ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի № 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի № 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող 1997 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 ՀՀ օրենքը ուժը կորցրած է ճանաչվել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի օրենքով։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել 2004 թվականի մայիսի 26-ին, ուստի վերոնշյալ որոշումն ևս պետք է ուժը կորցրած ճանաչել։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի № 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել։
-
Քննարկվել է
30.11.2021 - 15.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3773
Տպել