Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները, ինչպես նաև ծրագրերը սոցիալական որակելու համապատասխան ընթացակարգեր:

Հիմք ընդունելով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 1304-Ն որոշման հավելվածի 1-ին կետը և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՕ-414-Ն օրենքով նախատեսված դրույթը՝ ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից մշակվել է «Հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 Նախագծով սահմանվում են՝

  1. հողօգտագործման սոցիալական որակելու ընթացակարգը,
  2. ընթացակարգերին համապատասխան ժամկետները,հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները,
  3. հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշներին համապատասխան հողօգտագործման ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը։
  • Քննարկվել է

    16.12.2021 - 03.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3585

Տպել