Aa Aa
07.01.2022
Հաշվառման ժամանակը շատ կարճ է, խնդիրները շատ։
7 - Կողմ
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ՝ Ինքնակամ կառույց) հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
Հայաստանի Հանրապետության |
Ն․ Փաշինյան |
2021 Երևան |
|
|
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի …-ի N …-Ն որոշման |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1) ինքնակամ կառույց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կառույցը՝ անկախ դրա ավարտվածության աստիճանից,
2) չափագրող՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորման վկայական ստացած անձ,
3) պատվիրատու՝ ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին,
4) հաշվառման փաթեթ՝ հաշվառողի կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին, սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան կազմված կամ ձեռք բերված փաստաթղթեր,
5) առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am կայքէջում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով չափագրողը ներբեռնում է հաշվառման փաթեթը։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
…-ի N …-Ն որոշման
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
__________________ _________________
(Համաձայնագիրը կազմելու վայրը) (Համաձայնագիրը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)
Ես________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ, բնակության հասցեն, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրամադրման տարին, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու դեպքում՝ նաև իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը)
Հաստատում եմ, որ _____________________________________________________________________-ի
(հաշվառողի անուն, հայրանուն, ազգանուն)
կողմից կազմված հաշվառման փաթեթը համապատասխանում է _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ինքնակամ կառույցի իրականացման տարին, առկայության դեպքում՝ հասցեն)
կառուցված ինքնակամ կառույցի որակական և քանակական տվյալներին։
_______________________ _______________________
_______________________ _______________________
(Պատվիրատուի ստորագրություն, (Չափագրողի ստորագրություն,
անունը և ազգանունը) անունը և ազգանունը)
* Սույնով հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնագիրը և տեղյակ եմ, որ ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը իմ կողմից համաձայնեցված է և վերջնական է:
Քննարկվել է
04.01.2022 - 19.01.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կադաստր
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 14588
Տպել07.01.2022
Հաշվառման ժամանակը շատ կարճ է, խնդիրները շատ։
04.01.2022
Առաջարկում եմ չափագրողների առցանց գրասենյակի համար կազմել հաշվառման մասով նոր ուղեցույց և տեղադրել e-cadastre.am կայք էջում, քանի որ կարգի ուժի մեջ մտնելուց հետո շատ չափագրողների մոտ առաջանալու են բազմաթիվ հարցեր։
04.01.2022
Նախագծի 5-րդ կետով սահմանվում է, որ չափագրողի և պատվիրատուի միջև կնքվում է համաձայնագիր, սակայն նշված չէ թե արդյոք այդ համաձայնագիրը պետք է մուտքագրվի առցանց գրասենյակ թե ոչ։ Եթե նկատի ունեք, որ համաձայնագիրը հանդիսանում է հաշվառման փաթեթի մաս, ապա տեղեկացնում եմ, որ 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանում հաշվառման փաթեթ հասկացություն առկա չէ։