ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
-- հունվարի 2022 թվականի №--Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» №39-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում «իրավունքի օտարումը» բառերը փոխարինել «իրավունքի» բառով.
2) Կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետում «փորձառության» բառը փոխարինել «փորձի» բառով.
3) Կարգի 15-րդ կետի առաջին նախադասության մեջ «տասն» բառը փոխարինել «15» թվով.
4) Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հանձնաժողովը լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքների համաձայնեցման հայտը, սույն կարգի համաձայն ուսումնասիրության ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ստանալու նպատակով։».
5) Կարգի 22-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովը, սույն կարգի 15-րդ կետով սահմանված՝ հայտի ուսումնասիրության ընդունելու ժամկետի ավարտից, իսկ սույն կարգի 19-րդ կետում նշված գործարքների դեպքում՝ սույն կարգի 20-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումն ստանալու պահից, իսկ վերջինիս դիրքորոշումը չստանալու դեպքում՝ սույն կարգի նույն կետում նշված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում։».
6) Կարգի 23-րդ կետի առաջին նախադասության մեջ «գործարքի կնքման ժամկետը չի կարող գերազանցել համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամիսը» բառերը փոխարինել «գործարքը կարող է կնքվել համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում» բառերով.
7) Կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի» բառից առաջ լրացնել «սույն կարգի 19-րդ կետում նշված գործարքների դեպքում՝» բառերը և կետադրական նշանը.
8) Կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Առանց սույն կարգում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
--- հունվարի 2022թ.
-
Քննարկվել է
14.01.2022 - 30.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4547
Տպել