարժական) և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի օգտագործման արդյունավետության պարբերաբար ուսումնասիրություններ,
գ. կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպություններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու գործիքակազմը:
- Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման, ինչպես նաև ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները` հավատարմագրային կառավարման հանձնում, վարձակալությամբ տրամադրում, կոնցեսիոն պայմանագրով տրամադրում, գույքի գրավադրման ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացում, ինչպես նաև մասնավորեցում հետևյալ դեպքերում.
1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարման,
2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելու,
3) համապատասխան ոլորտում հանրության կարիքների լիարժեք կառավարումն ապահովելու տեսանկյունից բավարար քանակի ոչ պետական ընկերությունների գործունեությամբ պայմանավորված պետական մասնակցությամբ ընկերություններին վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազման.,
4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցման, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:
- Ապահովել սույն Ծրագրի հավելված 2-ի ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրավորված տնտեսական ցուցանիշների կատարումը, մասնավորապես, ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում շահույթի ծավալի շարունակական ավելացում:
- 15. Իրականացնել հսկողություն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության ծրագրային ցուցանիշների նկատմամբ ֆինանսատնտեսական վիճակի տարեկան դիտարկման և վերլուծության միջոցով:
- 16. Իրականացնել հսկողություն սույն Ծրագրի հավելված 1-ի N8 ցանկում ընդգրկված մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում, ստանձնված ներդրումային պարտավորությունների նկատմամբ:
- Պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) առևտրային շրջանառության մեջ ներգրավել պետությանը պատկանող` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող, կամ մասնակիորեն օգտագործվող անշարժ գույքի օբյեկտները, մասնավորապես`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը` համաձայն սույն Ծրագրի հավելված 1-ի N3 ցանկի,
բ. օպտիմալացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի կազմը` դրա վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող ղեկավար մարմնի (անձանց) որոշումների հիման վրա.
- Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասին տեղեկությունների մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) կատարելագործել պետական գույքի հաշվառման համակարգը, մասնավորապես`
ա. լրամշակել և հստակեցնել պետական գույքի կազմի մասին առկա տեղեկությունները,
բ. ներդնել պետական գույքի հաշվառման ամբողջական էլեկտրոնային ինեգրացված համակարգ, որը հասանելի է պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված բոլոր պետական մարմինների համար,
գ. բարեփոխել պետական գույքի միավորների մասին տեղեկությունների տրամադրման կարգ,
դ. իրականացնել Հայաստանի Հանրապետության անունով պետական գրանցման ենթակա (գրանցում չունեցող)` անշարժ գույշքի գույքագրում:
- ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ
- Մասնավորեցման ծրագրում ընդգրկված և մինչև սույն Ծրագիրն ուժի մեջ մտնելը չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման կամ լուծարման առաջարկելու ժամկետները սահմանվում են սույն ծրագրով` համաձայն սույն Ծրագրի հավելված 1-ի N4 ցանկի:
- Սույն Ծրագրի հավելված 1-ի N4 ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունները և այլ օբյեկտները մասնավորեցվում կամ լուծարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
- Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և այն անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց, կազմը սահմանվում է համաձայն սույն Ծրագրի հավելված 1-ի N 5 ցանկի:
- Պետական գույքի վարձակալությունից ծրագրավորված մուտքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված են սույն Ծրագրի հավելված 1-ի N6 ցանկում:
23.Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների սպասվելիք մուտքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված են սույն Ծրագրի հավելված 1-ի N 7 ցանկում:
- ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն Ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական այլ գույքի նկատմամբ իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնց արդյունքում անհնար կդառնա պետական գույքի նկատմամբ` սույն Ծրագրով սահմանված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն Ծրագրում ընդգրկված ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող՝ սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:
- Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:
VII. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- 50 տոկոս և ավելի պետական սեփականությամբ բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեությանն առնչվող` սույն ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից այդ կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:
- Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
- Ծրագրով սահմանված նպատակների իրագործման և միջոցառումների իրականացման աստիճանը որոշելու նպատակով ծրագրի կատարման մասին մշակվում է տարեկան հաշվետվություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը:
-
Քննարկվել է
30.08.2017 - 15.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 9436
Տպել