ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1384-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
-----Ն
«__» 2021 Թ. Ք. ԵՐԵՎԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1384-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի թիվ 431-Ն և 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 624-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1384-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
-
Քննարկվել է
02.12.2021 - 17.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3426
Տպել