Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ի N 495-Ն ԵՎ 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ի N 495-Ն ԵՎ N 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն 2021թ. ապրիլի 1-ից գործում է միասնական սոցիալական ծառայությունը և ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների նշանակման և վճարման գործառույթը վերապահվել է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններին։ Իրավակիրառ պրակտիկայում առաջացել են որոշ խնդիրներ, որոնց լուծման համար ներկայացվում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N145-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն և N 460-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը։
Միաժամանակ, ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և ավանդների փոխհատուցման վճարման գործընթացն ունի դյուրինացման անհրաժեշտություն, ինչպես նաև անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում սահմանված նվազ սակագները կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման անհրաժեշտություն է առաջացել:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության գործող որոշման մեջ դեռևս մնացել են սոցիալական աջակցության տարածքային մարմինների անվանումներ, ընտանիքի միջին ամսական ամբողոջական եկամուտի կազմը փոփոխված է, ինչը նույնպես ներառված չէ գործող որոշման մեջ։
18.11.2021թ-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1880-Ն որոշումը, որով բնական գազի և էլեկտրական էներգիայի օրինակով սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես ստեղծվել է հնարավորություն նվազ սակագներ սահմանելու համար, որն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան իրավակարգավորումներ։
Միաժամանակ, ներկայումս ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) և ավանդների փոխհատուցման կանխիկ վճարման ցուցակները կազմվում են թղթային տարբերակով, որը ստանալու և վճարող կազմակերպությանը (Հայփոստ ՓԲԸ) փոխանցելու համար Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները ստիպված են հասնել Երևան։
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է՝
դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակները էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով,
Սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար,
Վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը,
որոշումը համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքներին։
2․ Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրով աջակցության հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ, Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
3․ Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը
Անապահով ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի մատչելիության ապահովում և գործող ընթացակարգերի պարզեցում։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ կետի 4.6-րդ ենթակետի երկրորդ պարբերությունով սահմանված նպատակից։ Այն է՝ Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը։
-
Քննարկվել է
10.01.2022 - 25.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4911
Տպել