Հիշել նախագիծը

ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ֆելիքս Վարդանի Հայրապետյանը (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Սաֆարյան 18-54), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 19-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում` շարունակել է իր գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը  «Էնվիժն» ՍՊԸ-ում՝  որպես հետազոտող:

2021 թվականի նոյեմբերի 23-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միավոր շրջանում և կիսահարթությունում հոլոմորֆ, հարմոնիկ և ողորկ ֆունկցիաների որոշ կշռային դասերի կշռային ինտեգրյալ ներկայացումներ և հատկություններ» թեմայով: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների» ամբիոնում որպես դասախոս:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

  • Քննարկվել է

    30.12.2021 - 14.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3734

Տպել