«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչների՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգ: Նույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միոթյան անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդ անձի աշխատակազմում առնվազն 2 այնպիսի աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ որակավորման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ: Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային ներկայացուցիչների ռեեստրից իրավաբանական անձին հանելու այլ հիմքեր:
Նախագծի մշակումը պայմանավորված է վերոգրյալ, ինրչպես նաև մի շարք այլ նորմերով՝ Միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված դրույթների կիրարկման անհրաժեշտությամբ։
-
Քննարկվել է
04.01.2022 - 19.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4405
Տպել