Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ ____________ 2017 թվականի N ____Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ մասին
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2944.15 տոննա ազոտական, 504.25 տոննա ֆոսֆորական և 559.45 տոննա կալիումական պարարտանյութերի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ազոտական պարարտանյութի համար 18,401.0 հազար դրամը, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի համար՝ 4,030.5 հազար դրամը 2017 թվականի ինն ամում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրի հիման վրա համապատասխանաբար հատկացնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
25.08.2017 - 10.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9117
Տպել