Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>

   Միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:

   Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով և կդառնան հասանելի՝ ըստ անհրաժեշտության:

  • Քննարկվել է

    14.01.2022 - 29.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17455

Տպել

Առաջարկներ`

Տաթևիկ Ավետիսյան

28.01.2022

Նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է։ Սակայն առաջարկվում է հստակեցնել նաև ավարտական փաստաթղթերում անցկացվող գնահատականների ստացման գործընթացը, թե որտեղից են գնահատականները վերցվելու, ինչ մեխանիզմներ են նախատեսվում գնահատականների ճշգրիտ լինելը հավաստելու համար, ինչ սկզբունքով են ընտրվելու ատեստատում անցկացվող գնահատականները, ինչպես են ընտրվելու և լրացվելու փաստաթղթում առկա առարկաների լրացման այն դաշտերը, որոնց համար առարկայի անունը նշված չէ և մի շարք նմանատիպ հարցեր։ Այս հարցերը ծագում են ՀՀ ԿԳՆ 2010 թ․հունիսի 22–ի հրամանով սահմանվող ավարտական փաստաթղթերի լրացման կարգից, որը սահմանում է, որ «22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Ավագ դպրոցի ավարտական փաստաթղթում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված, 3 տարվա ընթացքում ուսումնասիրված յուրաքանչյուր առարկայի տարեկան և ամփոփիչ ատեստավորման գնահատականները»: Եթե անգամ մշակվող այս փաստաթուղթը չի ենթադրում նման մասնավորեցում, վերոնշյալ հստակեցման անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ։

Սուսան Մարկոսյան

25.01.2022

Անվիճելի է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության բովանդակության, ուսուցման կազմակերպման ձևերի զարգացման վրա, տեղին է, որ կրթության կառավարման համակարգերում էլ արտացոլվի այդ ազդեցությունը։ Այդպիսի մոտեցմամբ է հնարավոր խնայել ռեսուրսները՝ աշխատաժամանակ, թուղթ, դրամական միջոցներ։ Սակայն հարկ կար նաև վերանայելու որոշմամբ հաստատվող վկայականների բովանդակությունը. դրանք չեն արտահայտում շրջանավարտներին ներկայացվող չափորոշչային պահանջները։ Անհրաժեշտ ենք համարում, որ այս որոշման մեջ կարևորվի նաև այն, որ պետական այլընտրանքային կրթական ծրագրերի շրջանավարտների վկայականների բովանդակությունը՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտի համապատասխանությունը, որոշվի ծրագրով։ Աշոտ Բլեյան, Սուսան Մարկոսյան

Տիգրան Ենգիբարյան

17.01.2022

Շնորհակալություն նախագծի հեղինակներին: Առաջարկը լավն է, այդուհանդերձ, միայն QR տարբերակով պահպանման հեռանկարայնությունն ու հուսալիությունն ուսումնասիրության կարիք ունի: Առաջարկում եմ նաև աշակերտի անձնական գործը տեղափոխել էլեկտրոնային տիրույթ: Կրթության բնագավառում վարչարարությունն իսկապես էականորեն կրճատման է ենթակա՝ պլանավորումներից սկսած, աշակերտի անձնական գործով վերջացրած:

Տեսնել ավելին