ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____»_______________2021թ. N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ
19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետի «կամ դրանց ստորաբաժանումների» բառերը հանել․
2) 6-րդ կետում.
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե)» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.
«11) ըստ գործառույթների տեսակների տեխնիկական միջոցների, ինչպես նաև ծրագրային ապահովումների ցանկը և դրանց անխափան աշխատանքների ապահովման հիմնավորումները։».
3) «գլխավոր վարչություն» և «գլխավոր վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «Կոմիտե» և «Կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) 7-րդ կետում «9» թիվը փոխարինել «11» թվով.
5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից հայտը ստանալուց հետո 30 աշխատանքային օրյա ժամկետում` յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար կազմակերպության մասնագիտական և տեխնիկական համապատասխանության տեսական և գործնական ուսումնասիրությունների միջոցով: Տեսական և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով, որոնք պարտադիր են խմբի համար:».
6) 11-րդ կետում «մեկամսյա ժամկետ՝» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրյա ժամկետ՝ յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար,» բառերով.
7) 18-րդ կետի 3-րդ ենթակետում «ուժ ստացած» բառերը փոխարինել «ճանաչված» բառով, իսկ «ատեստավորման» բառը հանել.
8) 19-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետում «կազմակերպության» բառը փոխարինել «կազմակերպությունների՝ այդ թվում հարևան պետությունների» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
9) 21-րդ կետի 2-րդ ենթակետում «(ռադիոլոկացիոն)» բառը փոխարինել «(ռադիոլոկացիոն և բազմադիրքային)» բառերով.
10) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
11) 24-րդ կետի՝
ա. 4-րդ ենթակետից հանել «և Եվրակոնտրոլի Ներդրման ապահովման Եվրակոնտրոլի ընդհանուր ուղեցույցով» բառերը.
բ. 5-րդ ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել «և/կամ դրանց համար նախատեսված կառույցների» բառերով.
12) 5-րդ գլխի վերնագրից և 26-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(ստորաբաժանման)» բառը․
13) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
14) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. ԱՕԱ իրականացնող կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի 383-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգին։».
15) 29-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության տեղեկատվական, տեխնիկական միջոցների, ինչպես նաև ծրագրային ապահովման համակարգերի ցանկերը.».
16) 30-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետից հանել «` Եվրակոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթերի պահանջների» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
17) 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
18) 33-րդ կետի՝
ա. «Վերահսկողությունը» բառը փոխարինել «Թույլտվություն ստացած կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը» բառերով.
բ. 1-ին ենթակետը «դիտարկման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման» բառերով.
19) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Մոնիթորինգը կատարվում է Կոմիտեում թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների վերահսկողությունների արդյունքների հետ: Թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցները ներկայցվում են թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից՝ Կոմիտեի կողմից սահմանված կանոնակարգով և ձևաչափով։».
20) 36-րդ կետը «դիտարկման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման» բառերով.
21) 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) աուդիտն իրականացվում է Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով․»․
22) 39-րդ կետում՝
ա. «Աուդիտն իրականացվում է հարցաթերթերով, որի ընթացքում ուսումնասիրվում են`» բառերը փոխարինել «Աուդիտի ընթացքում ուսումնասիրվում են՝» բառերով.
բ.1-ին ենթակետից հանել «և Եվրակոնտրոլի ESARR-5-ի» բառերը.
23) 41-րդ կետը 7-րդ ենթակետը «անհամապատասխանությունները» բառից հետո լրացնել «(Level 2 findings)» բառերով.
24) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն անմիջապես սպառնացող թերությունների (Level 1 findings) ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, անմիջապես տեղեկացվում է Կոմիտեի նախագահին և թողարկվում են անվտանգության ուղեցույցներ:».
25) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Թույլտվություն ստացած կազմակերպությունը տեղեկացնում է Կոմիտեին թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր համակարգերում:».
26) 48-րդ կետում՝
ա. «օդային երթևեկության կազմակերպման» բառերը փոխարինել «աերոնավիգացիոն սպասարկման» բառերով.
բ. 2-րդ ենթակետում «ոչ նշանակալի փոփոխություններ ներկայացնելու դեպքում գլխավոր վարչությունն ուսումնասիրում և ի գիտություն է ընդունում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը:» բառերը փոխարինել «ոչ նշանակալի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներառյալ դրանց ներդրման ռիսկերի գնահատումը ներկայացվում է Կոմիտե։» բառերով.
27) 49-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
28) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Յուրաքանչյուր տարվա վերջին Կարգի 7-րդ և 8-րդ գլուխների համաձայն կատարված վերահսկողությունների արդյունքների հիման վրա Կոմիտեի կողմից մշակվում է թռիչքների անվտանգության մասին հաշվետվություն, որը հրապարակվում է էլեկտրոնային կայիքի միջոցով։».
29) 51-րդ և 52-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
01.12.2021 - 16.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3825
Տպել