ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 1036-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի
N 1036-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ վարչապետի որոշման նախագծի
ընդունման
- Անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի օգոստոսի 25-ի ՀՀ վարչապետի N 898-Ա որոշումով Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ վարչապետի 2021 թվականի օգոստոսի 25-ի N 898-Ա որոշումով Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1036-Ա որոշման հավելվածում, որով հաստատվել է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1036-Ա որոշման մեջ փոփոխությունը պետք է կատարվի ՀՀ վարչապետի կողմից (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս):
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմի հաստատման գործընթացում օրենքով նախատեսված պահանջի ապահովում։
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման ակնկալվող արդյունքը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
9․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Քննարկվել է
27.12.2021 - 11.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4034
Տպել