Լրամշակման փուլում է
ԳՐԻԳՈՐԻ ՅՈՒՐԻԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՐԻԳՈՐԻ ՅՈՒՐԻԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի № 868-Ա հրամանագրով Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
և նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում և 2022 թվականի մարտ ամսից մասնակցելու է ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Գրիգորի Յուրիի Մաթևոսյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
06.12.2021 - 24.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 3689
Տպել