Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը սահմանում (հաստատում) է`
- պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը (6-րդ հոդվածի 4-րդ մաս),
- յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը (13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասեր),
- ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափի՝ ըստ տվյալ ընտանիքի անապահովության աստիճանի, բնակավայրի, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվի տարբերակելու կարգը (14-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Ըստ այդմ, 2022 թվականի համար պետք է սահմանել պետական նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ վերոնշյալ ցուցանիշները։
Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով (նախագծով) հատկացված միջոցները
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար ՀՀ կառավարության կողմից սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են ընտանեկան և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան, սոցիալական նպաստների բազային մաuերի չափերը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը, միանվագ հրատապ oգնությունների չափերը` երեխայի ծննդյան, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու և ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը:
Ընտանեկան և սոցիալական նպաստները ու հրատապ օգնությունը վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2022 թվականի համար։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ:
2․ Կարգավորման առարկան
Հիմք ընդունելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով:
Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։
3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերևպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը չի բխում Կառավարության գործունեության ծրագրից կամ այլ ռազմավարական ծրագրից։ Այն ապահովում է ՀՀ 2022թ․ պետական բյուջեի կատարումը՝ «Պետական նպաստների մասին» օրենքով Կառավարության տված լիազորությունների շրջանակում։
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ նախագծով առաջարկվող ցուցանիներն ընկած են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկների հիմքում:
-
Քննարկվել է
15.12.2021 - 03.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5907
Տպել