Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրներն առավել օպերատիվ լուծելու նպատակով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 263-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 12 հավելվածի 13-րդ կետը, որի համաձայն ՀՀ ոստիկանության պետը սահմանում էր որոշ պետական մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը։ Մինչև նշված դրույթն ուժը կորցրած ճանաչվելը, ՀՀ ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 7 հրամանով ՀՀ ոստիկանության համար սահմանված էին 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը։
Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայումս նպատակահարմար է վերականգնել ՀՀ ոստիկանությանը նշված նիշերով համարանիշեր տրամադրելու հնարավորությունը։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ, սահմանելով, որ ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից։
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի N 731 Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների համար կսահմանվի 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը, քանի որ դրանք նախկինում տրամադրվել են Ոստիկանությանը և ներկայումս էլ օգտագործվում է ՀՀ ոստիկանության կողմից։
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չեն առաջանա։
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ իրավական հիմք կնախատեսվի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը ՀՀ վարչապետի կողմից սահմանելու համար։
-
Քննարկվել է
20.01.2022 - 04.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4392
Տպել