«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» թիվ 958-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանվող համազգեստի մաս կազմող տարրերի նկարագիրը և տրամադրման կարգը վերանայման անհրաժեշտություն ունի: Մասնավորապես՝ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մեջ մտնող որոշ տարրեր (մասնավորապես՝ ականջակալներով գլխարկները, փողկապի ամրակը, վերարկուն, կիսաճտքավոր կոշիկները, կոշիկները, ձեռնոցները, վզարկուն) գործնականում չեն օգտագործվում քննիչների կողմից, իսկ որոշները (շապիկներ և սվիտերներ), ելնելով իրենց պրակտիկ նշանակությունից, անընդհատ օգտագործվում են, մինչդեռ դրանք հաստատված չեն հիշյալ որոշմամբ:
Գտնում ենք՝ գործող կարգավորումը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսման, չիրացնել Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պատշաճ համազգեստով ապահովելու առաջնային նպատակը, քանի որ հատկացված պետական միջոցներով ձեռք բերված տարրերն ըստ էության չեն օգտագործվում:
Բացի այդ, ֆինանսական միջոցների խնայողության նպատակով նախատեսվում է ավելացնել Կոմիտեի համազգեստի մի քանի ատրիբուտների տրամադրման ժամկետները: Այսպես, գործող կարգավորումների համեմատությամբ մեկական տարով ավելացվում են գլխարկների, կիտելի համար նախատեսված տաբատների, կիսաշրջազգեստի, փողկապի տրամադրման ժամկետները, ինչպես նաև պակասեցվել են տրամադրվող տաբատների և վերնաշապիկների (երկարաթև և կարճաթև) քանակը:
Այսպիսով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից (քաղաքացիական և զինվորական) համազգեստի որոշ ատրիբուտների կրմամբ պայմանավորված առկա ֆինանսական միջոցների նպատակային ծախսերի իրականացմամբ, հետևապես ֆինանսական միջոցների խնայողության նպատակով՝ նախատեսվում է հանել Կոմիտեի համազգեստի մի քանի ատրիբուտներ:
Եվ, թեև գործող կարգով նախատեսված վերևում թվարկված համազգեստի մի շարք տարրեր տրամադրվում են քննիչներին, սակայն պրակտիկայում դրանք չեն օգտագործվում, ապա առաջարկվում է դրանք փոխարինել նոր տարրերով, որոնք ամենօրյա օգտագործման համար են նախատեսված: Սույն փոփոխությունները առանձին՝ փոփոխություն և լրացումներ նախատեսող ակտով չեն ներկայացվել՝ նախագիծը տեխնիկապես անհարկի չծանրաբեռնելու համար, այլ ներառվել են գործող կարգում՝ հանվող տարրերը նոր տարրերով փոխարինելու միջոցով հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Կարծում ենք, որ կատարվող հիշյալ փոփոխությունները որևէ ֆինանսական բեռ չի ներկայացնի պետության բյուջեի համար, քանի որ նախագծի ընդունումը իրենից ենթադրում է տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ համազգեստի մեկ՝ ֆինանսապես առավել թանկ արժեք ունեցող տարր (օր.՝ ձմեռային վերարկու կամ կիսաճտքավոր կոշիկ և այլն) փոխարինվում է մեկ այլ՝ առավել մատչելի արժեք ունեցող տարրով (օր.՝ շապիկ կամ սվիտեր և այլն), որոշ տարրերի կրման նախկինում նշված ժամկետը երկարաձգվում է (օր.՝ տաբատ կամ կիսաշրջազգեստ), իսկ որոշների՝ քանակն է նվազում (օր՝. վերնաշապիկներ):
2018թ.-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն օրենքով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Oրենքն (այսուհետ՝ Օրենք) արդեն համապատասխանեցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքին, հետևաբար անհրաժեշտ է վերոնշյալ որոշման մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ՝ դրանք Օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից, նախագծում կատարվել են նաև այլ փոփոխություններ՝ Օրենքում ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտում գործածվող ձևակերպումների, տերմինների համապատասխանությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով, մասնավորապես՝ «ծառայող» բառը փոխարինվել է «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բացառել Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մաս կազմող որոշ, գործնականում չօգտագործվող տարրերի տրամադրումը, փոխարենը նախատեսել գործնականում հաճախ օգտագործվող տարրեր և դրանց օգտագործման ավելի երկար ժամկետների սահմանում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող համազգեստի տարրերի և վերջինիս կրման ժամկետների վերանայման միջոցով կապահովվի դրանց, պրակտիկ՝ առավել լայն կիրառություն ունեցող տարրերի հասանելիությունը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 958-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ա
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 958-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի № 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի № 958-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
-
Քննարկվել է
30.12.2021 - 15.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Դիտումներ` 4905
Տպել