ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Միշա Վարուժանի Թադևոսյանը (ծնվ.՝ 29.12.1995 թ., հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, գ․Արևաշող, 9փ,տ․2.) 2001-2013 թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է գ․ Արևաշողի միջնակարգ դպրոցը։
2013թ-ին ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի (ԿՀՍ) ֆակուլտետի «Սոցիալական մանկավարժություն» բաժինը անվճար հիմունքներով։ Երկրորդ կուրսի առաջին կիսամյակում (2015թ.) մասնակցել է ՀՊՄՀ միջազգային շարժունության ծրագրին և մրցութային կարգով հնարավորություն ստացել վերապատրաստվելու Ռուսաստանում՝ մասնակցելով Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի «Культурно-историческая психология и деятельностный подход в образовании» մագիստրոսական ծրագրին։
2017թ-ին գերազանցությամբ ավարտելով բակալավրիատի կրթական ծրագիրը՝ շարունակել է նույն բաժնում ուսումնառությունը մագիստրատուրայի ծրագրով, անվճար հիմունքներով։ Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021թթ․-ներին սովորելով ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ուսումնառության ողջ ընթացքում Մ․Թադևոսյանը օգտվել է ակադեմիական տարեկետման իրավունքից համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման։
Միշա Թադևոսյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում․ եղել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության (ՈՒԳԸ) նախագահ, այնուհետև ՀՊՄՀ ՈՒԳԸ փոխնախագահ։
2019թ․-ից ներգրավվել է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի գերակա հետազոտական ուղղությունների («Բուհական կրթության անդրագոգիկ մոտեցումներ»), ինչպես նաև ամբիոնին կից գործող լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներում։ Ներկայումս աշխատում է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես Մանկավարժության ամբիոնի դասախոս՝ դասավանդելով բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի կրթական ծրագրերում։
Մ. Թադևոսյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 7 գիտական հոդված (հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից,) համահեղինակ է 2 ուսումնամեթոդական մանկավարժական ձեռնարկների։ Մանկավարժական գործունեության շրջանակում դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթամալիրում, մասնակցում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի որպես դասընթացավար։
Մ.Թադևոսյանը անդամակցում է մասնագիտական-հետազոտական միավորումների և ցանցերի. հանդիսանում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների հետազոտական թիմերի անդամ:
Մ․Թադևոսյանը ուսումնառության ողջ ընթացքում մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, ամառային ճամբարների, անձնային և մասնագիտական աճին ուղղված մի շարք վերապատրաստումների ՀՀ-ից դուրս շուրջ 10 երկրում (ԱՄՆ, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Իսպանիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա): 2019թ.-ին «ԱՄՆ միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» շրջանակում եղել է միջազգային հեղինակավոր Վաշինգտոնի, Արիզոնայի, Սիրակուսի, Փիթսբուրգի համալսարաններում։
Մ.Թադևոսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է ուսմանը զուգահեռ.
2017-2020թթ.- ընթացքում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես վերականգնողական ծրագրերի և կրթության բաժնի առաջատար մասնագետ, որի շրջանակում 4 տարի դասավանդել է պատիժ կրող անձանց քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), ինչպես նաև նախագծել, մշակել ՔԿՀ-ներում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման մեթոդաբանություն և մանկավարժական գործիքակազմ։
2019թ.-ին աշխատանքի է անցել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի) հայաստանյան գրասենյակում որպես բանտային կրթության (քրեակատարողական հիմնարկներում կրթություն) ծրագրի համակարգող, իսկ այժմ շարունակում է աշխատել նույն կազմակերպությունում՝ որպես մեծահասակների կրթության ծրագրերի համակարգող: Աշխատանքային գործունեության շրջանակում Մ․Թադևոսյանը պատասխանատու է կազմակերպության կրթության բնագավառի դաշտային հետազոտական աշխատանքների իրականացման և համակարգման, առկա վիճակագրական տվյալների և փաստաթղթերի հետազոտման, կազմակերպության շահառու կենտրոններում մանկավարժական-կրթական մեթոդաբանության և արդյունավետ համակարգերի, գործիքակազմերի մշակման, իրականացման և գնահատման համար։ Աշխատանքային գործունեության շրջանակներում նա մասնակցում է Հայաստանում մեծահասակների լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր բաղադրիչների վերաբերյալ մասնագիտական, գիտական և հետազոտական քննարկումների, միջոցառումների, գիտաժողովների տեղացի և միջազգային գործընկերների հետ։
2021թ․-ի նոյեմբերի 11-ին կայացել է Մ․Թադևոսյանի «Կրթության կազմակերպման հիմնախնդիրները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ դեկտեմբերի 17-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի «Մանկավարժություն» -020 մասնագիտական խորհրդի որոշմամբ Միշա Թադևոսյանին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ակնկալվող արդյունքը.
«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Թադևոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
28.12.2021 - 13.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4442
Տպել