ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ __________________ 2021 թվականի N____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով տրամադրվում է միայն գլխավոր լիցենզիա.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:
- Գլխավոր լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
- Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 10-ին և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը։
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
_________ ____-ի N_____-Ն որոշման
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523210000 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք՝ լիցենզավորման ենթակա ցեմենտի ներմուծման համար, լիցենզիայով նախատեսված քանակով.
2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.
3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
4) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ գլխավոր լիցենզիայի ձևակերպման նպատակով:
III. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
- Գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
- Գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ համաձայն N 2 ձևի:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում, մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում գլխավոր լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օրով։
- Գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները, կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
- Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
- Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված գլխավոր լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։
- Գլխավոր լիցենզիայի կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է գլխավոր լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են գլխավոր լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
- Գլխավոր լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523210000 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԾԱԾԿԱԳՐԻ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Հայտատուն |
5. Վաճառողի երկիրը |
6. Ծագման երկիրը |
7. Չափի միավորը 100 տոննա |
8. Ծավալը |
9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի |
|
10. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում) |
|
11. Գլխավոր լիցենզիա տալու հիմքը |
12. Հայտատուի լիազորված անձ Հեռախոսահամարը` ____ ___________ 202 թ. |
Ձև N 2
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523210000 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԾԱԾԿԱԳՐԻ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Հայտատուն |
5. Վաճառողի երկիրը |
6. Ծագման երկիրը |
7. Չափի միավորը 100 տ |
8. Ծավալը |
9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|
10. Լրացուցիչ տեղեկատվություն |
|
11. Գլխավոր լիցենզիան տալու հիմքը |
12. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Ստորագրությունը և կնիքը ____ ___________ 202 թ. |
-
Քննարկվել է
20.12.2021 - 04.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4135
Տպել