Լրամշակման փուլում է
«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-- 2022թ. N --- Ն
ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
---ի N ----Ն որոշման
ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները։
- Կեղտաջրի նստվածքըկեղտաջրի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամասն է, ինչը կախված կեղտաջրի մաքրման եղանակից բաժանվում է նստվածքի և տիղմի։
- Նստվածքը կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդն է:
- Կեղտաջրի կենսաբանական մաքրման գործընթացում առաջացած տիղմը նույնպես օրգանական և հանքային ծագման նյութերի խառնուրդն է՝ մեկ այլ հարաբերակցությամբ:
- Կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած նստվածքը և տիղմը մշակվելուց հետո կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով՝ որպես պարարտանյութ կամ անասնակեր, ինչպես նաև շինանյութերի, կենսագազի և կենսավառելիքի արտադրություններում, հողերի ռեկուլտիվացման գործընթացում՝ համապատասխան ոլորտները կարգավորող առկա պահանջներին համապատասխան։
- Օգտագործման ենթակա տիղմը համարվում է մշակված և կիրառման համար պիտանի, եթե ենթարկվել է կենսաբանական, քիմիական, ջերմային մշակման կամ երկարատև պահման և համապատասխանում է կիրառման ոլորտի պահանջներին։
- Կենցաղային կեղտաջրերի՝ կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած և մշակված տիղմը կարող է օգտագործվել որպես անասնակեր և պարարտանյութ, եթե դրա քիմիական և մանրէաբանական կազմը բավարարում է համապատասխան սանիտարական կանոններին և նորմերին (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012թվականի հունիսի 6-ի N 84-Ն հրաման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրաման)։
- Հողերի պարարտացման նպատակով օգտագործման դեպքում՝ ելնելով հողի որակի մոնիթորինգային ցուցանիշներից (հողերի տեսակ, քիմիական կազմ և աղտոտվածության աստիճան), կեղտաջրերի տիղմի հավաքմանը, տեղափոխմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանն ու օգտագործմանը կարող են ներկայացվել լրացուցիչ՝ հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։
- Կեղտաջրերի նստվածքի և տիղմի հավաքման, պահման, մշակման պայմանները պետք է բավարարեն համապատասխան շինարարական, տեխնիկական, սանիտարական կանոններին և հիգիենիկ պահանջներին (ՍՆիՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ»)։
- Կեղտաջրերի նստվածքի մշակման կառուցվածքներին ներկայացվող պահանջները սահմանված են Կառավարության կողմից հաստատված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով, որոցով տրված են ընդհանուր պահանջներ համապատասխան տեխնոլոգիաների և սարքավորումների համար (Կառավարության 2003 թվականի օգոստոսի 28 N 1228-Ն որոշում)։
- Կեղտաջրերի մեխամիկական մաքրման գործընթացում առաջացած նստվածքի հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքներով։
-
Քննարկվել է
13.12.2021 - 31.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5943
Տպել