Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2022 թ. № ---------  -Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ             ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն  որոշման հավելվածի  12-րդ կետը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Իշխան Էդուարդի Էլազյանին (ծնվ՝. 02.02.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ռուբինյանց փ., 26 շ., բն. 37, ԵՊՀ), Գուրգեն Արսենի Բաբայանին (ծնվ.՝ 10.01.2001 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Ագարակ, Չարենցի 2 շ., բն. 7, Նորթվեսթերնի համալսարան), Հայկ Արմանի Մնացականյանին (ծնվ.՝ 01.06.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն փ., Լեփսիուսի 16 շ., բն. 10, Շանհայի Ժիաոտոնգի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020  թվականի օգոստոսի 13-ի  «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1337-Ա որոշման   հավելված N 1-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը, հավելված N 2-ի 3-րդ կետի  57-րդ ենթակետը:
  • Քննարկվել է

    19.01.2022 - 03.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4215

Տպել