Լրամշակման փուլում է
«Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ Սակայն, դեռևս, օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել ապահովել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` «Քաղաքացիության մասին» օրենքով նախատեսել նորմատիվ հիմք` ՀՀ կառավարությանը լիազորել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով որպես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում ՀՀ կառավարության լիազորություն նախատեսել հաստատելու նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` այդպիսով ապահովելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքացիության մասին» օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
-
Քննարկվել է
24.12.2021 - 08.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4705
Տպել